ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Նիկոլ Փաշինյանը սխալվում է․ հունվարի 1-ից որևէ «շրջանակի» համար եկամտահարկը 14 տոկոսով չի նվազում   

13:56, 6 Դկտ, 2019

ՍԽԱԼ

Կառավարությունը հունվարի 1-ից այդ նույն ասող շրջանակների համար եկամտահարկի մասով 14 տոկոսով հարկերը նվազեցրել է․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման մասին հարցին, ըստ որի՝ քննարկվում է սահմանել 4-6 տոկոս հարկ, հայտարարեց, թե դա ընդամենը հանրային քննարկման է դրվել, և բացի այդ էլ, եկամտահարկի մասով հունվարի 1-ից կառավարությունը հարկերը նվազեցրել է։

«Ես չեմ հասկանում ոմանց աղմուկ-աղաղակը, թե վա՜յ կառավարությունը 6 տոկոս հարկերը ուզում է բարձրացնի։ Եթե նույնիսկ այդպես է, կառավարությունը հունվարի 1-ից այդ նույն ասող շրջանակների համար 14 տոկոսով հարկերը նվազեցրել է եկամտահարկի մասով, բայց սա, ընդհանուր առմամբ, թեմա է, մեր օրակարգի թեման, և մենք չենք վախենալու քննարկել»,- նշեց նա։ (7։29։00)

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է, թե որքանով է իրականությանը համապատասխանում վարչապետի հայտարարությունը, և արդյո՞ք եկամտահարկը 14 տոկոսով է որոշ շրջանակների համար նվազելու։

Համահարթեցված եկամտային հարկ

Ազգային ժողովը 2019-ի հունիսի 25-ին ընդունեց Հարկային օրենսգրքի փաթեթը, ըստ որի՝  2020 թ․-ի հունվարի 1-ից համահարթեցվում է եկամտային եռաստիճան հարկը (Հոդված 150)։ Դա ենթադրում է եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ ֆիքսված 23 տոկոս հարկում՝ անկախ աշխատավարձի մեծությունից։ 

Այժմ գործում է եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափերի համակարգը՝ 23 տոկոս մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, 28 տոկոս՝ 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ, և 36 տոկոս՝ 2 միլիոն դրամից բարձր։ Այսինքն՝ նախագծով առաջարկվում է բոլորին հարկել 23 տոկոս եկամտային հարկով։

Օրենսգրքով նախատեսվում է եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել՝ հասցնելով 20 տոկոսի:

 Կոնկրետ ո՞ր շրջանակների համար է եկամտահարկը նվազում և արդյո՞ք 14 տոկոսով

Հունվարի 1-ից եկամտահարկի փոփոխությունը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներին չի վերաբերում, նրանք ինչպես հարկվել են 23%-ով, այդպես էլ շարունակելու են հարկվել։

Իսկ 150 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ստացողների եկամուտներից 5 տոկոս պակաս հարկ կգանձվի։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի մատնանշած շրջանակը 2 մլն դրամից բարձր գումար ստացողներն են։ Այս շրջանակների համար եկամտային հարկը նվազում է միանգամից 13 տոկոսային կետով՝ 36%-ից դառնալով 23%:

Նշենք, որ Հայաստանում 2 միլիոն դրամից ավել աշխատավարձ է ստանում ընդամենը 1720 մարդ, որը հանրապետությունում աշխատող քաղաքացիների ընդհանուր թվի միայն  0.3 տոկոսն է: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում որպես վարձու աշխատողներ գրանցված անձանց վերաբերյալ տվյալների համաձայն, վարձու աշխատողների շուրջ 64.9%-ի աշխատավարձը կազմում է մինչև 150 հազար ՀՀ դրամ: Մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում վարձու աշխատողների 34.8%-ը, իսկ 2 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում ընդամենը 1720 մարդ կամ 0.3%-ը:

Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մատնանշում է այս 1720 քաղաքացիներին, ընդ որում՝ 13 տոկոսի փոխարեն հայտարարում 14 տոկոս հարկային բեռի նվազում։  

2020 թվականից կուտակային կենսաթոշակային վճարը կրկին կդառնա 5 տոկոս, 2.5-ի փոխարեն 

Հիշեցնենք, որ 2018 թ. կեսից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելով՝ կառավարությունը մինչև Հարկային օրենսգրքով եկամտային հարկի համարժեք կարգավորումներ նախատեսելը պարտադիր կուտակայինի մասնակցի վճարը 5 տոկոսից դարձրեց 2,5 տոկոս, այսինքն՝ պետության կողմից կատարվող վճարը 5 տոկոսից դարձավ  7,5 տոկոս:  

Եկամտային հարկի փոփոխությունից հետո՝ արդեն 2020 թվականի hունվարի 1-ից, պարտադիր կուտակայինի մասնակցի վճարը 2.5 տոկոսից կդառնա 5 տոկոս։ Օրինակ՝ մինչև 500,000 դրամ աշխատավարձի դեպքում եթե անձը վճարում էր 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15,000 (7,5 տոկոսը), ապա հունվարի 1-ից անձը կկատարի 10,000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին կավելացնի ևս 10,000 դրամ։

Նույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում են պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը, ըստ որի՝ 600,000 դրամից ավել ստացողների կուտակային վճարը ավելին է կազմում։

Ի դեպ, վարձու աշխատողները Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին ամսական պարտադիր 1000 դրամ են վճարում։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե կառավարությունը հունվարի 1-ից որոշ շրջանակների համար 14 տոկոսով հարկերը նվազեցրել է եկամտահարկի մասով, իրականությանը չի համապատասխանում։ Ընդհանուր առմամբ, 2 մլն դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար հարկերը նվազում են շուրջ 11,5 տոկոսով, 150 հազար դրամ և դրանից բարձր աշխատավարձ ստացողները 2,5 տոկոս պակաս հարկ կվճարեն, իսկ կենսաթոշակային վճարի նախկին 5%-ին վերադառնալու արդյունքում մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները եկամուտները կնվազեն 2,5 տոկոսով։

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#2 «Հասկանալ FIMI-ն». Ովքե՞ր են տեղեկատվական ազդեցության դերակատարները
Տեսանյութեր

#2 «Հասկանալ FIMI-ն». Ովքե՞ր են տեղեկատվական ազդեցության դերակատարները

15:29, 17 Հլս, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ռուսաստանը մեր երկրի տեղեկատվական միջավայրում առաջին անգամ համակարգված կերպով կիրառեց արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության՝ FIMI–ի...

Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ

12:54, 17 Հլս, 2026

ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պետական գրանցման համակարգ՝ այն հիմնավորելով ստվերի կրճատմամբ, անվտանգության և կիբեռանվտանգության բարձրացմամբ։...

Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է․ ինչ են ցույց տալիս թվերը
Սխալ

Սամվել Կարապետյանի պնդումը, թե վերջին տարիներին Հայաստանում «բացարձակ ներդրումներ չեն եղել» սխալ է․ ինչ են ցույց տալիս թվերը

16:18, 16 Հլս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7–ին հայտարարել էր, թե Հայաստանում ներդրումներ չեն իրականացվում։ «Վերջին տարիներին մեր երկրում բացարձակ...

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում
Uncategorized @hy

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում

18:27, 15 Հլս, 2026

Հայաստանը որոշ ռուսաստանցի քարոզիչների համար դարձել է սեզոնային «արտագնա աշխատանքի» ուղղություն։ Նրանք հայտնվում են այն ժամանակ, երբ մեր երկրում կարևոր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens