ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Քոչարյանի մասին РЕН ТВ-ի ռեպորտաժում բազմաթիվ կեղծիքներ կան

Ռուսական մամուլը շարունակում է անհանգստանալ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությամբ՝ ներկայացնելով փաստերն այնպես, ինչպես իրականում չեն եղել:

19:22, 25 Փտր, 2019

Ռուսական РЕН ТВ-ն, մասնավորապես, վերջերս ցուցադրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին ռեպորտաժ, որտեղ վերջինս ներկայացվում է որպես «նոր ռեժիմի ճնշումների զոհ»: Հատկապես ուշագրավ էին ռեպորտաժում առկա մի քանի սուբյեկտիվ և խեղաթյուրված մտքեր, որոնք կներկայացնենք ստորև.

Ե՞րբ է հարուցվել քրեական գործը

Հեռուստաընկերության հաղորդավար Վիկտոր Սենյոգը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել անմիջապես իր՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից հետո:

Իրականում, սակայն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանի նկատմամբ քրեական գործի մասին հաղորդագրությունը տարածել էր 2018 թվականի հուլիսի 26-ին, իսկ Քոչարյանն իր՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարել էր 2018 թվականի օգոստոսի 16-ին՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Քոչարյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը

Ռեպորտաժում ներկայացվում է, թե Քոչարյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրա՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու իրավունք չունենալուն: Սակայն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար:

2008թ․-ի նախագահական ընտրությունները և իշխանության հանձնումը

Տեսանյութում նաև նշվում է, որ չնայած միջազգային դիտորդները նախագահական ընտրություններում թերություններ չեն հայտնաբերել, սակայն դժգոհ ընդդիմադիրները շարունակել են թալանել խանութներ և հարձակվել ոստիկանության վրա։

Այս առումով հարկ է փաստել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելությունը, անդրադառնալով 2008 թվականի ընտրական գործընթացին և դրան հաջորդող օրերին, նշել է, որ ժողովրդավարական ընտրությունների չափանիշների նկատմամբ ցուցաբերվել է անբավարար հարգանք, և արժեզրկվել է ամբողջ ընտրական գործընթացը, ինչի հետևանքով ի հայտ են եկել լուրջ մարտահրավերներ՝ հատկապես ընտրություններից հետո։

Մարտի 1-ի դեպքերի ներկայացում

РЕН ТВ-ին, անդրադառնալով Մարտի 1-ի իրադարձություններին, մեղադրում է ցուցարարներին խանութներ թալանելու և ոստիկանության նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Ռուսական հեռուստաընկերության ռեպորտաժում ոչինչ չկա այն մասին, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել պաշտոնական փաստաթղթեր, ըստ որոնց՝ Ազատության հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ իբր առկա են զենք, զինամթերք և պայթուցիկ սարքեր: Այս ամենին զուգահեռ, չի ներկայացվում, թե ոստիկանությունը և բանակը ինչ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ, ինչպես նաև ոչ մի անդրադարձ չի կատարվում Մարտի 1-ի 10 զոհերին և տասնյակ վիրավորներին:

Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցը

Ռեպորտաժում ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հրահանգել է «ավարտել» Քոչարյանի գործը: Իրականում, սակայն, հեռախոսազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդպիսի հրահանգ չի տվել։

Գործի նյութերին ծանոթանալու ժամկետը

Ռեպորտաժում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դժգոհություն են հայտնում, որ գործի նյութերին՝ 76 հատոր, ծանոթանալու համար իրենց տրվել է 50 օր՝ մեկ ու կես անգամ ավելի քիչ, քան ընդունված է։ Մինչդեռ ՀՀ օրենսդրությունը նյութերին ծանոթանալու համար կոնկրետ ժամկետներ չի սահմանում։ Գործնականում մեկ հատորին ծանոթանալու համար տրվում է առավելագույնը մեկ օր, իսկ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, գործի քննությունը պետք է իրականացվի ողջամիտ ժամանակահատվածում։ Պետք է, սակայն, հաշվի առնել, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությամբ զբաղվում է ոչ թե մեկ, այլ մի քանի պաշտպաններ, հետևաբար՝ դատարանի կողմից տրված 50-օրյա ժամկետը հնարավոր է դիտարկել որպես ողջամիտ ժամանակահատված։

Ռուսական մամուլը, ընդհանուր առմամբ, Հայաստանին վերաբերող, իրականությունն աղավաղող ու մանիպուլյատիվ հրապարակումներով հանդես է գալիս բավական հաճախ։ Վերջերս, օրինակ, մեր թիմն անդրադարձել էր մեկ այլ հրապարակման, որտեղ փորձ էր արվում հիմնավորել, թե Հայաստանում անցկացված CampCamp2018 միջոցառման անցկացմամբ ԱՄՆ-ն փորձ է արել գունավոր հեղափոխություններ իրականացնել Ռուսաստանում և Բելառուսում։

Մերի Մնացականյան

  • Total: 312
  • 312
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է. ինչի՞ն է հղում անում Փաշինյանը
Տեսանյութեր

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է. ինչի՞ն է հղում անում Փաշինյանը

17:41, 30 Մյս, 2023

Փաշինյանի պնդումը, թե դպրոցներում երեխաներին սովորեցնում են, թե Հայաստանի ամենաբարձր լեռը Արարատն է, հիմնավորված չէ։ Ավելին, աշխարհագրության 9-րդ դասարանի դասագրքում...

Նոր ասուլիս, հին մանիպուլյացիա. «Մեղրին փոխանակելու» ծրագիրը
Տեսանյութեր

Նոր ասուլիս, հին մանիպուլյացիա. «Մեղրին փոխանակելու» ծրագիրը

17:07, 30 Մյս, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ասուլիս է տվել, որի ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ մի քանի հայտարարություններ է արել: «Փաստերի ստուգման...

FIP_Vox #24․ Արդյոք Սարգսյանը խնդրել է Բայդենին առկախել Ցեղասպանության ճանաչման հարցը
Տեսանյութեր

FIP_Vox #24․ Արդյոք Սարգսյանը խնդրել է Բայդենին առկախել Ցեղասպանության ճանաչման հարցը

15:30, 30 Մյս, 2023

Ցեղասպանության ճանաչման հարցն առկախելու՝ Սարգսյանին վերագրվող խնդրանքի մասին պնդումները մնում են չհաստատված, թեև ըստ վկայակոչվող տեսանյութի, ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո...

Մինսկի խումբը ԼՂ հարցը Կոսովոյի նախադեպով երբևէ չի փորձել լուծել․ Խզմալյանի սխալ պնդումը
Սխալ

Մինսկի խումբը ԼՂ հարցը Կոսովոյի նախադեպով երբևէ չի փորձել լուծել․ Խզմալյանի սխալ պնդումը

17:29, 29 Մյս, 2023

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մայիսի 23-ին Ուկրաինական Європейська правда կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու ԵԱՀԿ Մինսկի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens