ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

ԱԺ-ն չի ցրվի ԲՀԿ-ի՝ մանդատներից հրաժարվելու դեպքում

15:53, 2 Մյս, 2019

«Հրապարակ» օրաթերթը մայիսի 2-ին հրապարակել է «ԲՀԿ-ն սպառնում է արտահերթ ընտրություններով» վերնագրով մի հոդված, որն ակտիվորեն տարածվում է լրատվական մի շարք կայքերի կողմից։

Հրապարակման հեղինակը, հղում անելով ԲՀԿ իր աղբյուրին, նախ գրում է, որ ԲՀԿ-ի պատգամավորները մեկ մարդու նման վայր կդնեն իրենց մանդատները, եթե այդպես ասի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա հետաքրքրվում անանուն սահմանադրագետից, թե ի՞նչ հետևանք կարող է ունենալ ԲՀԿ պատգամավորների՝ մանդատները վայր դնելը։

Ըստ անանուն սահմանադրագետի, ԲՀԿ-ի՝ մանդատները վայր դնելու դեպքում խորհրդարանը կդառնա հակասահմանադրական, քանի որ ընդդիմությունը չի ունենա մանդատների ⅓-ը, և ստեղծված իրավիճակը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Նկատենք, սակայն, որ սույն սահմանադրագետի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ ամրագրվում են այն բոլոր դեպքերը, երբ Ազգայի ժողովը կարող է արձակվել։ Մասնավորապես, Ազգային ժողովն արձակվում է, եթե երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում, կամ եթե երկու անգամ անընդմեջ հավանության չի արժանացնում կառավարության ծրագիրը։

Սահմանադրությունը չի նախատեսում դեպքեր, երբ ԱԺ-ն կարող է արձակվել մանդատները վայր դնելու դեպքում։ Ավելին, Սահմանադրությամբ չի ամրագրվում, որ ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի ⅓-ը։ Սա կարգավորվում է Ընտրական օրենսգրքով, որի համաձայն՝ մանդատների բաշխման ժամանակ ընդդիմությանը պետք է տրվեն լրացուցիչ մանդատներ՝ այնքան, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի մեկ երրորդից ոչ պակաս (հոդված 96)։

Սա, սակայն, չի նշանակում, որ ընդդիմությունը հետագայում միշտ պետք է ունենա  մանդատների առնվազն ⅓-ը։ Այլ կերպ ասած՝ եթե ընդդիմադիր պատգամավորների թիվը Ազգային ժողովում նվազեց կամ ավելացավ, Ազգային ժողովը չի կարող դառնալ հակասահմանադրական։

Սրա հետ մեկտեղ պետք է նշել, որ եթե Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը մանդատների վայր դնելու պարագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրավական հնարավորություն տային, ապա այդ գործընթացը հնարավոր կլիներ կիրառել (և ինչու ոչ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից) 2018 թվականի աշնանը, երբ գործող իշխանությունը Ազգային ժողովը ցրելու մեխանիզմներ էր փնտրում։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՌԴ-ից Հայաստան ժամանումներն աճել են 12.4%-ով․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները 

17:59, 3 Հնս, 2026

Վերջին շրջանում հանրային և քաղաքական քննարկումներում ակտիվորեն շրջանառվում են պնդումներ, թե 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից Հայաստան ժամանողների...

AI-ով կեղծվել է Սամվել Կարապետյանի ձայնը․ տեսանյութը տարածվում է YouTube-ի գովազդով
Ֆեյք

AI-ով կեղծվել է Սամվել Կարապետյանի ձայնը․ տեսանյութը տարածվում է YouTube-ի գովազդով

15:05, 3 Հնս, 2026

YouTube-ում այս օրերին ֆիլմերը, հաղորդումները ընդհատվում են, և միանում է գովազդ, որում խոսում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։...

Նոր կեղծ լուր Հայաստանի մասին
Տեսանյութեր

Նոր կեղծ լուր Հայաստանի մասին

13:42, 3 Հնս, 2026

Կրեմլի Storm 1516 բոտերի ցանցի միջոցով թուրքական կայքից հերթական կեղծ տեղեկությունն է տարածվում Հայաստանի մասին։ Մանրամասները՝  https://fip.am/49192

Լուկաշենկոյի հայտարարությունը գազի գների մասին
Տեսանյութեր

Լուկաշենկոյի հայտարարությունը գազի գների մասին

18:01, 2 Հնս, 2026

Լուկաշենկոյի հայտարարությունը ռուսական գազի գների մասին սխալ է և մոլորեցնող, քանի որ ԵԱՏՄ անդամ Հայաստանի և եվրոպական երկրների գազի գները...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens