ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

7-ի փոխարեն 0,5 տոկոս. տնտեսական աճի ցուցանիշը

12:44, 6 Փտր, 2017

Դեռևս 2013թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա:

Մինչ 2015-ը

Այս լույսի ներքո վերհիշենք, թե ինչպիսի՞ տնտեսական աճ են խոստացել տարբեր կառավարություններ 2013թ․-ից հետո։ Այսպիսով, չնայած Սերժ Սարգսյանի հայտարարությանը, կառավարությունը 2013թ․-ին պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում 2014-2016թթ․-ի համար կանխատաեսում էր 6․3-6․4% տնտեսական աճ։

2014թ․-ի պետական բյուջեով կանխատեսումը ստանում է ավելի համեստ տեսք․ կառավարությունը խոստանում է ՀՆԱ-ի աճ՝ 5.2%-ի չափով։ Կառավարության ներկայացրած 2015թ.-ի բյուջեի նախագծով նախատեսվում էր ընդամենը 4․1% տնտեսական աճ, իսկ տարեվերջին ԿԲ նախագահի տեղակալն ասաց, որ այդ տարի կարող է խոսք գնալ ընդամենը 2.5-3.8% տնտեսական աճի մասին։

Այսպիով, պարզ է դառնում, որ չնայած բավական լավատեսական կանխատեսումներին, այնուամենայնիվ, 2013թ.-ին հաջորդող տարիներին տնտեսական աճի տեմպերը տատանվել են 3-4%-ի շրջանակներում:

2016-ը

Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել  է տվյալներ 2016թ.-ի տնտեսության վիճակի վերաբերյալ, ըստ որոնց՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 100.5%: Այդպիսով, 2016թ. Հայաստանում ապահովել է ոչ թե նախատեսված 2.2-2.4% տնտեսական աճ, այլ ընդամենը 0.5%։

Այսուամենայնիվ, ինչպես երևում է ներկայացված գծապատկերից, հաջորդող բոլոր տարիներին ՀՀ փոփոխվող կառավարությունները այդպես էլ չեն կարողացել ապահովել այս ցուցանիշները:

economy-7-arm-graphik

Տնտեսական աճի նման ցածր մակարդակը բավականին անհագստացնող է, քանզի ակնհայտ է, որ տնտեսական աճի այսպիսի տեմպերով հնարավոր չէ կրճատել 18%-ը գերազանցող գործազրկության և 31%-ը գերազանցող աղքատության մակարդակները: Տնտեսագիտական հետազոտությունները պնդում են, որ միայն տնտեսական աճի 5% և ավելի մակարդակի պայմաններում է հնարավոր նշանակալիորեն կրճատել աղքատության մակարդակը և ապահովել զբաղվածության աճ: Տնտեսագիտության մեջ տարածված մեկ այլ կանոնի համաձայն («70-ի կանոն»)՝ տնտեսական աճի 0.5%-ի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա կրկնապատկել իր ՀՆԱ-ն միայն 140 տարի հետո:

2016թ. գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կրճատվել է 5%-ով, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կրճատվել են 5.2%-ով, իսկ բուսաբուծական արտադրանքի ծավալները՝ 11.7%-ով: 10.1%-ի անկում է գրանցվել նաև շինարարության ոլորտում, այդ թվում՝ 37.7%-ով անկում է ապրել բնակարանային շինարարությունը: Առավել բարվոք վիճակում է գտնվում առևտրի և ծառայությունների ոլորտը, որտեղ գրանցվել է 1% աճ և ադյունաբերության ոլորտը, որտեղ գրանցվել է շուրջ 6.7%-ի հասնող աճ:

Հավելենք, որ 2016 թվականի հոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականի համար նպատակադրել է 3.2% տնտեսական աճ:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 7 տոկոսeconomic growtheconomic situationGDPKaren KarapetyanВВПрост экономикиэкономикаԿարեն ԿարապետյանՀՆԱՍերժ Սագրսյանտնտեսական ակտիվությունտնտեսական աճտնտեսություն

Հարակից հոդվածներ

Տոկոսներ ավել-պակաս․ միրգ-բանջարեղենի մասին վարչապետի գրառումը ճիշտ է, բայց մասամբ
Մեծամասամբ ճիշտ

Տոկոսներ ավել-պակաս․ միրգ-բանջարեղենի մասին վարչապետի գրառումը ճիշտ է, բայց մասամբ

15:52, 14 Սպտ, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ հայտնելով, որ չնայած Covid-19 համավարակին՝ մի քանի ապրանքախմբերի արտահանման...

Տնտեսությունը կորոնավիրուսից հետո. ինչպե՞ս են փոխվել Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները
Տվյալների լրագրություն

Տնտեսությունը կորոնավիրուսից հետո. ինչպե՞ս են փոխվել Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները

15:07, 20 Ապր, 2020

Նոր տեսակի կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված՝ Հայաստանի կենտրոնական բանկը և միջազգային մի շարք կազմակերպություններ փոխել են տնտեսության կառուցվածքի իրենց կանխատեսումները։ Սպասվող...

Կարեն Կարապետյանը «սխալմամբ» մեծ աճ է գրանցել
Պաշտոնական

Կարեն Կարապետյանը «սխալմամբ» մեծ աճ է գրանցել

10:47, 8 Մյս, 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում սկսել է հրապարակել կառավարության գրանցած ցուցանիշները՝ անդրադառնալով նաև նախորդ տարվա...

Կառավարությունը ԱՄՆ դեսպանի խոսքը աղավաղել է
Պաշտոնական

Կառավարությունը ԱՄՆ դեսպանի խոսքը աղավաղել է

00:35, 26 Ապր, 2018

Ապրիլի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնական՝ primeminister.am կայքում հաղորդագրություն հրապարակվեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×