ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Նիկոլ Փաշինյանը միակը չէ․ Արցախի դրոշը «մոռացել են» նաև Քոչարյանն ու Սարգսյանը

10:43, 16 Հկտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հոկտեմբերի 15-ի հանդիպումը լրատվամիջոցներում և սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել՝ կապված Արցախի դրոշի բացակայության հետ:    

Փաշինյանը Երևանում` կառավարությունում, ընդունել էր Բակո Սահակյանին: Հանդիպմանը, սակայն, տեղադրված էր միայն ՀՀ դրոշը, ինչն էլ քննարկումների առիթ է դարձել:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն արագ արձագանքեց կատարվածին՝ Ֆեյսբուքում գրառում կատարելով և վարչապետին մեղադրելով դրոշը մոռանալու մեջ:

«Անցյալ տարի մայիսի 9-ին Ստեփանակերտում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ամպագոռգոռ ու դատարկ խոստում տվողը այսօր Արցախի նախագահի հետ հանդիպմանը «մոռացել է» տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը։

Բա տենց մոռացկոտ եք, այսօր Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ դրոշը մոռանայիք… Հա, դրոշն անձամբ ինքը չի տեղադրում, ինքը հանձնարարում է»,- գրել է Աշոտյանը:

Yerevan.today, henaran.am, 7or.am կայքերը հրապարկել են ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Մանուկյանի գրառումը, որը բացատրություն է պահանջում վարչապետից դրոշի բացակայության վերաբերյալ:

«Սա արդյո՞ք պատահականություն է. վերջերս լայն տարածում գտած քարոզչական առումով, որ Արցախը ՀՀ մարզ է: Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութությո՞ւն, թե՞ ծրագրավորված գործընթաց: Վարչապետը պետք է տա հստակ բացատրություն. Արցախի հարցում խաղեր տալ չկա: Սթափվե՛ք»,- գրել է օգտատերը:

Մինչ ՀՀԿ փոխնախագահն ու այլ լրատվամիջոցներ դավադրություններ են փնտրում դրոշի բացակայության հետևում, պարզվում է, որ առաջին անգամ չէ, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարների հանդիպման ժամանակ բացակայում է Արցախի դրոշը:

Այսպես, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թ. ապրիլի 24-ին Երևանում ընդունել էր Բակո Սահակյանին: Հանդիպումը եղել էր նույն սրահում, որտեղ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին ընդունել էր Արցախի նախագահին, և ինչպես տեսնում եք Կարապետյանի և Սահակյանի հանդիպման լուսանկարներում, այդ օրը ևս բացակայել է Արցախի դրոշը:

Դրոշի բացակայությունն ակտիվ քննադատեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, սակայն պարզվում է, որ Քոչարյանը ևս 2007 թ. Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ «մոռացել էր» ԱՀ դրոշը տեղադրել: 

Լուսանկարը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական 2nd.am կայքից, 2007 թ.

Արցախի դրոշի «մոռանալը» հատկապես մտահոգել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Ինչպես նշեցինք, ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի ժամանակ ևս դրոշը բացակայել էր: Սակայն սա ամենը չէ: Պարզվում է՝ Արցախի դրոշը մոռացել էր նաև երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այսպես, դրոշը բացակայում է Սերժ Սարգսյան-Բակո Սահակյան 2009 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Եղել են հանդիպումներ Արցախում, երբ տեղադրված է եղել միայն Արցախի դրոշը: Օրինակ՝ 2013 թ. օգոստոսի 31-ին Բակո Սահակյանն ընդունել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այս հանդիպմանը տեղադրված էր միայն ԱՀ դրոշը:

Այսպիսով, առաջին անգամը չէ, երբ ՀՀ  և ԼՂՀ ղեկավարների հանդիպումների ժամանակ բացակայում է ԼՂՀ դրոշը: Հավելենք, որ շատ անգամներ Արցախում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ բացակայում է ՀՀ դրոշը:

Անի Գրիգորյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը չի նենգափոխել Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
Առանց վճռի

Նիկոլ Փաշինյանը չի նենգափոխել Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

19:57, 26 Փտր, 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ասել է, թե Արցախում...

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների
Սխալ

«Իսկանդերի» կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների

17:46, 26 Փտր, 2021

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել: «Առկա օբյեկտիվ և...

ՍՈՒ՞, թե՞ ՄԻԳ. Երևանի երկնքում հայտնված կործանիչները ռուսաստանյան էին
Չդասակարգված

ՍՈՒ՞, թե՞ ՄԻԳ. Երևանի երկնքում հայտնված կործանիչները ռուսաստանյան էին

22:36, 25 Փտր, 2021

Այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 15:20-ի մոտակայքում Երևան քաղաքի փոքր կենտրոնի վրայով կործանիչ ինքնաթիռ անցավ: Բազմաթիվ լրատվամիջոցներ հայտնեցին Երևանի օդում ՍՈՒ-30-ի...

Ոչ թե ներկա, այլ նախկին. ԶԼՄ-ները «մոռացել են» նշել, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող սպաները համակարգում չեն
Մանիպուլյատիվ

Ոչ թե ներկա, այլ նախկին. ԶԼՄ-ները «մոռացել են» նշել, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող սպաները համակարգում չեն

20:27, 25 Փտր, 2021

Հայկական մի շարք լրատվամիջոցներ տարածել են տեղեկություն, թե ոստիկանության բարձրաստիճան սպաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում։  News.am-ը, aysor.am-ը, 24news.am-ը,...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×