ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Տոներն են մոտենում․ որքան են ծախսում Ամանորի համար մարզկենտրոնները և խոշոր քաղաքները

11:15, 25 Դկտ, 2019

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Երևանում 2020 թ. Ամանորի և Սուրբծննդյան տոների համար նախատեսված բյուջեի չափը՝  ընդհանուր առմամբ շուրջ 425 մլն դրամ, լայն քննարկումների առիթ դարձավ։ Կառավարության 2019 թ. նոյեմբերի 14-ի որոշումը՝ պետական բյուջեից քաղաքապետարանին հավելյալ 271 մլն 797 հազար դրամ տրամադրել Երևանի ամանորյա ծախսերի համար, քննադատվեց՝ որակվելով որպես ռեկորդային։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում, ինչպես նաև մարզկենտրոններում ամանորյա տոներին որքան գումար է նախատեսված ծախսել  և ինչ միջոցառումներ են նախատեսված։

Որքան գումար են նախատեսել 2020 թվականի ամանորյա տոնական միջոցառումների համար մարզկենտրոնները 

Արմավիրի մարզ. Արմավիր

Արմավիրի քաղաքապետարանից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են, որ 2019 թ. քաղաքային բյուջեով Ամանորի տոնական միջոցառման համար գումար ի սկզբանե չի հատկացվել։ «Համայնքի ավագանու 29.11.2019 թ. թիվ 89-ն որոշմամբ՝ բյուջեում կատարվել է փոփոխություն և նախատեսվել է 3,127,000 դրամ։ Գումարը կծախսվի Ամանորի միջոցառման, քաղաքի տոնական, տոնածառի զարդարման և հրավառության համար»,- նշվում է գրավոր պատասխանի մեջ:

Արարատի մարզ. Արտաշատ

Արտաշատի համայնքապետարանից Fip.am-ին ասացին, որ ամանորյա ծախսերի համար կհատկացվի շուրջ 2 մլն դրամ, որից 1 մլն-ը՝ գլխավոր տոնածառի և մնացած զարդերի ձեռքբերման համար, իսկ մյուս մասը՝ քաղաքի զարդարման։

Կոտայքի մարզ. Հրազդան

Հրազդան քաղաքի 2020 թ. ամանորյա տոնական միջոցառումների համար նախատեսված գումարը, ըստ համայնքապետարանի, կազմում է 6,2 մլն դրամ, որը հաստատվել է 2019 թ․-ի բյուջեով։

«Ամանորյա բյուջեն ներառում է զարդարանքներն ու միջոցառումները, մասնավորապես՝ համայնքի մի շարք փողոցների զարդարանք, գլխավոր տոնածառի զարդարում և Սահմանադրության հրապարակին կից պուրակի ձևավորում լուսային դեկորներով։ Նախատեսված է նաև իրականացնել 2 տոնական միջոցառում։ Դեկտեմբերի 25-ին կվառվեն համայնքի գլխավոր տոնածառի լույսերը, որը կուղեկցվի տոնական միջոցառմամբ՝ ճանաչված և սիրված երգիչների մասնակցությամբ, օրն էլ կեզրափակվի հրավառությամբ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը տեղի կունենա միջոցառում նախապես հրավիրված DJ-ի մասնակցությամբ»,- նշվում է քաղաքապետարանի պատասխանում։

Շիրակի մարզ. Գյումրի

Գյումրիի քաղաքապետարանից, մեր հարցմանն ի պատասխան, նշել են, որ ամանորյա միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերի համար բյուջեով նախատեսվում է  հատկացնել 7 մլն դրամ, որից 2,3 մլն-ը՝ ամանորյա պարկերի ձեռքբերմանը, 1 մլն-ը՝ հրավառությանը, 600,000 դրամ՝ կազմակերպչական և հյուրասիրության ծախսերին։ 3,1 մլն դրամն էլ կուղղվի փողոցների գեղարվեստական լուսավորության իրականացման, կենտրոնական հրապարակի տոնածառի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներին։

Գեղարքունիքի մարզ. Գավառ

Գավառ համայնքի 2019 թ. բյուջեով Ամանորին կհատկացվի 2,7 մլն դրամ։ Ըստ համայնքապետարանի՝ գումարը կուղղվի քաղաքի տոնական տեսքն ապահովելու, միջոցառումների, հրավառության կազմակերպման, ինչպես նաև մանկապարտեզների երեխաներին ամանորյա տոպրակներ հատկացնելու համար։

 Լոռու մարզ. Վանաձոր

Fip.am-ի հետ զրույցում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը նշեց, որ Վանաձորի քաղաքապետարանը Ամանորի տոների համար շուրջ 5 մլն դրամ կհատկացնի, որը կուղղվի տոնածառի զարդարանքին, լույսերի վառման միջոցառմանը, նաև Ամանորի գիշերը քաղաքի տոնական հրավառությանը։  

Սյունիքի մարզ. Կապան

Կապանի համայնքապետարանից, Fip.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, նշել են, որ 2019 թ. բյուջեով մշակութային միջոցառումների համար նախատեսվել է ուղղել 52,644,100 դրամ, որից Ամանորի միջոցառումների համար ծախսվել է 18,907,300 դրամ։ Հավելյալ գումար Ամանորի համար չի ավելացվել։

Ամանորյա բյուջեն նախատեսված է, մասնավորապես, լույսերի, տոնածառի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և համայնքի գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների նվեր-փաթեթների ձեռքբերման և հրավառության համար։

Արագածոտնի մարզ. Աշտարակ

2020 թ. ամանորյա տոնական միջոցառումների համար Աշտարակ քաղաքում ուղղվել է 2,700,000 դրամ։ Ամանորյա միջոցառումների բյուջեն նախատեսված է քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման 2,2-3 ժամ տևողությամբ ամանորյա շոուի, հրավառության, 5 մանկապարտեզում ամանորյա ցերեկույթների կազմակերպման, գլխավոր տոնածառի մոտ հեքիաթի հերոսների ներկայությունն ապահովելու համար։

Տավուշի մարզ. Իջևան

Իջևան համայնքի 2020 թ. ամանորյա միջոցառումների ծախսերը ներառված են համայնքի 2019 թ. բյուջեի մասսայական միջոցառումների հոդվածում, առանձին գումարով չեն նշվում։ Համայնքի ավագանին այս տարվա դեկտեմբերի 17-ի նիստում հաստատել է ամանորյա միջոցառումների ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվել է 8,197,440 դրամ։

Ամանորյա նվերներ կհանձնվեն Իջևանի հանրակրթական 4 դպրոցների 1-4 դասարաններ, 4 մանկապարտեզներ, նախակրթարաններ, «Հույսի կամուրջ», «Սոս» մանկական գյուղ հաճախող երեխաներին։ Դրամական պարգևներ կհանձնվեն տարվա ընթացքում մրցանակների արժանացած 10 լավագույն մարզիկներին և մարզիչներին։ Դրամական օգնություն կտրամադրվի զոհված ազատամարտիկների 39 ընտանիքի։ Վերոնշյալ գումարի մեջ են մտնում նաև տոնական համերգի կազմակերպման (մայրաքաղաքից հրավիրված երգիչների մասնակցությամբ), հրավառության, քաղաքի փողոցների տոնական զարդարման և այլ ծախսերը։

Վայոց ձորի մարզ. Եղեգնաձոր

Եղեգնաձորի համայնքապետարանից Fip.am-ին ասացին, որ ամանորյա միջոցառման համար կհատկացվի 1,600,000 դրամ, որը կուղղվի միջոցառումների ծրագրի իրականցմանը, քաղաքի լուսավորությանը, տոնածառի զարդարանքին, հրավառությանը, խաղալիքների ձեռք բերմանը և այլն։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 10 մարզկենտրոններում, ընդհանուր առմամբ,  2020 թ. Ամանորի և Սուրբծննդյան տոների համար կծախսվի 57,326,740 դրամ, որը Երևանի ամանորյա ընդհանուր  բյուջեի 13,5 տոկոսն է կազմում։ 

Վերը նշված քաղաքներից բացի, Fip.am-ն ուսումնասիրեց նաև այլ խոշոր քաղաքների ամանորյա ծախսերը։ 

Էջմիածին 

Էջմիածնի համայնքապետարանն ամանորյա տոնական միջոցառումների համար նախատեսել է 28,500,000 դրամ, որից տոնածառի ձեռքբերման համար ծախսվել է 12,000,000 դրամ։ Համայնքապետարանից ներկայացվում են մյուս ծախսերը քաղաքի զարդարման համար՝ շուրջ 7,700,000 դրամ, որից 996,700 դրամն ուղղվելու է տոնածառի արհեստական ճյուղ, տոնածառի գնդիկներ, փայլ, խաղալիքներ, իսկ 176,000 դրամը՝ մալուխ ձեռք բերելու համար։ Բացի սա, շուրջ 2 միլիոն դրամ հատկացվելու է տնակների տեղափոխման ծառայության և տնակների վարձակալության համար։

Աբովյան  

Աբովյան համայնքի բյուջեով ամանորյա տոնական միջոցառումների համար հատկացվել է 9,299,000 դրամ։ Ըստ Fip.am-ին ուղարկված պատասխանի` 4,7 միլիոն կհատկացվի փողոցների և գլխավոր տոնածառի լույսերին, 1,6 մլն դրամ՝ ամանորյա մանկական նվեր-տոպրակներին, 850,000 դրամ՝ ամանորյա բակային մանկական միջոցառումների կազմակերպմանը, 910,000 դրամ՝ ամանորյա մանկական թատերական ներկայացումների տոմսերին (1300 հատ), 360,000 դրամ՝ եղևնու բնական ճյուղեր ձեռք բերելուն և 900,000 դրամ՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման միջոցառման կազմակերպման և անցկացման համար։

Չարենցավան

Չարենցավան համայնքի (համայնքը խոշորացված է. կազմի մեջ մտնում են նաև հարակից 5 գյուղերը) 2020 թ. ամանորյա միջոցառումների համար նախատեսված բյուջեն կազմում է 5 մլն դրամ։ Նախատեսված 5,000,000 գումարին ավելացվել է ևս 1,014,000 դրամ։

Կենտրոնական հրապարակում կայանալիք միջոցառման համար նախատեսված է հատկացնել  450,000 դրամ (տեխնիկայի վարձակալություն, հրավառություն, շոու ծրագիր, համերգ, հեքիաթային հերոսներ, ձմեռ պապ, ձյունանուշ, հանդիսավարներ, ամանորյա լույսերի վարձակալություն): 1,1 մլն դրամ հատկացվել է համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների համար ամանորյա տոպրակներ գնելու համար։ 4,450,000 դրամ հատկացվել է Չարենցավան քաղաքի զարդարման համար (տոնածառ կենտրոնական հրապարակում իր ենթազարդարանքներով, լույսեր քաղաքի փողոցներում): 

Loading...

Loading…

Այսպիսով, Հայաստանի 10 մարզկենտրոններում և նաև խոշոր քաղաքներ հանդիսացող Աբովյանում, Էջմիածնում և Չարենցավանում, ընդհանուր առմամբ, 2020 թ. Ամանորի և Սուրբծննդյան տոների համար կծախսվի մոտ 101 մլն դրամ, որը Երևանի բյուջեի շուրջ 24 %-ն է կազմում։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens