ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Արցախի իշխանությունների հետքը երևանյան ցույցում

Երևանում տեղի ունեցած «հող հանձնելու դեմ» ցույցի հետևում նշմարվում է Արցախի իշխանությունների հետքը, այդ թվում՝ Ստեփանակերտից միկրոավտոբուսներով բերված ուսանողների տեսքով:

19:59, 27 Փտր, 2019

Փետրվարի 26-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որի՝ «Արցախը տարածք չէ, Արցախը սրբազան հայրենիք է» պաստառները կրող մասնակիցները պահանջում էին «հողեր չհանձնել»: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» օդային լուսանկարման մեթոդով հաշվել է, որ ցույցին ժամը 19։00-ի դրությամբ մասնակցել է շուրջ 800 մարդ:

Մի կողմ թողնելով այն, որ այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ ո՞վ է մտադիր Ադրբեջանին հանձնել Արցախի տարածքները, քննարկենք, թե ով և ինչպես էր կազմակերպել այդ ցույցը։

Հասարակ ցուցարարները՝ ավտոբուսով

Ցույցի մասնակիցներից շատերը չէին թաքցնում, որ իրենք Արցախից են: Մասնակիցներից մի քանիսի հետ զրուցելով` պարզ դարձավ, որ Արցախի պետական համալսարանի ուսանողներ են, որոնք մտածում էին, թե եկել են «Սումգայիթի ջարդերին նվիրված» հավաքին, և իրենց Երևան են տեղափոխել ավտոբուսներով։

Հավաքի ընթացքում զրուցեցինք որոշ մասնակիցների հետ, որոնք առանձնապես տեղյակ ու հետաքրքրված չէի հավաքով և ընդունում էին, որ գրեթե բոլորը Արցախից են եկել «այս ակցիայի համար»:

Չբավարարվելով  ցույցի մասնակիցների այս խոստովանությամբ, մենք հետևեցինք ցույցի՝ դեպի Եռաբլուր քայլերթի չմեկնած և Ազատության հրապարակում մնացած երիտասարդներին: Վերջիններս դժվար էին կողմնորոշվում Երևանում, և իրարից հարցնելով, թե «շտեղա՞ պրոսպեկտը», դուրս եկան Մաշտոցի պողոտա ու նստեցին իրենց սպասող միկրոավտոբուսները (ինչը ֆիքսեց մեր տեսախցիկը):

previous arrow
next arrow
ArrowArrow
Slider

Միկրոավտոբուսները հաշվառված են Ստեփանակերտում: Արցախի պետհամալսարանից մեզ հայտնեցին, որ ուսանողներին բերողը «Առաջ Արցախ» երիտասարդական ՀԿ-ն է: Այդ կազմակերպությունը սուբսիդավորվում է Արցախի իշխանությունների կողմից (օրինակ` 2017 թվականին ստացել է 1,2 միլիոն դրամ պետական դրամաշնորհ):

Ազնվության համար նշենք, որ ցույցին ներկա էին նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ (այդ թվում՝ Դավիթ Շահնազարյանը և Գևորգ Գևորգյանը, որն անգամ ելույթ ունեցավ):

Կազմակերպիչները՝ Արցախի իշխանություններից

Ցույցի արցախյան հետքն է՛լ ավելի է հիմնավորվում Արցախի պաշտոնյաների ներկայությամբ:

Ցույցի հիմնական կազմակերպիչը Արշակ Զաքարյանն է, որն Արցախի իշխանությունների թույլտվությամբ «լրագրողի» անվան տակ դիրքեր էր մեկնում Կալաշնիկովի ինքնաձիգով: Զաքարյանը մտերիմ հարաբերություններ ունի Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ (Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար) Արշավիր Ղարամյանի հետ:

Արշավիր Ղարամյանն ամիսներ առաջ կոչ էր արել արցախցիներին դուրս գալ փողոց և իրենց բողոքը հայտնել «վտանգավոր այս պրոցեսի դեմ»: Իսկ Ստեփանակերտից ուսանողներին Երևան բերած ՀԿ-ի` «Առաջ Արցախի» ղեկավար Արթուր Հայրապետյանն Արշավիր Ղարամյանի ընկերն ու համագյուղացին է:

Ցույցին մասնակցում էին նաև Արցախից եկած ակնհայտ իշխանամետ (Արցախի իշխանամետ) ակտիվիստներ, որոնք դրսևորում էին բավականին տարօրինակ պահվածք: Մասնավորապես, անտեղյակ Հայաստանի օրենսդրությունից, այս անձինք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ միասին, մեր թիմից պահանջում էին չնկարել ցույցը և անգամ ներկայանում էին կեղծ անուններով:

Ինքը` Արշավիր Ղարամյանը, լավ հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Եվ միգուցե հենց դրանով էր պայմանավորված, որ ցույցի կազմակերպմանն ակտիվ դերակատարում էին ունենում բազմաթիվ հայտնի և անհայտ ՀՀԿ-ականներ:

previous arrow
next arrow
ArrowArrow
Slider
  • Total: 1.9K
  • 1.9K
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում
Մանիպուլյատիվ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում

15:27, 31 Օգս, 2026

Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաընկերության «5-րդ տաղավար» հաղորդման օգոստոսի 28-ի թողարկմանը հաղորդավարն ու նրա հյուր Բենիամին Մաթևոսյանը մի շարք մանիպուլյատիվ...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens