ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

AI-ով կեղծվել է Սամվել Կարապետյանի ձայնը․ տեսանյութը տարածվում է YouTube-ի գովազդով

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
15:05, 3 Հնս, 2026
ՖԵՅՔ

ՖԵՅՔ

YouTube-ում այս օրերին ֆիլմերը, հաղորդումները ընդհատվում են, և միանում է գովազդ, որում խոսում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Վերջինը արհեստական բանականության (ԱԲ/AI) միջոցով ստեղծված ձայնով ասում է․ «Բոլոր հարցումներով մենք պարտվում ենք ընտրությունները: արհեստական բանականությամբ ապուշ վիդեոներ սարքեք, թե իբր 300 հազար ադրբեջանցի է գալիս Հայաստան, մեկ էլ տեսար հավատացին ու ինձ ընտրեցին»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Սամվել Կարապետյանը նման բան չի ասել, և ԱԲ-ի միջոցով կեղծվել է նրա խոսքը։ Օգտագործվել է կադր մայիսի 7-ին տեղի ունեցած Կարապետյանի ասուլիսից, սակայն խոսքը կեղծվել է, քանի որ այդ ասուլիսում Կարապետյանը նման արտահայտություն չի արել։ Մեր դիտարկման ժամանակ գովազդը հայտնվել է «Սիվիլնեթի» կազմակերպած նախընտրական բանավեճի ընթացքում, յութուբյան «Fakepatriots» ալիքով։ 

Արտապատկերումը՝ «Սիվիլնեթի» քննարկումից

FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս ալիքն ունի ընդամենը 318 բաժանորդ, սակայն երկու տեսանյութերն ունեն միլիոնից ավելի դիտումներ։ 

Ալիքում ընդամենը երեք տեսանյութ է, բոլորն էլ գեներացված արհեստական բանականության միջոցով։ Ինն օր առաջ հրապարակված տեսանյութում հաղորդվում է, որ ընտրություններում առաջադրված երկու ուժերի առաջնորդներ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը «հսկայական կաշառքներ տալով փորձում են Ռուսաստանում հայկական մթերքի արտահանման համար պրոբլեմներ ստեղծել՝ հույս ունենալով, որ այդպես մի քանի ձայն ավել կստանան։ Սա է սրանց իսկական անհայրենիք դեմքը»։

Տեսանյութում հնչող պնդումները համահունչ են վերջին շաբաթներին իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցված որոշ հայտարարություններին։ Օրինակ` Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս հայտարարել էր, որ ռուսների հետ կոնֆլիկտը հրահրում է Հայաստանի ընդդիմությունը։ 

Ավելին, մայիսի 21-ին էլ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ճեպազրույցում հայտարարել էր, թե չի բացառում, որ հայաստանյան որոշ քաղաքական ուժեր կփորձեն այնպես անել, որ «հայ գյուղացին, հայ արտադրողը դժվարություններ ունենան դրսում»։

Երրորդ՝ «Պուտինին զենք ծախողները» վերնագրով տեսանյութում դարձյալ ներկայացվում է մեղադրանք Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի հասցեին, թե իբր «նրանք հավելյալ աջակցություն են խնդրել Մոսկվայից՝ խոստանալով, որ հաջողության հասնելու դեպքում Ռուսաստանին կտրամադրեն Հայաստանի բանակի ռազմական նոր տեխնիկայի շոշափելի մասը Ուկրաինայի դեմ պատերազմում»։ 

FIP.am-ի ուսումնասիրությամբ այս տեսանյութում հնչող նման պնդում կամ հայտարարություն չի հայտնաբերվել։ 

Մի քանի օր առաջ հրապարակված առաջին երկու տեսանյութերից մեկն ունի 1,5 մլն դիտում, երկրորդը՝ 2 մլն դիտում։ Երեկ հրապարակված տեսանյութի դիտումներն անցնում են 500 հազարը։ Տեսանյութերը տարածվում են որպես վճարովի գովազդ, ինչը թույլ է տվել հասնել լայն լսարանի՝ անկախ ալիքի բաժանորդների քանակից։ 

Այս օրինակը համապատասխանում է նախընտրական շրջանում լայն տարածում ստացած AI-գեներացված քաղաքական բովանդակության միտումներին, երբ իրական անձանց ձայները կամ պատկերները օգտագործվում են՝ նրանց չասված խոսքեր, արտահայտություններ վերագրելու համար։ 

Կարդացեք նաև- AI և քաղաքական մանիպուլյացիա․ նախընտրական քարոզչությունը Facebook-ում

Գովազդի միջոցով տարածվում է նաև «Peacefularmenia» ալիքի բովանդակությունը, որտեղ հնչում է վիրավորանք ընդդիմության առաջնորդների հասցեին, օգտագործվում են AI-ի միջոցով գեներացված լուսանկարներ։ Փոխարենը կա գովասանք իշխանության ներկայացուցիչների հասցեին։ Այս ալիքում հնչել էր պնդում, թե Սամվել Կարապետյանը ռուսական շրջանակներին խոստացել է, որ իր հաղթանակի դեպքում 300 հազար հայ տղամարդ կուղարկվի Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու համար։ 

Կարդացեք նաև-«300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը

FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ YouTube-ում տարածվող գովազդային տեսանյութում Սամվել Կարապետյանին վերագրված խոսքերը իրական չեն։ Տեսանյութում օգտագործվել է քաղաքական գործչի իրական տեսանյութը, սակայն նրա ձայնը փոփոխվել կամ գեներացվել է արհեստական բանականության միջոցով։ 

Այս և մեր ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված մյուս օրինակները ցույց են տալիս, որ նախընտրական շրջանում AI գործիքներով սոցցանցերում ապատեղեկատվական ու մանիպուլյատիվ բովանդակություն ստեղծելուց բացի, փորձում են այդ բովանդակությունը վճարովի գովազների միջոցով հասցնել լայն լսարանների։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱԲՍամվել Կարապետյան

Հարակից հոդվածներ

ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներ, հարցվողներ ու մանիպուլյատիվ լուրեր․ հայալեզու լսարանը՝ Բելառուսից վարվող էջերի թիրախում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱԲ-ով ստեղծված հաղորդավարներ, հարցվողներ ու մանիպուլյատիվ լուրեր․ հայալեզու լսարանը՝ Բելառուսից վարվող էջերի թիրախում

15:13, 28 Սպտ, 2026

Ֆեյսբուքում Vector Media, «Հանրային Լուրեր» և Ararat Press անուններով էջերը կարճ տեսանյութերով ներկայացնում են Հայաստանի ներքաղաքական և հասարակական իրադարձությունները․ որոշ...

«ՌԴ-ից տարեկան 4 մլրդ դոլարի փոխանցումներ ենք ստանում». Կարապետյանի պնդումը մոլորեցնող է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«ՌԴ-ից տարեկան 4 մլրդ դոլարի փոխանցումներ ենք ստանում». Կարապետյանի պնդումը մոլորեցնող է

19:26, 25 Սպտ, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, խոսելով Ռուսաստանից Հայաստան եկող ֆինանսական հոսքերի մասին, սեպտեմբերի 23-ին 24TV-ի եթերում ասել է, թե...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է․ ինչ են ցույց տալիս թվերը
Սխալ

Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է․ ինչ են ցույց տալիս թվերը

16:18, 16 Հլս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7–ին հայտարարել էր, թե Հայաստանում ներդրումներ չեն իրականացվում։ «Վերջին տարիներին մեր երկրում բացարձակ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens