ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Ոստիկանական խոշտանգման հետքերը երևում են իրավապաշտպանների 2015-ի զեկույցում

11:15, 27 Նյմ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վերջին օրերին համացանցում լայն տարածում գտավ «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները խոշտանգում քաղաքացուն։

Տեսանյութը տարածվել է նոյեմբերի 21-ին newsmedia.am կայքի կողմից և մի քանի օր շարունակ հանրության լայն քննարկումների առիթ է հանդիսանում։ Տեսանյութում չորս քաղաքացի ծեծում են մի անձի, հայհոյում, ապա գետնին են գցում նրան ու կապում ոտքերը, որից հետո էլ մահակով ոտնաթաթերին են հարվածում, ինչպես նաև հակագազ են հագցնում։

Տեսանյութում երևացող խոշտանգող ոստիկաններից մեկի լիազորությունները դադարեցվել են և հարուցվել է քրեական գործ։

Հատկանշական է, որ նմանատիպ մի դեպքի հիշատակում կա Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) մասնագետների՝ 2013 թ․ Հայաստան կատարած այցից հետո հրապարակված զեկույցում (2015 թ․)։

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է զեկույցի և միջադեպի որոշ մանրամասներ։

Զեկույցի մանրամասները

«Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման» եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ ԽԿԿ մասնագետները պարբերական այցեր են կատարում կոնվենցիան վավերացրած երկրների (ԵԽ անդամ 47 երկրներ) կալանավայրեր:

Այսպես, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) հրապարակած զեկույցում ասվում է, որ այցի ընթացքում իրենց հետ զրուցած կալանավորներից մեկը պատմել է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները խոշտանգել իրեն և մի քանի անգամ հակագազ հագցրել գլխին։ Նա նշել է, որ խոշտանգման է ենթարկվել ոստիկանության Արաբկիր բաժնում, նկարագրել է ճշգրիտ այն վայրը, որտեղ ոստիկանները թաքցրել են հակագազը։

Պատվիրակությունը մեկնել է կալանավորի նկարագրած վայր և գտել է հակագազը, ինչպես նաև կարմրաշագանակագույն հետքերով պայուսակ, որի մեջ պահվել է հակագազը և կաշվե գոտի։ Կարմրաշագանակագույն հետքերը, ըստ մասնագետների, հավանաբար, արյան հետքեր են։

Արաբկիրի բաժնում հայտնաբերված հակագազը, պայուսակը և կաշվե գոտին
Կարմրաշագանակագույն հետքեր՝ հակագազի և պայուսակի վրա
Վայրը, որտեղ թաքցրել էին հակագազը

Զեկույցում նշվում է, որ ոստիկանների կողմից կալանավորների խոշտանգումների վերաբերյալ այլ պատմություններ ևս եղել են։

Նշենք, որ պատվիրակության այցը Հայաստան եղել է 2013 թ․ ապրիլին: Նշված դեպքը, սակայն, արձագանք չի գտել իրավապահ մարմինների կողմից։

Միջադեպի և տեսանյութի մասին

Newsmedia.am կայքը տեսանյութը հրապարակելուց մեկ օր անց՝ նոյեմբերի 22-ին, հրապարակում տարածեց, որում նշված է, որ տեսանյութում երևացող ոստիկանները Արաբկիրի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներն են, իսկ երևացող անձանցից մեկը բաժնի պետն է՝ Նարեկ Սիմոնյանը։ Տեսանյութը կայքին փոխանցել է ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է «Դոգ» մականունով։ Կայքում հրապարակվեց նաև վերջինիս հետ հարցազրույց, որում Վարդան Ղուկասյանն ասում է, որ ինքը պատկան մարմիններին ուղարկել է այլ կարևոր տեղեկություններ ևս, սակայն դրանք անհետևանք են մնացել։

Ոստիկանության նախկին աշխատակիցը հայտնի է իր անվան շուրջ պտտվող մի շարք աղմկահարույց դեպքերով, 2013-ին ազատվել է աշխատանքից՝ «Հետքի» լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպից հետո (Ղուկասյանը քաշքշել ու վիրավորել էր լրագրող Անի Հովհաննիսյանին): Իսկ 2014-ին նա հրապարակավ հայտարարել էր, որ պատրաստվում է ջրի երես հանել ոստիկանության բոլոր չարաշահումները։

Իրավապահ մարմինները Newsmedia.am-ի տեսանյութին արձագանքեցին արդեն հաջորդ առավոտյան։ Գլխավոր դատախազի խորհրդականը հայտնեց, որ հաղորդում է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն։ ՀՔԾ հաղորդագրությունը ևս չուշացավ․ հարուցվել է քրեական գործ։

«Հայկական ժամանակ» օրաթերթն էլ նոյեմբերի 26-ին հրապարակում տարածեց, ըստ որի՝ ոստիկանությանն արդեն հայտնի են տեսանյութում երևացող երեք ոստիկանների ինքնությունը (մեկը Նարեկ Սիմոնյանն է)։ Ըստ նրանց՝ տեսանյութը շուրջ 10 տարվա վաղեմության է, քանի որ նշված ոստիկանները միասին այդ ստորաբաժանումում աշխատել են հենց այդ շրջանում։

Նրանցից միայն Նարեկ Սիմոնյանն էր ներկայում աշխատում ոստիկանությունում՝ որպես Ճամբարակի բաժնի պետ։ Քրեական գործի հարուցումից հետո վերջինիս լիազորությունները դադարեցվել են։

Արդյո՞ք զեկույցի և տեսանյութի դեպքերը նույնն են՝ պնդել հնարավոր չէ, սակայն ակնհայտ է, որ Արաբկիրի բաժնում խոշտանգումներ իրականացվել են։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ կապ ունի գնումների պլանավորումն իրականության հետ․ ոչ մի

17:33, 30 Նյմ, 2023

Յուրաքանչյուր տարի պետական գերատեսչությունները հաջորդ տարվա բյուջեն ծրագրելիս կազմում են նաև այդ տարվա համար նախատեսված գնումների պլանը, համաձայն որի՝ նշում...

«ՀԱՊԿ-ը չի օգնել, քանի որ ՀՀ-ն սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ռազմական դրություն չի մտցրել»․ կեղծ պնդում՝ 24TV-ի եթերում
Սխալ

«ՀԱՊԿ-ը չի օգնել, քանի որ ՀՀ-ն սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ռազմական դրություն չի մտցրել»․ կեղծ պնդում՝ 24TV-ի եթերում

14:57, 28 Նյմ, 2023

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը 24TV-ի տաղավարում պնդել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում...

ՀՀ-ն Ղազախստանից զենքի ներկրման ծրագրերի մասին չի հայտարարել
Տեսանյութեր

ՀՀ-ն Ղազախստանից զենքի ներկրման ծրագրերի մասին չի հայտարարել

20:20, 27 Նյմ, 2023

Ղազախական սունկ կայքի տարածած լուրը, որը հայտնվել է ադրբեջանական քարոզչական ռեսուրսներում, ապա՝ հայաստանյան տեղեկատվական տիրույթում, ակնհայտ կեղծ է․ ՀՀ-ն Ղազախստանից...

Ղազախական սունկ կայքից՝ Haqqin.az, ապա Mamul.am. Ղազախստանից զենք ներկրելու ՀՀ մտադրության մասին կեղծ լուրի ոդիսականը
Ֆեյք

Ղազախական սունկ կայքից՝ Haqqin.az, ապա Mamul.am. Ղազախստանից զենք ներկրելու ՀՀ մտադրության մասին կեղծ լուրի ոդիսականը

15:29, 24 Նյմ, 2023

Ղազախական սունկ կայքերից մեկը նոյեմբերի 21-ին տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը պատրաստվում է սպառազինություն ձեռք բերել Ղազախստանից։  Կայքը տեղեկության աղբյուր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens