ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա

Նանե Մանասյան Նանե Մանասյան
18:30, 5 Հնս, 2026

2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում արտացոլված չէ իր մասնակցությունը Մոսկվայում տեղակայված «Մոսպրոմէքսպլուատացիա» ՍՊԸ-ում։ 

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Փաստերի ստուգման հարթակը» մեկ այլ հետաքննությամբ ներկայացրել էր ՌԴ պետական գերատեսչության կնքած և էլեկտրոնային ստորագրությամբ փաստաթղթի բնօրինակ՝ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մասին մակնշմամբ։ 

ՌԴ իրավաբանական անձանց ռեգեստրի փաստաթուղթն արտացոլում էր «Մոսպրոմէքսպլուատացիա» ՍՊԸ-ում Կարապետյանի մասնակցությունը 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ․ համաձայն որի՝ ՍՊԸ-ում Կարապետյանը մասնակցություն է ունեցել 2020 թվականի օգոստոսի 18-ից։ 

Արտապատկերումը՝ փաստաթղթից

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում, սակայն, այս ընկերության մասին հիշատակում չկա․ նշենք, որ ԿԸՀ հայտարարագրում պետք է ամփոփված լինեին Կարապետյանի գույքի և եկամուտների մասին տեղեկությունները վերջին մեկ տարվա դրությամբ՝ 2025 թվականի ապրիլի մեկից մինչև 2026 թվականի ապրիլի մեկը։ 

Արտապատկերումը՝ պատգամավորի թեկնածուի հայտարարագրից

Փաստացի, ԿԸՀ-ին ներկայացվող հայտարարագրման ենթակա ժամանակահատվածում Կարապետյանը, ըստ ՌԴ իրավաբանական անձանց ռեգեստրի վերոհիշյալ փաստաթղթի,  ունեցել է մասնակցություն օտարերկրյա ընկերությունում, սակայն այդ տեղեկությունը չի արտացոլվել ներկայացված հայտարարագրում։ 

Հատկանշական է, որ Կարապետյանը հաշվետու ժամանակահատվածի լրանալուց ընդամենը մեկ օր առաջ՝ 2026 թվականի մարտի 31-ին, դադարեցրել է ռուսաստանյան մեկ այլ՝ ՎՕԻԳ ընկերությունում իր մասնակցությունը, որում նա ունեցել է ընկերության 20% մասնաբաժինը՝ 4,4 մլն ռուբլի արժողությամբ։ 

Արտապատկերումը՝ փաստաթղթերից

Գործեր Մոսկվայի դատարանում՝ կոմունալներ ու հարկեր չվճարելու համար

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Նարեկ Կարապետյանը որպես պատասխանող է ներգրավված Մոսկվայի դատարանում երկու տարբեր գործերով (այդ փաստը վկայող փաստաթղթեր կան-խմբ․)․ մասնավորապես, դատական գործերը հարուցվել են նրա Մոսկվայի բնակարանի կոմունալ ծառայությունների վճարներն ու հարկերը չմուծելու համար։ 

Այսպես, Կարապետյանի Մոսկվայի բնակարանն արտացոլված է ԿԸՀ հայտարարագրում, այն գտնվում է ՌԴ մայրաքաղաքի Նամյոտկինի փողոցի, շենք 18, բնակարան 105 հասցեում․ համաձայն հայտարարագրի՝ 128,4քմ է։ 

Մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ գործերից մեկը դատարան է մտել բոլորովին վերջերս՝ 2026 թվականի մայիսի 20-ին․ դրա համաձայն՝ Կարապետյանը չի վճարել այդ բնակարանի կոմունալ ծախսերի դիմաց վճարները․ գործը սույն հոդվածի հրապարակման պահին ունի անավարտ կարգավիճակ։ 

Գործերից հաջորդը դատարան է մտել 2025 թվականի սեպտեմբերին․ այն ևս անավարտ է, պատճառը Կարապետյանի կողմից հարկեր չվճարելն է։

Արտապատկերումները՝ փաստաթղթերից

Նկատենք, որ Կարապետյանը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նշել է, որ ունի 16,5 մլն դրամ, 1,8 մլն դոլար, 2,1 մլն եվրո․ սրան զուգահեռ, նա հայտարարագրել է 650 000 աշխատավարձ և 56,2 մլն դրամ նվիրատվություն ոմն Հովագիմյան Արթուրի կողմից։ 

Այսպիսով, նոր փաստաթղթերի համաձայն՝ Նարեկ Կարապետյանը ԿԸՀ-ին չի հայտնել մոսկովյան ընկերությունում իր մասնակցության մասին։ Միևնույն ժամանակ,  Մոսկվայում նրա դեմ ընթանում են նաև հարկային ու կոմունալ պարտքերի դատական գործեր։

Նանե Մանասյան 

Ռոման Ուդոտ

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ընտրություններ 2026Նարեկ Կարապետյան

Հարակից հոդվածներ

ՔՊ-ի պատմական մաքսիմումը գրանցվել է 2018 թվականին․ Հակոբյանի պնդումը քվեների բացարձակ թվի մասին սխալ է
Սխալ

ՔՊ-ի պատմական մաքսիմումը գրանցվել է 2018 թվականին․ Հակոբյանի պնդումը քվեների բացարձակ թվի մասին սխալ է

16:40, 22 Հնս, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հասմիկ Հակոբյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե իր քաղաքական ուժը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում...

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը
Առանց վճռի

Պարզաբանում Factor.am-ի հրապարակման վերաբերյալ․ գործընկերային մոտեցումները կարող են նպաստել ոլորտի զարգացմանը

15:14, 18 Հնս, 2026

Հունիսի 17-ին մեր գործընկեր Factor.am լրատվամիջոցը հրապարակել է «ՌԴ-ից ընտրողների ներհո՞սք, թե՞ ընդհանուր այցելություններ․ ինչպես է տվյալների ընտրությունը փոխում պատկերը»...

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրացուցակների շուրջ առաջացած աղմուկը․ ովքեր են հավելյալ 18.439 ընտրողները

16:09, 17 Հնս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկությունից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրողների թվերի տարբերությունը հանրության որոշ...

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին

16:32, 15 Հնս, 2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այս արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 58․287...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens