ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ՊԵԿ նախագահի խախտած օրենքն ու չիմացության հետևանքները

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է մնալ հայկական մեդիայում ամենաքննարկվող պաշտոնյաներից մեկը։ Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նրա արած մի քանի հայտարարություններ մտահոգության տեղիք են տալիս։

11:11, 27 Փտր, 2019

Փետրվարի 25-ին, իր ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, որոնց զգալի մասը վերաբերում էր ՊԵԿ տարեվերջյան պարգևատրումներին։ Ասուլիսի ընթացքում պարոն Անանյանը մի քանի տարօրինակ հայտարարություններ արեց։

Պարգևատրումներ, հավելավճարներ

Մինչ բուն թեմային անդրադառնալը, նախ հասկանանք, թե ի՞նչ տարբերություն կա այս բառերերի միջև, և ինչպիսի կարգավորումներ են մշակված օրենքում։

Ըստ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի՝  պարգևատրումը միանվագ վճար է, որը պետական պաշտոն զբաղեցնող անձին տրվում է ծառայողական գործունեության գնահատման և (կամ) հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքների կատարման համար։

Դավիթ Անանյանը, անդրադառնալով այս հարցին, հայտարարեց, որ ՊԵԿ աշխատողները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձից զատ, իրենց աշխատավարձերի 80%-ի չափով պարգևավճարներ են ստացել։ «Այսինքն, բոլոր աշխատողներին 2018 թվականի ընթացքում 13 հատ 80% է վճարվել, այսինքն, մի բան էլ ավել է վճարվել»,- մասնավորապես, ասաց Անանյանը։

Անանյանի նշածը, ըստ այդմ, օրենքի պահանջի կոպիտ խախտում է, և տարօրինակ է, որ ՊԵԿ նախագահը չգիտի, որ պարգևատրումներն արվել են օրենքի բազմակի խախտումներով։

Իսկ գուցե ՊԵԿ նախագահը նկատի էր ունեցել ոչ թե պարգևավճար, այլ հավելավճա՞ր։

Նայենք օրենքը։ Նույն՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է հավելավճարը և ովքեր կարող են այն ստանալ, իսկ 7-րդ հոդվածի 6-րդ կետն արդեն սահմանում է հավելավճարի առավելագույն չափը, այն է՝ աշխատավարձի 30%-ը։ Հետևաբար, 80 տոկոսանոց պարգևավճարները չեն տեղավորվում նաև հավելավճարների տրամաբանության մեջ։

Հարկային գաղտնիքի մասին

Օգտատերերից մեկը, անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՊԵԿ ստուգումների և արձանագրված խախտումների մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին, հարցրեց, թե ի վերջո՝ ԶՊՄԿ-ի նկատմամբ մեկ օրվա մեջ «գրված-փակված ակտ եղե՞լ է»։

Պարոն Անանյանը պատասխանեց, թե այդ հարցի պատասխանը կարող է պարունակել հարկային գաղտնիք։ «․․․Այն մասը, որ ինքը նշում է, կարող է պարունակել հարկային գաղտնիք, հարցրեք հարկային գաղտնիք տիրապետողին»,- ասաց Անանյանը։

Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 63-րդ կետը սահմանում է, թե ինչ է հարկային գաղտնիքը։ Եվ ըստ նույն հոդվածի՝ հարկային գաղտնիք չի կարող համարվել հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկությունը։

Այս դեպքում, սակայն, ինչպես տեսնում ենք, օգտատիրոջ հարցը վերաբերում էր հենց հայտնաբերված խախտմանն ու կիրառված պատասխանատվությանը, որը հարկային գաղտնիք չի կարող համարվել։

Ամփոփելով՝ ստացվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների պարգևատրումները կատարվում են օրենքի խախտումներով, իսկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հղում է կատարում իբր հարկային գաղտնիքի՝ անցանկալի հարցի պատասխանից խուսափելու համար։

  • Total: 137
  • 137
  • 0
Թեգեր` Դավիթ ԱնանյանՊԵԿ

Հարակից հոդվածներ

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

13:04, 17 Օգս, 2026

Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը
Տվյալների լրագրություն

Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը

11:17, 20 Ապր, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը CivilNet-ին տված հարցազրույցում, անդրադառնալով 2025 թվականից շրջանառության հարկի բարձրացմանը, հայտարարել է․ «Հայաստանում տարեկան 3000...

ԱԺ-ում հնչած՝ «արտոնություններով ներմուծված էլեկտրոմոբիլների մեծ մասը արտահանվում է» պնդումը վիճակագրությամբ հերքվում է
Տվյալների լրագրություն

ԱԺ-ում հնչած՝ «արտոնություններով ներմուծված էլեկտրոմոբիլների մեծ մասը արտահանվում է» պնդումը վիճակագրությամբ հերքվում է

10:39, 2 Մրտ, 2026

2026 թվականի համար Կառավարությունը սահմանել է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ՝ նախատեսելով 15․000 միավորի քվոտա։ Ընթացիկ տարում...

Նիկոլ Փաշինյանի և ՊԵԿ-ի թվերը չեն համընկնում․ ի վերջո ի՞նչ հաջողություններ է գրանցել ՏՏ ոլորտը Հայաստանում
Տվյալների լրագրություն

Նիկոլ Փաշինյանի և ՊԵԿ-ի թվերը չեն համընկնում․ ի վերջո ի՞նչ հաջողություններ է գրանցել ՏՏ ոլորտը Հայաստանում

14:34, 24 Փտր, 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր․ «2018 թվականի համեմատ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens