ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Մանիպուլյացիա և չճշգրտված տվյալներ «Տեղեկատվության ստուգման կենտրոնից»

Վերջին շրջանում Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական աջակցության մասին բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվում, որոնց մի մասը նույնիսկ հերքվում է կառավարության կողմից: Սակայն պարզվում է, որ թե՛ տեղեկությունները և թե՛ կառավարության հերքումները մանիպուլյացիաներ են պարունակում:

19:17, 8 Օգս, 2019

Նախ Հայաստանին տրվող ֆինանսական օգնության թեմայով հրապարակումներ էին տարածվել տարբեր լրատվական կայքերում (168.am, armeniasputnik.am), ըստ որոնց՝ կրճատվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը: Ապա ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրած Տեղեկատվության ստուգման կենտրոնն (infocheck.am) օգոստոսի 2-ին տարածել էր հրապարակում` ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ, որում առկա են մանիպուլյացիա և չճշգրտված տվյալներ։ 

Նախ նշենք, որ ամերիկյան պաշտոնական աղբյուրներում հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ 2018-2019 թթ․ հատկացումները դեռևս վերջնական չեն և կարող են նաև փոփոխվել (2019 թվականի մասով), հետևաբար՝ միջանկյալ փուլում Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության մասին պնդումները կարող են սխալ լինել։

Հերքել են չասվածը

Կառավարության ենթակայության տակ գործող Տեղեկատվության ստուգման կենտրոնի հրապարակման համար հիմք են դարձել Ամերիկայի հայ ազգային կոմիտեի հայտարարությանը հաջորդած հրապարակումները (168.am, armeniasputnik.am), որոնցում ասվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակը (USAID) նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկով պատրաստվում է չեղարկել Արցախի տարածքի ականազերծման նպատակով 2020 թ․ համար նախատեսված ֆինանսական օգնությունը։

Infocheck.am-ը, սակայն, նշում է, որ մամուլում տարածվածը, «ամենայն հավանականությամբ, վերաբերում է «Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության» (USAID)՝ «Չտարածում, հակաահաբեկչություն, ականազերծում ծրագրին»», և հերքում է այն՝ որպես ապացույց ներկայացնելով այլ ծրագրերով Հայաստանին տրամադրված գումարների մասին տվյալներ: Ընդ որում, պետական այս կառույցը հրապարակումը վերնագրել է «ԱՄՆ-ն չի չեղարկել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը»։

ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա ֆինանսական աջակցությունների մասին ինֆորմացիան հրապարակվում է ԱՄՆ Միջազգային քաղաքականության կենտրոնի securityassistance.org կայքում և երկրի պետական մարմինների կայքերում։

Տեղեկատվության ստուգման կենտրոնի կողմից հրապարակված տվյալները հիմնականում վերաբերում են «Տնտեսական աջակցության և զարգացման ծրագրով» Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին  հատկացված գումարներին, և փաստացի համապատասխանում են իրականությանը: 

Սակայն հայաստանյան ԶԼՄ-ներում ԱՄՆ պետքարտուղարության կողմից տրամադրվող այդ հատկացումների չեղարկման մասին լուրեր չէին տարածվել վերջին շրջանում։ Եվ կառավարությանը կից գործող ՊՈԱԿ-ը, փաստացի, անդրադարձել է այլ տվյալների՝ ակնհայտորեն անտեղի մեղադրանքներ հնչեցնելով հայաստանյան մամուլի հասցեին:

Արցախին տրամադրվող օգնության մասին

ԱՄՆ-ն Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրում է մի շարք ծրագրերի միջոցով (խմբ. օրինակ, այս պահին ընթացքի մեջ է USAID ծրագրի միջոցով մի շարք ծրագրերի իրականացման աջակցությունը, որն ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տվյալների, հասնում է շուրջ 66 մլն դոլարի), և դրանցից մեկի չեղարկումը հաճախ կարող է շփոթություն առաջացնել թեմային ոչ քաջածանոթ մարդու համար։ 

Այսպես, հուլիսի 31-ին Ամերիկայի հայ ազգային կոմիտեն տարածել էր տեղեկատվություն, համաձայն որի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է ավարտել Արցախի Հանրապետությանը տրամադրվող ականազերծման ֆինանսական աջակցության ծրագիրը (HALO Trust’s demining program)։ Նախատեսվում է ֆինանսական աջակցությունը չեղարկել 2019 ֆիսկալ տարվա ավարտից՝ հոկտեմբերից։ Որոշումը միանշանակ չի ընդունվել ԱՄՆ կոնգրեսում։ Կոնգրեսի մոտ 90 անդամ արդեն միացել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանի և Թի Ջեյ Քոքսի արշավին՝ ուղղված Արցախի ֆինանսական աջակցության չեղարկման դեմ։

Հատկանշական է, որ HALO TRUST-ի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող ծրագիրը մեկնարկել է 1995 թվականից։ Եվ ԱՄՆ-ն ՀՀ-ից բացի միակ պետությունն է, որն ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Արցախին՝ չճանաչելով նրա անկախությունը։

Ավելին, օրինակ՝ «Չտարածում, հակաահաբեկչություն, ականազերծում» ծրագրով 2000-2018 թթ․ Հայաստանին տրամադրվել է ավելի քան 16 մլն դոլարի աջակցություն։ 2019 թ․ ոչ վերջնական հաշվարկներով Հայաստանին տրամադրվել է 700 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2020-ի համար նախատեսված գումարները դեռևս հրապարակված և հասանելի չեն։

Իսկ այս տարվա հունիսին ԱՄՆ կոնգրեսում ընդունվել է Արցախի տարածքի ականազերծման համար 1.5 միլիոն դոլար տրամադրելու բանաձևը, որից հետո միայն հաջորդել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի առաջարկը աջակցության չեղարկման վերաբերյալ։

ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից մեզ հայտնեցին, որ «2018 թվականին ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգները Հայաստանին տրամադրել են 38,5 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն: 2017 թ.-ին տրամադրվել է 40,3 միլիոն: Քանի որ 2019 թվականը դեռ չի ավարտվել, այս ընթացքում աջակցության գումարային չափը դեռ ամփոփված չէ: Քանի որ աջակցության բազմաթիվ ծրագրեր տևում են տարիներ, ԱՄՆ ՄԶԳ-ի՝ Հայաստանում ներկայում ակտիվ դրամաշնորհների ու պայմանագրերի չափը 66 միլիոն դոլար է»:

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի` վերոնշյալ հրապարակման մեջ, սակայն, նշված է, որ 2018 թ. համար ԱՄՆ արտաքին աջակցությունը Հայաստանին կազմել է մոտ 21 մլն դոլար։ Թե որտեղի՞ց է վերցվել 21 մլն դոլարի աջակցության մասին տվյալը՝ հստակեցված չէ։ 

Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ է կառավարության կողմից գործող ՊՈԱԿ-ը գրեթե կրկնակի «պակասեցնում» Հայաստանին տրվող ամերիկյան օգնության չափը, ընդ որում՝ հղում անելով անորոշ «ամերիկյան կողմի» վրա:

Ավելին, թեև infocheck.am-ը հայտնում է, որ  2019 թ․ ԱՄՆ ֆինանսական աջակցությունը կկազմի 26 մլն․ դոլար, սակայն, ինչպես նշեցինք, 2019-ի աջակցության չափը դեռ հստակ հայտնի չէ։ 2019 թվականին՝ 26 մլն դոլար աջակցության մասին հատվածում Տեղեկատվության ստուգման կենտրոնը հղում է տալիս ամերիկյան կողմին՝ ԱՄՆ Արտաքին աջակցությանը (Foreign assistance), սակայն վերջինիս պաշտոնական կայքում 2019 թ․ համար Հայաստանի համար նախատեսված, հայցված և փաստացի հատկացված բաժիններում 26 միլիոն դոլարի վերաբերյալ տվյալներ մենք չգտանք։

previous arrow
next arrow
Slider

Այսպիսով, Տեղեկատվության ստուգման կենտրոնն իր հրապարակմամբ դիմել է մանիպուլյացիաների՝ ներկայացնելով թվեր, որոնք թեպետ հիմնականում համապատասխանում են իրականությանը, սակայն կապ չունեն հայաստանյան լրատվադաշտում քննարկված թեմայի հետ։ Բացի այդ, 2018 և 2019 թվականներին Հայաստանին տրվելիք ԱՄՆ-ի արտաքին աջակցության տվյալները փաստարկված չեն ներկայացված աղբյուրներով և չեն համապատասխանում իրականությանը։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն
Չդասակարգված

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն

13:10, 23 Մրտ, 2023

Ցանկացած երկրի տնտեսության չափման հիմնական միավորը Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Իսկ տարբեր երկրների միջև համեմատական անցկացնելու համար օգտագործվում է...

TV 5-ի եթերում քաղաքագետը կրկնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Սխալ

TV 5-ի եթերում քաղաքագետը կրկնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

14:13, 22 Մրտ, 2023

«5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդաշարի մարտի 22-ի թողարկման ժամանակ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը կրկնել է Ադրբեջանի պետական APA լրատվական գործակալության տարածած, այնուհետև...

Ինքնորոշման իրավունքի հիշատակումը չի հեռացվել Գերմանիայի կանցլերի կայքից․ քաղաքագետի սխալ պնդումը
Սխալ

Ինքնորոշման իրավունքի հիշատակումը չի հեռացվել Գերմանիայի կանցլերի կայքից․ քաղաքագետի սխալ պնդումը

21:59, 21 Մրտ, 2023

«5-րդ ալիքի» «Օրագիր» հաղորդման մարտի 21-ի թողարկման ընթացքում քաղաքագետ Արթուր Խաչիկյանը պնդել է, թե Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Լեռնային Ղարաբաղի...

Պատվաստումը՝ կարմրուկի կանխարգելման ապացուցված արդյունավետ միջոց․ վիճակագրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատվաստումը՝ կարմրուկի կանխարգելման ապացուցված արդյունավետ միջոց․ վիճակագրություն

10:04, 21 Մրտ, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ նյութի մասին  Մինչև 2006-ը Հայաստանում արձանագրվում էին կարմրուկի հազարավոր դեպքեր: Իմունականխարգելման ազգային ծրագրի ներդրումից հետո կարմրուկի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens