ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քոչարյանի տեսագրության արտահոսք․ ԱԱԾ-ն սպառիչ հիմքեր չի տրամադրում

Նանե Մանասյան Նանե Մանասյան
11:17, 3 Հլս, 2026

Հունիսի 14-ին Facebook սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում տարածվեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային անցման կետում արված տեսագրություն, որում երևում էր, թե ինչպես են ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի ծառայողները ստուգում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաթղթերը։ 

Համացանցում շրջանառվող տեսագրությունը նկարահանվել էր օդանավակայանի սահմանային հսկողության անցման կետի տեսախցիկների միոջոցով։ 

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու ԱԱԾ կողմից նկարահանված տեսանյութի արտահոսքի օրինականությունը․ FIP.am-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե ի՞նչ հիմքով է ԱԱԾ-ն այն հրապարակայնացրել կամ փոխանցել երրորդ կողմի՝ հրապարակելու համար։ 

Արտահոսք ու անձնական տվյալներ․ ինչ է ասում օրենքը

Օդանավակայանի անձնագրային հսկման կետում անձի տեսանկարահանված նյութի հայտնվելը համացանցում առերևույթ կարող է դիտարկվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մի շարք հիմնարար դրույթների խախտում։

Այսպես, համաձայն օրենքի 3-րդ հոդվածի` տեսախցիկի ձայնագրությունը, որտեղ երևում է անձը, համարվում է անձնական տվյալ, քանի որ այն թույլ է տալիս ուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը։ Դրա տեղադրումը համացանցում որակվում է որպես անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց, ինչը ներառում է տվյալները տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով անորոշ շրջանակի անձանց մատչելի դարձնելը։

Նույն օրենքի 4-րդ հոդվածը պահանջում է, որ տվյալները մշակվեն բացառապես օրինական և որոշակի նպատակներով։ 

Փաստացի, թեև օդանավակայանում տեսանկարահանումը կարող է իրականացվել անվտանգության օրինական նպատակով, սակայն հստակ չէ, թե այդ տվյալների հրապարակումը համացանցում ինչ օրինական նպատակներ է հետապնդում։  

Հոդված 5-ը սահմանում է, որ տվյալների մշակման միջոցները պետք է լինեն «պիտանի, անհրաժեշտ և չափավոր»։ Անձնագրային հսկողության տեսանյութի հանրայնացումը որևէ կերպ անհրաժեշտ կամ չափավոր չէ սահմանային անվտանգության ապահովման նպատակի համար։ Ավելին, օրենքով արգելվում է այնպիսի տվյալների մշակումը, որոնք անհամատեղելի են սկզբնական նպատակի հետ, այս դեպքում սահմանային անվտանգության ապահովման հետ։

Մշակման օրինականությունը և համաձայնությունը (հոդված 8 և 9). Անձնական տվյալների մշակումը (ներառյալ տարածումը) օրինական է միայն այն դեպքում, եթե տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, կամ եթե դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով։  

Անվտանգության և գաղտնիության ապահովում (հոդված 19). Տվյալներ մշակողը (այս դեպքում՝ պետական մարմինը) պարտավոր է կանխել անձնական տվյալների անօրինական տարածումը և օգտագործումը։ Բացի այդ, աշխատակիցները պարտավոր են պահպանել տվյալների գաղտնիությունը ինչպես աշխատանքի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ 

Այսպիսով, օդանավակայանի անձնագրային հսկման կետում Քոչարյանի մասնակցությամբ տեսագրության հրապարակման հարցը կարող է դիտարկվել որպես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ անձնական տվյալների մշակման, փոխանցման, նպատակայնության, համաչափության և տվյալների անվտանգության վերաբերյալ դրույթների խախտում։ 

ԱԱԾ-ն արտահոսքի օրինականության հիմքեր չի ներկայացրել

Ազգային անվտանգության ծառայությունից ի պատասխան FIP.am-ի հարցմանը չեն հստակեցրել, թե ինչպես են օդանավակայանի անցակետի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները երրորդ անձանց տրամադրության տակ։ 

Սրան զուգահեռ, հղում են արել «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 15-րդ հոդվածին, որտեղ շարադրված են Ազգային անվտանգության մարմինների լիազորությունները և պարտականությունները։ 

Օրենքի 15-րդ հոդվածում նշվում է, որ ազգային անվտանգության մարմինների գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար իրավունք ունեն ունենալու տեղեկատվական համակարգեր, վերլուծության, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման և տեխնիկական կենտրոններ։ 

Հոդվածից չի բխում, սակայն, որ ԱԱԾ-ն կարող էր հրապարակել կամ երրորդ անձի տրամադրել այդ տվյալները։ 

Սրան զուգահեռ, նույն օրենքի 7-րդ հոդվածը, որը ԱԱԾ-ն չէր վկայակոչել FIP.am-ին տրված պատասխանում, նշվում է, որ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված՝ անձի անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել:

Այսպիսով, ԱԱԾ-ի ներկայացրած պարզաբանումը հղում է կատարում տեսագրությունների ստեղծման և պահպանման հետ կապված լիազորություններին, սակայն տվյալների հրապարակման կամ երրորդ անձանց տրամադրման իրավական հիմքերի վերաբերյալ առանձին հիմնավորում չի ներկայացնում։ 

ԱԱԾ-ն ինչ ուզի կարտահոսի՞ 

Հատկանշական է, որ ԱԱԾ-ն FIP.am-ի հարցմանն ի պատասխան նշել է նաև, թե ծառայությունն իրավասու է որևէ նպատակով հրապարակել իր կողմից տնօրինվող տեղեկատվությունը։ 

Ավելի վաղ նման հայտարարություն էր արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդելով, թե «ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի ցանկացած բան արատահոսի, կուզի՝ կարտահոսի, չի ուզի՝ չի արտահոսի»։

Այս հայտարարության պարզաբանման նպատակով FIP.am-ը ևս մեկ հարցում էլ ՀՀ կառավարություն էր ուղարկել՝ փորձելով ստանալ այն օրենսդրական հիմքերը, որոնց վրա հենվելով Փաշինյանն անում էր իր այդ պնդումը։ 

Կառավարությունից, սակայն, դեռևս չեն արձագանքել հարցմանը՝ խախտելով Տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետը:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) իր տրամադրության տակ եղած տեղեկությունները, այդ թվում՝ տեսագրությունները, կարող է հրապարակել կամ տարածել մի շարք հիմքերով և դեպքերում, դրանցից մեկը՝ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված անձի համաձայնության պայմանը հիշատակված է վերևում։ 

Նույն հոդվածում նշվում է, որ այդպիսի տվյալները կարող են հրապարակվել օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում։ Սրան զուգահեռ օրենքը հստակորեն չի թվարկում այդ դեպքերը, և մասնավորապես, բացակայում են սահմանային անցակետում անձի տեսագրության հրապարակումը որպես բացառիկ դեպք հասցեագրող սահմանումը։ 

Հետևաբար, հստակ չէ, թե արդյոք տվյալ տեսանյութի հրապարակումը համապատասխանում է օրենքով նախատեսված «բացառիկ դեպքի» չափանիշին, և ինչ իրավական հիմքով է այն դասվել այդ կատեգորիային։ 

Վերոգրյալ իրավական կարգավորումների և ներկայացված պարզաբանումների համադրությունից հետևում է, որ «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքը չի սահմանում կոնկրետ և սպառիչ դեպքեր, երբ օդանավակայանի անցակետում կատարված տեսագրության հրապարակումը կարող է միանշանակ որակվել որպես օրենքով նախատեսված «բացառիկ դեպք»։ 

Հետևաբար, հստակ չէ, թե տվյալ տեսանյութի հրապարակումը կամ տարածումը ինչ կոնկրետ իրավական հիմքով է դասվել այդ խմբին։ 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աածանձնական տվյալներարտահոսքՌոբերտ Քոչարյան

Հարակից հոդվածներ

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին ոչ մի սփյուռքահայ Հայաստանում խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում

11:18, 15 Մյս, 2026

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Nouvelles d’Arménie-ին տված հարցազրույցում վերհիշել է իր նախագահության տարիները, խոսել Հայաստանում սփյուռքահայերի...

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը
Տվյալների լրագրություն

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը

16:40, 10 Ապր, 2026

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 8-ին իր հերթական փոդքասթում, խոսելով Հայաստան-Ռուսաստան առևտրային կապի մասին, ասել է․...

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ
Սխալ

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ

16:32, 2 Փտր, 2026

Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանում գործազրկության տենդենցներին, հռետորական հարց է ուղղել լրագրողներին,...

Արարատ Միրզոյանը չի մեղադրել եկեղեցուն իշխանություն վերցնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը սխալ է
Սխալ

Արարատ Միրզոյանը չի մեղադրել եկեղեցուն իշխանություն վերցնելու համար․ Ռոբերտ Քոչարյանը սխալ է

22:28, 30 Հնվ, 2026

Հունվարի 29-ին իր հերթական ասուլիսում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է․ «ԱԳ նախարարի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens