ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Գուրգեն Եղիազարյանի անհիմն հայտարարությունները

20:18, 4 Հնս, 2019

Երեկ՝ հունիսի 3-ին, TV5 հեռուստաընկերության հյուրն էր ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջինս հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնք մանիպուլյատիվ են կամ չեն համապատասխանում իրականությանը։  

Ջորջ Սորոսի գործունեության մասին

Հարցազրույցի ընթացքում Գուրգեն Եղիազարյանը մի քանի անգամ անդրադարձավ հունգարական ծագումով ամերիկացի գործարար Ջորջ Սորոսին և նրա հիմնած Բաց հասարակության հիմնադրամների (ԲՀՀ) գործունեությանը, որը շատերն անվանում են «Սորոսի հիմնադրամ»։

Եղիազարյանը եթերում կրկնեց 2017 թվականին ամերիկյան կայքերում տարածված այն կեղծ լուրը, թե ԲՀՀ-ն Ավստրիայում փակվել է կանցլերի հրամանով։ Ավստրիայում երբևէ չի եղել ԲՀՀ-ի գրասենյակ, որ դրա գործունեությունը դադարեցվեր կամ փակվեր։

Եղիազարյանը նաև պնդում է, որ Սորոսը 27 մլրդ դոլար է փոխանցել Ավստրիային, որպեսզի այդ երկիրը «ծնկի բերի իր ծրագրերով»։ Այս հայտարարությունը ևս կեղծ է, քանի որ Սորոսի հիմնադրամից երբևէ այդչափ փոխանցում չի եղել Ավստրիային։ Հավելենք, որ 1984-ից ի վեր Ջորջ Սորոսն իր անձնական միջոցներից հիմնադրամներին նվիրաբերել է 32 միլիարդ դոլար:

Եղիազարյանի պնդումները, որ ԲՀՀ գործունեությունն արգելվել է Հունգարիայում և Ռուսաստանում համապատասխանում են իրականությանը։

Սորոսը՝ Հայաստանում

Խոսելով ԲՀՀ-ի հայաստանյան գրասենյակի մասին՝ Եղիազարյանը պնդեց, որ հիմնադրամի շրջանառությունն անցած տարի (2018 թ.) կազմել է 7.7 մլն դոլար։ Իրականում 2018-ին ԲՀՀ-ն Հայաստանին տրամադրել է 1.77 մլն դոլարի և 77.97 մլն դրամի (~160 000 դոլար) 51 դրամաշնորհ։ 2017-ին ԲՀՀ-ն տրամադրել էր 1.325 մլն դոլարի դրամաշնորհ։

Եղիազարյանը նաև հայտարարում է, որ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը «սորոսական» է։ Սակայն Սանասարյանը բազմիցս հայտարարել է, որ երբևէ դրամաշնորհ չի ստացել Սորոսի հիմնադրամից՝ չնայած, որ ողջունել է «բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, որոնք դրամաշնորհ են ստացել ու իրենց գործն են կատարել»։

Սորոսը և Ադրբեջանը

Եղիազարյանը հայտարարում է, որ Ջորջ Սորոսն արդեն 40 տարի հանդիսանում է Ալիևների բարեկամը և «այնտեղ (Ադրբեջանում-խմբ.), չար լեզուներն ասում են, առաջին դռոնների գործարանի ֆինանսավորողն է եղել։ Էն դռոնները, որոնք այսօր հետախուզում են իմ և ձեր հայրենիքի երկինքը»։

Սորոսը 2016-ին, խոսելով Ադրբեջանի մասին, նշել էր, որ այնտեղ հաստատված է «բավականին տհաճ բռնապետական ռեժիմ»։

«Ես մի քանի անգամ ստիպված եմ եղել վիճել այդ երկրի (Ադրբեջան-խմբ.) նախագահի հետ։ … Նա (Իլհամ Ալիևը-խմբ.) պատասխանատու է շատ բաների համար և կիրառում է ռեպրեսիաներ։ Նա փորձում է գոհացնել Արևմուտքին՝ նավթի պոտենցիալ հանքավայրեր ցուցադրելով։ Եվ ես կարծում եմ, որ Արևմուտքը մեծ սխալ է թույլ տալիս՝ նրան պաշտպանելով»,- հայտարարել էր Ջորջ Սորոսը։

Սորոսի հիմնադրամը Բաքվում գործել է 1999-ից մինչև 2014 թվականը։ Հիմնադրամի գործունեությունը լրջորեն սահմանափակվել էր դեռ 2010-ին, իսկ 2014-ի ապրիլին Ադրբեջանի իշխանությունները կալանք էին դրել Բաքվի գրասենյակի բանկային հաշվի վրա և առգրավել համակարգիչները, որից հետո՝ դեկտեմբերին, հիմնադրամի գրասենյակը փակվել էր։  

Մոլիբդենն ամսական 45 մլն դոլար չի բերել բյուջե

Գուրգեն Եղիազարյանը նաև անհիմն թվեր է ներկայացնում Հայաստանում մոլիբդենի արտադրության մասին։ Ըստ նրա, նախկինում մոլիբդենի արտադրությունը պետական բյուջե է բերել ամսական 45 մլն դոլար։ Սա խիստ չափազանցված թիվ է։ Ըստ ՊԵԿ տվյալների՝ 2018 թվականի առաջին եռամսյակում ՀՀ-ում մոլիբդենի արդյունահանումից պետբյուջե է վճարվել մոտ 13 մլն դոլար, որը հիմնականում ստացվել է Թեղուտի և Քաջարանի հանքերի շահագործումից։

Փաշինյանի աջակիցները չեն դանակահարել

Եղիազարյանը հայտարարեց, որ մայիսի 25-ին Փաշինյանի աջակիցներ ներկայացող խմբի հավաքի ժամանակ Ազատության հրապարակում մարդ են դանակահարել։ Ոստիկանությունը դեպքի հաջորդ օրը պարզաբանել էր, որ դանակահարությունը տեղի է ունեցել ոչ թե Ազատության հրապարակում ցույցի ժամանակ, այլ Սարյան փողոցում՝ կենցաղային հարցերի շուրջ վեճի պատճառով։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել
Սխալ

Euronews-ը Փաշինյանի և հոգևորականի բանավեճը սխալ է ներկայացրել, սակայն ժամեր անց որոշ ուղղումներ արել

10:43, 27 Հնս, 2025

Եվրոպայում միջազգային լուրերի հեռարձակող Euronews-ը հունիսի 26-ին անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սխալ ներկայացրել Փաշինյան-հոգևորականներ վեճի մի դրվագը, ինչպես նաև...

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող  ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված
Սխալ

«Ապօրինի հրամանների գաղտնալսման»՝ Փաշինյանին վերագրվող ձայնագրությունը կեղծ է, ԱԲ-ով գեներացված

12:45, 26 Հնս, 2025

Այսօր՝ հունիսի 26-ին, «Չորրորդ իշխանություն» կայքը տարածել է յութուբյան 1991TV կոչվող ալիքի մի տեսանյութ՝ ներկայացնելով այն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ...

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens