ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Անհիմն հայտարարություններ՝ «Թիվի 5»-ի եթերում

«Թիվի 5» հեռուստաալիքի եթերում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հանդես է եկել խնդրահարույց և մանիպուլյատիվ հայտարարություններով։

11:35, 25 Մրտ, 2019

Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն էր տրամադրել բաց նամակ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նամակի բովանդակության շուրջ «Թիվի 5» ալիքի հաղորդավար Ագնեսա Խամոյանը զրուցել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։ Մի կողմ թողնելով էմոցիոնալ մեկնաբանությունները և եթերում տեղ գտած սուբյեկտիվ կարծիքները՝ անդրադառնանք ընդամենը մի քանի փաստի։

Խոսելով հեղափոխության և Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության մասին՝ Իսագուլյանը նշում է, որ սահմանադրական որևէ խոչընդոտ չէր կարող խանգարել Սերժ Սարգսյանին ուժ կիրառել Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման դեմ դեռևս քայլարշավը սկսելու օրերին։ Միևնույն ժամանակ, ըստ Իսագուլյանի, նախկին իշխանությունները չէին կարող այնպիսի գործողության գնալ, որից ինչ-որ մեկը կտուժեր։

Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով, սակայն, սահմանվում է, որ ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը, այն էլ՝ առանց բռնություն կամ ուժ կիրառելու։

Հավաքների անցկացման իրավունքն ամրագրված է նաև մի շարք միջազգային փաստաթղթերով՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ԵԱՀԿ Կոպենհագենի փաստաթղթով և այն։

ՀՀ օրենսդրության համաձայն էլ՝ եթե անգամ հավաքն անց է կացվում օրենքով սահմանված կարգի խախտմամբ, սակայն խաղաղ է, անզեն, ապա հատուկ միջոցների գործադրումն արգելվում է։ Բացի այդ, հարկ է նշել, որ պետության պոզիտիվ պարտականությունն է պաշտպանել խաղաղ հավաքները։ Այս դրական պարտավորությունը պահանջում է, որ պետությունը խաղաղ հավաքների մասնակիցներին պաշտպանի ցանկացած անձից և խմբից՝ ներառյալ սադրիչների և հակընդդեմ հավաքի մասնակիցների, որոնք փորձում են որևէ կերպ խանգարել կամ խոչընդոտել դրանք։ Իսկ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունները՝ սկսած քայլարշավից, եղել են խաղաղ։ Դա արձանագրվել է ոչ միայն ներքին լսարանի, այլև միջազգային հանրության կողմից։

Ինչ վերաբերում է մյուս դիտարկմանը, հարկ է թվել տարբեր հավաքներ ու ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանությունը կիրառել է ոչ համաչափ ուժ։

Նմանատիպ դեպքեր, օրինակ, գրանցվել են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, երբ բռնություն էր կիրառվել անգամ լրագրողների դեմ, «Էլեկտրի Երևանի» դեպքերի ժամանակ։ Արձանագրվել էին անգամ դեպքեր, երբ ոստիկանությունը միտումնավոր ոչնչացնում էր լրագրողների տեխնիկան։

Խոսելով Մարտի մեկի դեպքերի և 10 զոհերի մասին՝ Իսագուլյանը նշում է, որ եթե չլինեին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ սահմանադրական կարգի պահպանման հարցում իրենց դիրքորոշմամբ, ապա զոհերը կլինեին ոչ թե տասնյակ, այլ հազարավոր։

Քանի որ Մարտի մեկի գործով դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, զերծ կմնանք Իսագուլյանի մեկնաբանությունը ճիշտ կամ սխալ համարելուց, սակայն հարկ ենք համարում անդրադառնալ սահմանադրական կարգ տապալելուն և բանակի ներգրավմանն այս գործին։

Դեռևս նախորդ տարի ամռանը ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու և զինված ուժերը քաղաքական գործընթացներին ներքաշելու համար։ Սահմանադրական կարգի բռնությամբ տապալումը, ըստ ՀՔԾ-ի, արտահայտվել է Զինված ուժերի քաղաքական չեզոքության խախտման, դրանք խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու տեսքով, ինչի միջոցով խախտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերը (սահմանադրական կարգը):

Քանի որ դեռ դատավճիռ չկա, նշենք միայն Զինված ուժերի ներգրավման մասին արված հայտարարությունները։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը բազմիցս անդրադարձել է բանակի ներգրավմանն այս գործին՝ ներկայացնելով փաստաթղթեր, որոնցով զինծառայողներին տրվել են գումարներ և նրանք դարձել են վարձկաններ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս հայտարարել է, որ Մարտի մեկին բանակը ևս ներգրավված է եղել։  

  • Total: 79
  • 79
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens