ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Դավիթ Շահնազարյանի մանիպուլյատիվ ու կեղծ հայտարարությունները 168․am-ի եթերում

20:26, 10 Ապր, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ազգային անվտանգության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն ապրիլի 9-ին  168.am-ի Pressing հաղորդման եթերում հայտարարել էր, որ մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանից գործուղված դիտորդական առաքելությունները չեն թաքցրել, որ աջակցում են նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին:

Շահնազարյանը, մասնավորապես, նշել էր. «Այդ երկու կազմակերպություններն Արցախում էլ բացարձակապես ուրիշ խնդիր էին փորձում լուծել: Առաջին՝ անընդհատ նպատակաուղղած ստվերել, ցեխ շպրտել ընտրությունների վրա: Նրանք չէին էլ թաքցնում, որ իրենց նախընտրած թեկնածուն Մասիս Մայիլյանն է: Եվ այդ առաքելությունների գնահատականները որևէ կերպ հիմք ընդունել չի կարելի, որովհետև դրանք խիստ կողմնակալ էին»: 

Շահնազարյանը հավելել էր, որ ընտրություններում արձանագրված խախտումները ուռճացվում են: «Հիմնականում այդ խախտումները իրավական տիպի էին, կապված հիմնականում հանձնաժողովի անդամների ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի հետ, անփութության հետ, բայց ասելը, որ դրանք ազդել են ընտրությունների վրա, իրականությունից հեռու է և հետապնդում է բացառապես քաղաքական նպատակներ»,- ասել էր նա:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք հարցազրույցում հնչած այս և այլ պնդումները համապատասխանում են իրականությանը։

Դիտորդական առաքելությունները թեկնածուներից որևէ մեկին չեն աջակցել

Նշենք, որ Արցախում մարտի 31-ին կայացած ընտրություններին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ դիտորդական առաքելություն են իրականացրել երկու կազմակերպություն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Ականատես» դիտորդական առաքելությունը։

Այս կազմակերպությունների անդամները երբևէ որևէ հայտարարություն չեն արել, որից կարելի է ենթադրել, որ նրանք սատարում էին նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի թեկնածությունը: Ավելին՝ ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակավ հերքել էր, թե կազմակերպությունը աջակցում է որևէ թեկնածուի: «Մենք որևէ թեկնածուի չենք պաշտպանել, ընտրախախտումների մասին խոսելիս եղել ենք զուսպ ու չենք ասել, թե որ թեկնածուն է, ըստ մեզ, կանգնած դրանց հետևում: Բերեք գեթ մեկ օրինակ, թե ինչպես եմ ես (կամ մեր ղեկավար-թիմից որևէ մեկը) Արցախում պաշտպանել որևէ թեկնածուի, և ես երբեք այլևս ընտրությունների դիտորդություն չեմ անի»,- ասել էր նա:

Ինչ վերաբերում է «Ականատեսին», ապա առաքելության սկզբունքների շարքում է անկողմնակալությանը պահպանումը. ««Ականատեսը» գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ»:

Այս կազմակերպության անդամները ևս հանդես չեն եկել Արցախի ընտրություններում որևէ ուժին սատարելու մասին հայտարարություններով:

Նշենք նաև, որ երկու կազմակերպություններն էլ հայտնել են ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին: 

Ըստ «Ականատեսի» նախնական գնահատականի՝ բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված։ «Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա»,— մասնավորապես, ասված է առաքելության նախնական գնահատականում։

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» նույնպես նկատել էր խախտումներ, որոնք ամփոփվել են կազմակերպության միջանկյալ գնահատականում:

Այսպիսով, Շահնազարյանի պնդումը, թե դիտորդական առաքելությունները չէին էլ թաքցնում, որ աջակցում են Մասիս Մայիլյանին, փաստացի սխալ է:

«Փաշինյանն էդպես էլ չի ասել, որ Ադրբեջանի կազմում Արցախը չի լինելու»

Շահնազարյանը հարցազրույցի ժամանակ խիստ քննադատության էր ենթարկել իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ ԼՂ հակամարտության հարցում:

Նա նշել էր, թե բանակցությունների ներկա ընթացքը ցույց է տալիս, որ գերակայությունը խաղաղությունն է. «Իմիջիայլոց, չեք նկատե՞լ, որ Փաշինյանն էդպես էլ չի ասել, որ Ադրբեջանի կազմում Արցախը չի լինելու»։

Սակայն իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել նման հայտարարություններով։ Այսպես, 2018 թ. սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի տարածքն առանց ժողովրդի, ինչը նոր ցեղասպանության սպառնալիք է Ղարաբաղի ժողովրդի համար. «Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար, Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»,- հայտարարել էր Փաշինյանը:

Բացի այդ, 2020 թ. փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը աբսուրդ է: «Արցախում միշտ ընտրությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել, քան Հայաստանում, և ասել, որ Արցախում ընտրությունները կարող են վտանգավոր լինել, դա անհեթեթություն է, որովհետև Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ևս մեկ ապացույց է եղել, որ Արցախը կայացած պետություն է, և խոսել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, դա ընդհանրապես աբսուրդ է», — ասել էր նա:

Ավելին՝ 2019 թվականի օգոստոսին, աշխատանքային այցով գտնվելով Արցախում, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ելույթով, որի ժամանակ հայտարարել էր. «Բայց ես ուզում եմ, որ մենք անուն առ անուն այդ մարդկանց հիշենք, որ ասենք, նույնիսկ կապ չունի աշխարհայացքային, երբեմն քաղաքական ինչ հարաբերություններ կան, մենք գնահատում ենք Հայաստանում և Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը, և ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հայրենիքում մի դրամի ներդրում են արել։ Եվ հետևաբար, հայկական կապիտալն ունի հայրենիք, որովհետև այդ կապիտալի տերերն ունեն հայրենիք, և այդ հայրենիքը Հայաստանն է, և Արցախը Հայաստան է և վերջ»:

Սա ապացուցում է, որ Շահնազարյանը մանիպուլացնում է, երբ հայտարարում է, թե վարչապետը երբեք չի նշել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens