ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

«Փաստերի ստուգման հարթակի» պատասխանը Մեսրոպ Մանուկյանին՝ 1000 դրամների հիմնադրամի մուտքերի վերաբերյալ

18:22, 16 Հնվ, 2020

«5-րդ ալիքի» եթերում hունվարի 15-ին Զինծառայողների ապահովության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվող վիճակագրական տվյալների հաճախակի փոփոխության մասին հարցին, անդրադարձել է նաև նախորդ տարվա հոկտեմբերին Fip.am-ի «1000 դրամների հիմնադրամի մուտքերի աճի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը» հոդվածին։ 

«Նույն Դանիել Իոաննիսյանը մեր հիմնադրամի հետ կապված էս վերջում կայքում հրապարակեց, որ Փաշինյանը սուտ է գրել, որ իրականության մեջ հիմնադրամի մուտքերը ընդամենը 17 մլն դրամ է ավելացել՝ 650-ի փոխարեն… Դանիել Իոաննիսյանն իրավիճակին չի տիրապետում»,- հայտարարել է Մանուկյանը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում, ներկայացնելով «100 փաստ Նոր Հայաստանի մասին 2-ը», հայտարարել էր, որ 2019 թ․ հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել էր Հիմնադրամի հաշվետվությունները և պարզել, որ 2018 թվականի առաջին վեց ամսում Հայաստանից և Արցախից հիմնադրամին փոխանցված պարտադիր վճարները կազմել են մոտ 3308 մլն դրամ, իսկ 

2019 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 3325 մլն դրամ։

Եվ փաստացի, Հիմնադրամին կատարված պարտադիր վճարները 2019 թվականի առաջին 6 ամիսներին աճել էին ընդամենը 17 մլն դրամով։

Թեմայի վերաբերյալ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանը, որը ևս հանդիսանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հոկտեմբերի 23-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմել էր վարչապետին՝ խնդրելով պարզաբանել Հիմնադրամի մուտքերի իրական աճի և վարչապետի հայտարարած տվյալների նման տարբերությունը, ինչին ի պատասխան՝ վարչապետը հայտարարել էր, որ իրեն տրամադրած արդեն 9 ամիսների տվյալներով Հիմնադրամի մուտքերն աճել են 648,8 մլն դրամով, սակայն թյուրիմացություններից խուսափելու համար առաջարկել էր «նստել հասկանալ»։

Այսպիսով, ի պատասխան Մեսրոպ Մանուկյանի այս հայտարարության, հարկ ենք համարում մեկ անգամ ևս տեղեկացնել, որ Fip.am-ի հրապարակման համար հիմք է հանդիսացել Հիմնադրամի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, որը հրապարակված է հենց Հիմնադրամի պաշտոնական կայքում։ Այսինքն, հիմնվելով բացառապես պաշտոնական աղբյուրների վրա, «Փաստերի ստուգման հարթակը» փաստել էր, որ 2019 թվականի առաջին 6 ամիսներին Հիմնադրամի մուտքերի աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է ընդամենը 17 մլն դրամ։ 

Հարկ ենք համարում Մեսրոպ Մանուկյանին տեղեկացնել նաև, որ չնայած այն փաստին, որ «Փաստերի ստուգման հարթակը» «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ստորաբաժանում է, սակայն կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը որևէ կապ չունի հարթակի խմբագրական քաղաքականության հետ։ Fip.am-ի խմբագրությունը հայտարարում է, որ Իոաննիսյանը որևէ ազդեցություն չունի ո՛չ այս և ո՛չ էլ կայքում հրապարակվող այլ հոդվածների վրա։ Fip.am-ի խմբագրական քաղաքականության անկախությունը երաշխավորվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կանոնադրությամբ։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens