ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ճիշտ

Մութալիբովն իրոք ադրբեջանցիներին է կասկածել Խոջալուի համար․ Փաշինյանը ճիշտ է

17:18, 17 Փտր, 2020
ՃԻՇՏ

ՃԻՇՏ

Մյունխենում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պանելային քննարկման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե 1992 թվականին հայկական նախկին ռեժիմը պատերազմական հանցագործություն՝ «ցեղասպանություն» է իրականացրել Խոջալուում:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր՝ նշելով, որ Ադրբեջանի առաջին նախագահ Այաս Մութալիբովը այլ մեկնաբանություն էր տվել այդ իրադարձություններին։ «90-ականների կեսին Ադրբեջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց տվեց ռուսական Аргументы и факты-ին՝ ասելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից՝ նրան իշխանությունից հեռացնելու նպատակով: Այդպես էլ տեղի ունեցավ: Այդ իրադարձության հետևանքով Մութալիբովը հեռացվեց նախագահի պաշտոնից»,- ասել էր Փաշինյանը:

Ալիևը, իր հերթին, արձագանքել էր Փաշինյանին՝ նշելով, որ Մութալիբովը քաջառողջ է, Բաքվում է ապրում և բազմիցս ասել է, որ երբևէ չի ասել, որ Խոջալուի ցեղասպանությունը կազմակերպել են ադրբեջանցիները: «Դա ֆեյք նյուզ է, որը հորինել են հայ որոշ լրագրողներ Ռուսաստանում»,- ասել էր Ալիևը: 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ արդյո՞ք Փաշինյանի նշած հարցազրույցը գոյություն ունի, և արդյո՞ք Այաս Մութալիբովն իսկապես հայտարարել է, որ Խոջալուի իրադարձությունների կազմակերպիչն ադրբեջանական ընդդիմությունն էր։

Խոջալուի դեպքերի մասին

1992 թ. փետրվարի 25-26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կազմակերպեցին մարտական գործողություն` նպատակ ունենալով ապաշրջափակել Ստեփանակերտին մոտ գտնվող Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանը և վնասազերծել Ադրբեջանի՝ Խոջալուում գտնվող կրակակետերը, որտեղից հայկական բնակավայրերը շարունակ հարձակման էին ենթարկվում: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակչության համար թողել էին միջանցք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար: Գործողության արդյունքում հայկական ուժերն ազատել էին 13 հայ ռազմագերի, այդ թվում` 1 երեխա և 6 կին:

Ըստ ադրբեջանական կողմի մեղադրանքների՝ հայկական կողմը Խոջալուում սպանել է հարյուրավոր ադրբեջանցիների, ընդ որում՝ տարբեր պետական կառույցներ զոհերի տարբեր թվեր են ներկայացնում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ տարածքը, որտեղ հետագայում որպես ապացույց նկարահանվել էին կադրեր` բազմաթիվ սպանվածների մարմիններով, «գտնվում է Աղդամ քաղաքից 3կմ  և Խոջալուից 11կմ հեռավորության վրա, և ընդհուպ մինչև 1993 թ. ամառը՝ Աղդամի անկումը, այդ տարածքը գտնվում էր ադրբեջանական կազմավորումների մշտական վերահսկողության տակ, ինչը բացառում է այնտեղ ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների մուտքը»:

Խոջալուի դեպքերը ներքաղաքական ճգնաժամի պատճառ էին դարձել Ադրբեջանում, որի հետևանքով Ադրբեջանի նախագահ Այաս Մութալիբովը հրաժարական էր տվել։ 

Մութալիբովը Խոջալուի դեպքերի մասին

Այաս Մութալիբովն իսկապես խոսել է Խոջալուի իրադարձությունների մասին 1992 թվականի ապրիլին՝ իր հրաժարականից 1 ամիս անց: 

Հարցազրույցը, սակայն, տպագրվել էր ոչ թե Аргументы и факты թերթում, ինչպես նշել է Փաշինյանը, այլ ռուսական Независимая газета-ում:

«Ես հումանիստ եմ, հոգով» վերնագրված հարցազրույցը վարել էր չեխ լրագրող Դանա Մազալովան, որն այդ ժամանակ ակտիվորեն լուսաբանում էր Ղարաբաղյան պատերազմը: 

Մազալովան հարցրել էր Ադրբեջանի նախկին նախագահից, թե ի՞նչ է վերջինս մտածում Խոջալուի դեպքերի մասին։ Մութաբիլովը, ի պատասխան, նշել էր, որ դեպքերը կազմակերպել էին իրեն պաշտոնից զրկելու համար:

«Ինչպես պատմում են այն խոջալուեցիները, որոնք փրկվել են, այդ ամենը կազմակերպվել էր նրա համար, որպեսզի պատճառ լիներ իմ հրաժարականի համար: Ինչ-որ ուժ էր գործում նախագահին վարկաբեկելու համար: Ես չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ հստակ և բանիմացությամբ են վերաբերվում նման իրավիճակներին, կարող էին թույլ տալ, որ ադրբեջանցիները ձեռք բերեն նրանց ֆաշիստական գործողությունների մեջ մերկացնող փաստաթղթեր: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված է նրանում, որ հետագայում այդ կադրերը ներկայացնի Գերագույն խորհրդում և ամեն ինչ կենտրոնացնի իմ անձի վրա: Եթե ես ասեմ, որ սա ադրբեջանական ընդդիմության մեղքն էր, կարող են ասել, որ ես զրպարտում եմ նրանց: Դատողությունների ընդհանուր շղթան այն է, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնվել էր: Այդ դեպքում նրանց ինչի՞ն էր պետք կրակել: Մանավանդ, որ Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային և օգնեին մարդկանց: Կամ ուղղակի պայմանավորվել, որ խաղաղ բնակիչները հեռանան: Նման բան հաճախ է տեղի ունենում»,- հարցազրույցում ասել էր Մութալիբովը:

Իր խոսքում Ադրբեջանի նախկին նախագահը նաև նշել էր, որ իրեն անընդհատ ասում էին, որ խոջալուեցիները դիմանում են, նրանց պետք է ապահովել մարդկանցով և մթերքով: Նա ընդգծել էր, որ այն պահին, երբ տեխնիկան շրջափակել էր Խոջալուն, պետք էր տարհանել բնակչությունը. «Նման հրահանգ ես տվել էի Շուշիում. տղամարդկանց թողնել, իսկ կանանց ու երեխաներին դուրս բերել: Սա նույնպես պատերազմի օրենք է: Իմ վարքը օբյեկտիվ էր և միանշանակ: Ես այդ հրահանգները տվել եմ, բայց թե ինչո՞ւ նրանց Խոջալուից դուրս չեն բերել՝ չգիտեմ»,- նշել էր Ադրբեջանի առաջին նախագահը: 

Ավելին՝ Մութալիբովը շեշտել էր, որ այդ ընթացքում խոսել է ԼՂ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հետ. «Ես մի քանի անգամ խոսել եմ Մկրտչյանի՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի հետ՝ դուք սպանել եք հազարավոր մարդկանց, տվեք հնարավորություն դուրս բերելու նրանց դիակները: Սակայն նա պատասխանեց, որ ոչ մի դիակ էլ չպետք է լինի, սակայն նրանց մոտ կան մարդիկ, որոնք ապահովվում են սնունդով, թեև սնունդը չի բավականացնում, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ»,- ասել էր Մութալիբովը: 

Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախկին նախագահի այս հայտարարությունները մեջբերվել էին 2010 թվականի մարտի 5-ին հրապարակված Независимая газета-ի՝ Խոջալուի թեմայով մեկ այլ հոդվածում («Խոջալու. ճշմարտություն և հորինվածքներ»)։

Դանա Մազալովան էլ 2017 թվականին Новое Время թերթին տված հարցազրույցում հաստատել էր, որ Մութալիբովն իր հետ զրույցում ասել է այդ խոսքերը. «Նա հնարավոր համարեց այն միտքը, որ այդ ամենն արել են ադրբեջանական ժողովրդական ճակատայինները, որպեսզի նրան՝ Մութալիբովին, հեռացնեն»,- ասել էր Մազալովան:

Նշենք, որ փետրվարի 15-ին Ադրբեջանի առաջին նախագահ Մութալիբովը նույնպես անդրադարձել է Փաշինյանի պնդումներին՝ հերքելով դրանք. «Փաշինյանը ստում է: Ես երբեք չեմ ասել, որ Խոջալուի իրադարձությունները ադրբեջանցիներն են իրագործել: Ես ուրիշ բան եմ ասել. այն ժամանակվա ընդդիմության գործողությունների հետևանքով ներքին իրադրությունը երկրում լարված էր»,- նշել է նա: 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը պնդումը, թե Ադրբեջանի առաջին նախագահ Այաս Մութալիբովը ժամանակին հայտարարել է, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են ադրբեջանցի ընդդիմադիրները՝ նրան պաշտոնից հեռացնելու համար, համապատասխանում է իրականությանը:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens