ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Լավրովի այցն ու բանակցային գործընթացի շուրջ շահարկումները

20:13, 11 Նյմ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 11-ին Երևանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց (19։45-ից), որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններից դուրս է մնացել «Հայաստանի նախկին նախագահներից» մեկի որոշմամբ։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումների վաղ փուլում և հետագա բանակցություններում, երբ դադարեցվել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը պայմանավորվածությունների և համապատասխան բանակցությունների մասնակից էր, որոնք սկսվեցին կրակի դադարեցումից հետո։ Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը, որոշում ընդունեց, որ Ղարաբաղի շահերը ներկայացնելու է Երևանը»,- հայտարարեց ՌԴ արտգործնախարարը՝ պատասխանելով Russia Today-ի լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ռուսաստանը Ղարաբաղի՝ բանակցությունների սեղան վերադառնալու մասին Երևանի առաջարկությանը։

Սերգեյ Լավրովի՝ ակնհայտորեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ակնարկող այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ Արցախի՝ բանակցությունների սեղանից դուրս մնալու թեման Հայաստանի ներսում բազմաթիվ շահարկումների և մանիպուլյացիաների առարկա է հանդիսանում։

Ե՞րբ է Արցախը դուրս մնացել բանակցություններից

Այսպես, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 1997 թվականի գարնանը։ Այս ժամանակաշրջանի մասին մանրամասն նկարագրություններ կան նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով․ Փոքր երկրի մեծ մարտահրավները» գրքում և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լուսաբանմամբ զբաղվող Թաթուլ Հակոբյանի հոդվածներում։

Սակայն ուշագրավ է, որ 1997 թվականին Մոսկվայում տեղի ունեցած վերոնշյալ վերջին եռակողմ հանդիպումից հետո էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակել է հանդես գալ որպես բանակցությունների կողմ։ Այդ մասին է վկայում այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ 1998 թվականի նոյեմբերի 10-ին հակամարտության կողմերին առաջարկված «Ընդհանուր պետություն» տարբերակը հասցեագրված է նաև Լեռնային Ղարաբաղին։

Հակամարտության կարգավորման՝ համանախագահների պատրաստած այդ տարբերակն ուղղված է Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին։ Հարկ է նշել, որ մինչ այդ՝ բացի «Ընդհանուր պետությունից», ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հարցի կարգավորման ևս երկու տարբերակ էին ուղարկել հակամարտության երեք կողմին, այսինքն՝ այդ ձևաչափը, երբ համանախագահները մշակում էին տարբերակներ և ուղարկում կողմերին, ընդունված պրակտիկա էր և մաս էր կազմում բանակցային գործընթացի։

Հետևապես, կարելի է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մինչև 1998 թվականի նոյեմբերը մասնակցել է հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին։

Իսկ ահա Ղարաբաղյան բանակցային գործընթացի հաջորդ հանգրվանները՝ արդեն հաջորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, սկսած 1999 թվականից, տեղի էին ունենում երկկողմ սկզբունքով, իսկ արդեն 2001 թվականից Փարիզի և Քի Վեսթի բանակցություններում Արցախն ամբողջությամբ դուրս էր անմիջական բանակցություններից։

Ինչպե՞ս է սա շահարկվում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը՝ ի դեմս նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի, տարիներ շարունակ հակադարձում է այն մեղադրանքներին, թե Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Այդպիսի մեղադրանքներ, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2015 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Այն ժամանակ Վիկտոր Սողոմոնյանը հակադարձել էր, որ հենց Տեր-Պետրոսյանի օրոք է Արցախը դուրս մղվել բանակցություններից։

«ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և՛ Այազ Մութալիբովի, և՛ Աբուլֆազ Էլչիբեյի, և՛ Հեյդար Ալիևի հետ: Ավելին, միևնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի և Վ. Գուլուզադեի միջև (1995-96 թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում)»,- Տեր-Պետրոսյանին հակադարձող իր հոդվածում գրել էր Սողոմոնյանը:

Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, ՀՀ նախագահ էր դարձել 1998 թվականի ապրիլին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ՄԽ համանախագահների կողմից որպես հակամարտության կողմ դիտարկվում էր, առնվազն, ինչպես վերը նշեցինք, մինչև 1998 թվականի նոյեմբերը։

Սա, սակայն, այս թեմայի շուրջ հակասությունների և փոխադարձ մեղադրանքների ընդամենը մեկ դրվագն էր, և նման «քննարկումներ» եղել են դեռ 2010-ին և արդեն 2018-ին։ Սերգեյ Լավրովը, փաստացի, վերջնականապես հստակություն մտցրեց այս հարցում՝ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ։ 

Վահե Ղուկասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում
Սխալ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում

17:45, 19 Հնս, 2025

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից...

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում
Սխալ

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում

11:42, 19 Հնս, 2025

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա...

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով

15:10, 18 Հնս, 2025

Հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» անունով կրեմլյան ցանցը առաջին անգամ թիրախավորել է Հայաստանը: Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած, ցանցի բոտերը*...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens