ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Երևան քաղաքի ամանորյա տոնական միջոցառումների համար նախատեսված բյուջեն կկազմի շուրջ 425 մլն դրամ

14:27, 9 Դկտ, 2019

ՍԽԱԼ

Որևէ ապատեղեկատվություն չկա, Երևան քաղաքի ամանորյա տոնական միջոցառումների բյուջեն, ընդհանուր առմամբ, կազմում է շուրջ 525 միլիոն դրամ․ Թեհիմանա Վարդանյան

Երևան քաղաքի 2020 թվականի ամանորյա տոնական միջոցառումների համար նախատեսված բյուջեի չափն արդեն մի քանի օր է, ինչ ամենաշատ քննարկվող թեմաներից է։ Երևանի ավագանու դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստի ընթացքում հաստատված բյուջեից հետո ևս հարցեր մնացին, թե, ի վերջո, ինչքա՞ն են մտադիր ծախսել Երևանում Ամանորի և Սուրբծննդյան տոներին քաղաքապետարանը և կառավարությունը միասին։

Antifake.am կայքի հրապարակումից հետո, ըստ որի՝ Երևանում ամանորյա տոնական միջոցառումների համար կծախսվի 548 մլն դրամ, Երևանի քաղաքապետարանը հերքում տարածեց՝ պնդելով, որ ամանորյա բյուջեն կազմում է 325․7 մլն դրամ։ Կայքը հերքումից հետո պարզաբանող նյութ հրապարակեց և հաստատեց, որ ամանորյա բյուջեն 325,797,100 դրամ է։ 

Այդուհանդերձ, Երևանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը շարունակեց պնդել, որ որևէ ապատեղեկատվություն չկա, բյուջեն, ընդհանուր առմամբ, կազմում է շուրջ 525 միլիոն դրամ։ «325 միլիոն դրամ գումարը միայն Հանրապետության հրապարակի տոնակատարությունների համար ծախսվող գումարն է, ներառյալ՝ Գորան Բրեգովիչի համերգի համար հատկացվածը: Կա նաև վարչական շրջանների բյուջե, և այդ ամենն իրար հետ կազմում է շուրջ 525 միլիոն դրամ»,- նշել էր նա:   

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Երևանի ավագանու «իմքայլական» հատվածի որոշումը քննադատեց՝ նշելով, որ Երևանում Ամանորի միջոցառումների վրա կծախսվի մոտ 700 հազար դոլար (336 մլն): «Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել: Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած տոն արժանավայել նշվի: Բայց ոնց որ թե 700 հազար դոլարը մի այլ կարգի «պերեբոռ» է»,- գրել էր նա։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց հստակեցնել, թե իրականում Երևանի 2019 թ. ամանորյա բյուջեով տոնական միջոցառումների համար ինչքա՞ն գումար կհատկացվի և արդյո՞ք նախորդ տարիների համեմատ դա ամենամեծ գումարն է։

Ինչքա՞ն է կազմում «Ամանոր 2020» միջոցառումների համար հատկացվող բյուջեն

Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ամանորի և Սուրբծննդյան տոների բյուջեն, ըստ որի՝ այն կազմում է 325․7 մլն դրամ։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված է եղել ավագանու որոշման նախագիծը, որտեղ հստակ նշված է 271 մլն 797 հազար 100 դրամ թիվը։ Քաղաքապետարանի կայքում նշվում է, որ գումարը տրամադրվել է ՀՀ կառավարության 2019 թ. նոյեմբերի 14-ի համապատասխան որոշմամբ:

«Այս թվին անհրաժեշտ էր գումարել Երևանի քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեով արդեն իսկ նախատեսված 54 մլն դրամը, և կստացվեր, որ 2020 թվականի ամանորյա ծախսերը կկազմեն 325 մլն 797 հազար 100 դրամ»,-նշվում է  քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակված հերքման մեջ։ 

Որքա՞ն գումար կհատկացվի ամանորյա տոների համար Երևան համայնքի վարչական շրջաններին 

Fip.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը նշեց, որ բացի Երևանի համայնքային բյուջեով նախատեսված 54 մլն դրամը, վարչական շրջաններն առանձին ևս կունենան տոների համար հատկացված բյուջե, որը կծախսվի լուսավորության և տեղում տոնական համերգներ անցկացնելու համար։ Ըստ Կուբատյանի՝ յուրաքանչյուր վարչական շրջանի կհատկացվի շուրջ 7 մլն դրամ, որը Երևանի քաղաքապետարանի բյուջեից է և յուրաքանչյուր վարչական շրջան ինքն է տնօրինում։ Այսինքն, ընդհանուր առմամբ, 12 վարչական շրջաններին ևս շուրջ 84 մլն դրամ կհատկացվի։

Վարչական շրջանները նաև գումար կծախսեն աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար

Բացի վերը թվարկված հատկացումներից, գումար է նախատեսված նաև վարչական շրջանների աշխատակազմերի ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար։

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վարչական շրջանների աշխատակազմի կորպորատիվ միջոցառումների համար հատկացվող գումարների չափը և նշել, որ բացի քաղաքապետարանից և կառավարությունից, նաև վարչական շրջաններն են իրենց հերթին գումարներ հատկացնում քեֆ-ուրախության համար։

«Ներկայացնում եմ այն թվերը, որը վարչական շրջանները նախատեսել են աշխատակազմի ամանորյա կորպորատիվ միջոցառումների (ռեստորան, ֆուրշետ) համար»,- գրել է նա։

1. Ավան վարչական շրջան-1 միլիոն 300 հազար դրամ.

2. Շենգավիթ վարչական շրջան- 2 միլիոն դրամ.

3. Մալաթիա-Սեբաստիա-0 դրամ.

4. Դավթաշեն վարչական շրջան- 1 միլիոն 300 հազար դրամ.

5. Էրեբունի վարչական շրջան-400 հազար դրամ.

6. Նորք-Մարաշ վարչական շրջան- 1 միլիոն դրամ.

7. Նուբարաշեն վարչական շրջան- 200 հազար դրամ.

8. Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան- 2 միլիոն դրամ.

9. Նոր Նորք վարչական շրջան- 1 միլիոն 600 հազար դրամ

10. Աջափնյակ վարչական շրջան- 400 հազար դրամ.

11. Արաբկիր վարչական շրջան- 1 միլիոն 200 հազար դրամ.

12․ Կենտրոն վարչական շրջան- 3 միլիոն դրամ:

Արդյունքում, ընդհանուր առմամբ, ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար կծախսվի 14․ 5 մլն դրամ։

Հրապարկված թվերը Հովսեփ Կուբատյանը հաստատեց, որ հիմնականում ճիշտ են՝ փոքր տարբերությամբ, որոնք ևս վարչական շրջանների կողմից տնօրինվող բյուջետային ծախսերից են։

Որքա՞ն գումար է հատկացվել Երևանի ամանորյա միջոցառումների համար համայնքային բյուջեից նախորդ տարիներին

2014 թ․՝  113․120․000 մլն ՀՀ դրամ

2015 թ․՝ 136․141․900 մլն ՀՀ դրամ

2016 թ․՝ 157․180․200 մլն

2017 թ․՝ 192․478․000 մլն ՀՀ դրամ

2018 թ․՝ 222․351․800 մլն ՀՀ դրամ

2019 թ․՝ 271․797․000 ՀՀ դրամ պետբյուջեից, որին գումարվել է 54 մլն ՀՀ դրամ համայնքային բյուջեից

Ի դեպ, ըստ քաղաքապետարանի՝ ամանորյա տոնական ծախսերի համար նախորդ տարիներին՝ 2014-2018 թվականներին, պետբյուջեից գումար չի հատկացվել։ 

Այսպիսով, ընդհանուր առմամբ, Երևանում Ամանորի և Սուրբծննդյան տոների համար կհատկացվի 271 մլն 797 հազար 100 դրամ պետբյուջեից և 54 միլիոն դրամ համայնքային բյուջեից, շուրջ 84 միլիոն դրամ էլ վարչական շրջանների տոնական լուսավորության և տեղական համերգների համար և շուրջ 15 միլիոն ևս՝ կորպորատիվ միջոցառումների ծախսերի համար, այսինքն՝ 424,797,100 դրամ։

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens