ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Դիզելի մենաշնորհը կայունանում է. կեղծիք կառավարության զեկույցում

Կառավարության նշած կազմակերպությունը, որը զբաղեցնում է դիզվառելիքի շուկայի 29 տոկոսը, իրականում ունի կրկնակի՝ 58,7 տոկոս մասնաբաժին։

18:35, 9 Ապր, 2019

Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունավետության մասին զեկույցում, ինչպես նաև կառավարության տարածած տեսանյութում, անդրադարձ է կատարվել տնտեսական մենաշնորհների բացառմանն ու տնտեսական մրցակցության պաշտպանությանը, որտեղ մի քանի օրինակներով ցուցադրված է, թե ինչպես են անցյալ տարվա ընթացքում նվազել գերիշխող տնտեսավարողների շուկայի մասնաբաժինները՝ 2017 թվականի համեմատությամբ։

Մասնավորապես, որպես օրինակ ներկայացվել էին շաքարավազի, բանանի, բենզինի և դիզվառելիքի շուկաներն ու դրանք ներմուծող ընկերությունների տեսակարար կշիռները։

Փաստերի ստուգման հարթակը փորձեց պարզել, թե որքանով են բերված տվյալները համապատասխանում իրականությանը, և ինչպիսի փոփոխություններ են արձանագրվել նախորդ տարի այս ապրանքատեսակների ներմուծման շուկայում։

Եվ այսպես, ըստ կառավարության ամփոփիչ զեկույցի, 2018 թ. վերջին դիզվառելիք ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս՝ նախկին 51 տոկոսի փոխարեն։

2017 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 139 հազար տոննա դիզվառելիք՝ 5 կազմակերպության կողմից։ Այս 5 կազմակերպությունից միայն երկուսը զբաղեցրել են շուկայի մոտ 92 տոկոսը՝ ավելի քան 66900 և 60600 տոննա ներմուծմամբ։ Այլ կերպ ասած՝ այս ընկերությունների մասնաբաժինը շուկայում կազմել է, համապատասխանաբար, 48,2 տոկոս և 43,6 տոկոս։

Տեսնենք, սակայն, 2018 թվականի պատկերը։ 2018 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 120 հազար տոննա դիզելային վառելիք՝ կրկին 5 կազմակերպությունների կողմից։

Ինչպես և նախորդ տարում, 2018 թվականին ևս հիմնական ներմուծողներ են 2 կազմակերպություն՝ մոտ 70 հազար և 42,7 հազար տոննա կամ 58,7 և 35,8 տոկոս մասնաբաժիններով։

*Կազմակերպությունների կողմից ներմուծված ապրանքների ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը համարվում է առևտրային գաղտնիք և հրապարակման ենթական չէ, այդ իսկ պատճառով կազմակերպությունները ներկայացված են պայմանական անուններով և հերթականությամբ։

Ինչպես տեսնում ենք, դիզվառելիք ներմուծող ընկերությունների թիվը նախորդ երկու տարիներին չի փոխվել, իսկ հաշվի առնելով 2017 թվականի համեմատ դիզելային վառելիքի ներմուծման ծավալների նվազման ֆոնին ընկերություններից մեկի ներմուծման ծավալների աճն ու (դրանով պայմանավորված) մասնաբաժնի ավելացումը՝ առնվազն տարօրինակ է դառնում կառավարության զեկույցում մի ցուցանիշի մասին խոսելը, որն իրականությանը չի համապատասխանում։

Ըստ այդմ, կառավարության նշած կազմակերպությունը, որը զբաղեցնում է դիզվառելիքի շուկայի 29 տոկոսը, իրականում ունի կրկնակի՝ 58,7 տոկոս մասնաբաժին։

  • Total: 103
  • 103
  • 0

Հարակից հոդվածներ

ՌԴ-ից Հայաստան ժամանումները մայիս-հունիս ամիսներին
Տեսանյութեր

ՌԴ-ից Հայաստան ժամանումները մայիս-հունիս ամիսներին

16:24, 16 Հնս, 2026

ՌԴ-ից Հայաստան ժամանումները մայիս և հունիս ամիսներին շեշտակի աճել են: Տվյալները, սակայն, ցույց չեն տալիս այցի նպատակը, ուստի աճը չի...

ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ
Uncategorized @hy

ՌԴ-ից Հայաստան ժամանողների դինամիկան. մայիսին գրանցվել է 20.3, հունիսին՝ 38% աճ

11:18, 16 Հնս, 2026

Ռուսաստանի Դաշնությունից հայաստանյան ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացիների ժամանելու մասին թեման շարունակում է մնալ ակտիվ քննարկման առարկա։ «Փաստերի ստուգման հարթակը», Ազգային...

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԲՀԿ-ն դուրս մնաց խորհրդարանից. ի՞նչ կլիներ, եթե երեք տեղամասերի արդյունքները անվավեր չճանաչվեին

16:32, 15 Հնս, 2026

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ըստ այս արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 58․287...

«Կեղծված ընտրությունների» նարատիվը հետընտրական Հայաստանում և FIMI-ի հայտնի մեխանիզմները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Կեղծված ընտրությունների» նարատիվը հետընտրական Հայաստանում և FIMI-ի հայտնի մեխանիզմները

15:25, 15 Հնս, 2026

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո որոշ ընդդիմադիր ուժեր կամ դրանց ներկայացուցիչներ (1, 2, 3, 4) հայտարարել են,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens