ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Նրանցից մեկը․ կեղծ պնդումներ Դալուզյանի ֆիլմի մասին հայտարարությունում

20:39, 19 Նյմ, 2019

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Մի խումբ մարզիկներ և ֆեդերացիաներ նոյեմբերի 19-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը:

Հայտարարությունը ստորագրել է 28 ֆեդերացիաների 116 ներկայացուցիչ, այդ թվում՝ 24 մարզիչ և 53 մարզիկ:

Հայտարարությանը միացած անձինք իրենց դժգոհությունն են հայտնում, որ հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, «այլ հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերաբերյալ պետության որոշումը»։

«Որպես հայ մարզիկի լավագույն կերպար փորձ է արվում ներկայացնել սեռափոխված Մելինե Դալուզյանին, ում խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի Ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած»,- նշվում է հայտարարությունում։ 

Ըստ հայտարարության՝ հայկական մարզաշխարհում միշտ գնահատվել են բարոյական բարձր արժեքներն ու ավանդույթները, և Մել Դալուզյանի «մեծարման ուղղված հետևողական վարքագիծը» անընդունելի է։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել հայտարարության մեջ ներկայացված փաստերը։ 

«Մել» ֆիլմը նկարահանվում է պետությա՞ն որոշմամբ

Այսպես, հայտարարության առաջին պարբերությունում նշվում է, որ Դալուզյանին նվիրված ֆիլմը պետության որոշմամբ է նկարահանվել։ Սակայն դա սխալ է։ 

«Մել» վավերագրական դրամայի մտահղացումը պատկանում է «Բարս Մեդիա» ՍՊԸ-ին: Ֆիլմի ռեժիսորներն են Իննա Սահակյանը և Պոլ Կոհենը: Այն 2019 թվականին մասնակցել է Ազգային կինոկենտրոնի մրցույթին՝ պետական դրամաշնորհ ստանալու նպատակով: Դրա արդյունքում ֆիլմը ստացել է 20 մլն դրամի ֆինանսավորում: Սակայն այն ֆինանսավորում են նաև այլ կազմակերպություններ՝ Ճապոնիայից, Կանադայից և Եվրոպական Միությունից: Հավելենք, որ, ըստ հաստատված կանոնակարգի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը չի կարող ունենալ ազդեցություն ֆիլմերի ընտրության հարցում: Մրցույթներին ներկայացված ֆիլմերը գնահատում է փորձագիտական հանձնախումբը:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարող ենք փաստել, որ հայտարարությունում առկա միտքը, թե Մել Դալուզյանի մասին ֆիլմը նկարահանվում է պետության որոշմամբ, սխալ է: 

Որակազրկված մարզիկները՝ «խայտառակ դոպինգ սկանդալի» մասին

Նույն հայտարարությունում անդրադարձ է կատարվում նաև Մելինե Դալուզյանի կողմից արգելված խթանիչ օգտագործելու մասին տեղեկատվությանը. «Որպես հայ մարզիկի լավագույն կերպար փորձ է արվում ներկայացնել սեռափոխված Մելինե Դալուզյանին, ում խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի Ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած»,- ասված է հայտարարությունում։

Նշենք, որ Մել Դալուզյանի և Ծանրամարտի հավաքականի այլ անդամների հետ կապված դոպինգ սկանդալին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր օրեր առաջ: 

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, հնարավոր է, Տոկիոյում նախատեսված 2020 թ. Օլիմպիական խաղերին ներկայանա 1-ական կին և տղամարդ մարզիկով, քանի որ այն երկրները, որոնց մարզիկները 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերից սկսած՝ 20 և ավելի դոպինգ թեստերի դրական արդյունք ունեն, ընկնում են, այսպես ասած, «պատժամիջոցների» տակ։ 

2008-ից ի վեր Հայաստանում դոպինգի պատճառով որակազրկված մարզիկների թիվը 19-ն է։ Վերջինը Մել Դալուզյանն էր, որի որակազրկման մասին հայտարարվեց այս տարվա մայիսին։ Ընդ որում՝ ի տարբերություն մյուս 18 մարզիկի, Դալուզյանը դեռևս չի հայտնվել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որակազրկվածների ցանկում: Եվ եթե Հայաստանը ստիպված լինի Տոկիոյում ներկայանալ 1-ական մարզիկով, դա չի կարող լինել միայն Մելինե Դալուզյանի «մեղքը»։

Հատկանշական է, որ այս հայտարարության տակ ստորագրած Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Գ. Մարտիրոսյանը ևս մեղադրվում են պաշտոնական մրցաշարերի ժամանակ արգելված խթանիչ օգտագործելու մեջ: Այս մարզիկները, ընդ որում, հայտնվել են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ արգելված խթանիչներ օգտագործած և որակազրկված մարզիկների ցուցակում։ Նրանք 18 մարզիկի ցանկում են, և հավաքականը լրջագույն խնդիրների առաջ է կանգնել, փաստացի, նաև նրանց պատճառով։ 

Սա նշանակում է, որ հայտարարության մասնակիցները մանիպուլացնում են դոպինգ սկանդալի փաստերը։ 

Այսպիսով, Հայաստանի մի շարք ֆեդերացիաների և մարզիկների նոյեմբերի 19-ին արված հայտարարությունը, որում նրանք խիստ քննադատության են ենթարկում Մել Դալուզյանի մասին ֆիլմի ստեղծումը, մանիպուլյատիվ  է և աղավաղում է փաստերը: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Ինչից է մահացել Լենինը և որտեղ է ծնվել վրաստանցի ակտիվիստը
Ֆեյք

#InterCheck. Ինչից է մահացել Լենինը և որտեղ է ծնվել վրաստանցի ակտիվիստը

18:07, 1 Հլս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն («Փաստ-մետրը») գրել...

FipՓոդքասթ #13․ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ 1 տարում 4 ընկերության տնօրեն. ո՞րն է ռիսկը
Տեսանյութեր

FipՓոդքասթ #13․ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ 1 տարում 4 ընկերության տնօրեն. ո՞րն է ռիսկը

20:47, 30 Հնս, 2022

FipՓոդքասթները պատրաստվում են FIP.am-ի և Աուդիոբունի համագործակցությամբ:

«Գրի մոտդ, որ ինձնից պահանջես»․ վարչապետի հայտարարությունը «ջրում է» ՔՊ-ական պատգամավորի խոստումը
Սխալ

«Գրի մոտդ, որ ինձնից պահանջես»․ վարչապետի հայտարարությունը «ջրում է» ՔՊ-ական պատգամավորի խոստումը

17:06, 30 Հնս, 2022

Հունիսի 19-ին՝ Հանրայինի եթերում տնտեսության ընթացիկ ցուցանիշների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, խոսելով նվազագույն աշխատավարձի...

5 միլիոներորդ հայաստանցուն սպասելիս․ ծնելիությունը խթանող ծրագրերն ավելացել են, աճը դեռ նկատելի չէ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

5 միլիոներորդ հայաստանցուն սպասելիս․ ծնելիությունը խթանող ծրագրերն ավելացել են, աճը դեռ նկատելի չէ

16:43, 30 Հնս, 2022

2020 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանի՝ մինչև 2050 թ․ ռազմավարությունը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա տասնամյակներին Հայաստանի բնակչությունն առնվազն...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens