ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

ԱԺ նիստն անտեղի հետաձգվեց «Իմ քայլի» պատգամավորների բացակայության պատճառով

Նույնիսկ մյուս խմբակցություններում բացականեր չլինելու դեպքում ԱԺ-ում քվորում չէր ապահովվի։

15:55, 29 Մրտ, 2019

Այսօր՝ մարտի 29-ին, Ազգային ժողովի նիստին առաջին փորձից քվորում չապահովվեց, քանի որ գրանցվել էր ընդհանուր առմամբ 44 պատգամավոր, այնինչ քվորումի համար անհրաժեշտ էր 67-ը։

Խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները դա մեկնաբանեցին տեխնիկական խնդիրների առկայությամբ։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշել է, որ առաջին փորձից քվորում չլինելու պատճառն այն է, որ «Իմ քայլը» խմբակցությունից 35 պատգամավոր մեկնել է Արցախ։

FIP.am-ի թիմը, ուսումնասիրելով ԱԺ դահլիճի ցուցատախտակը և գրանցված պատգամավորների տեղաբաշխվածությունը, հետաքրքիր մանրամասներ արձանագրեց։ Մասնավորապես, համադրելով եղած տեղեկությունները, պարզեցինք, որ «Իմ քայլը» խմբակցությունից նիստին գրանցվել է 9 պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ 22 պատգամավոր, իսկ «Լուսավոր Հայաստան»-ից նիստին ներկա էր 13 պատգամավոր։

Այլ կերպ ասած՝ իշխող խմբակցությունից նիստից բացակայում էր ընդհանուր առմամբ 79 պատգամավոր։ Հաշվի առնելով այն, որ 35 պատգամավոր մեկնել է Արցախ, կարող ենք ասել, որ «Իմ քայլը» խմբակցությունից 44 պատգամավոր նիստին ներկա չէր:

Ընդդիմադիր խմբակցություններն ավելի պարտաճանաչ են գտնվել․ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից նիստից բացակայում էր 4 պատգամավոր, իսկ «Լուսավոր Հայաստան»-ից՝ 5 պատգամավոր։

Հարկ է նշել, որ եթե անգամ այս խմբակցություններից բացականեր չլինեին, դարձյալ  առաջին փորձից քվորում չէր լինի, քանի որ քվորումի համար անհրաժեշտ էր, որպեսզի գրանցվեին ևս 14 պատգամավոր։

Հավելենք նաև, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, այս պահին գործուղման մեջ են պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունից, և Էդմոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ից։

ԱԺ նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված էին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթները: Սահմանադրական դատարանն այս նախագծերի ընդունման վերջնաժամկետ սահմանել է մինչև ապրիլի 1-ը։

Հ․Գ․ Չորս ժամ անց հերթական գրանցումից հետո անհրաժեշտ քվորումն ապահովվեց, և ԱԺ նիստը կայացավ։

  • Total: 42
  • 42
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում

16:57, 27 Հնվ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից
Սխալ

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից

21:53, 26 Հնվ, 2023

Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականին, հունվարի 23-ին ֆեյսբուքյան էջում գրել է, թե...

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով
Մանիպուլյատիվ

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով

17:33, 26 Հնվ, 2023

168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադարձել են...

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ
Սխալ

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ

15:32, 26 Հնվ, 2023

Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ չնայած շահագործվող մեքենաների թվի աճին՝ երկրում ունենք պատահարների,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens