ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազում է․ լա՞վ է, թե՞ վատ

11:58, 13 Ապր, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 6-ին ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձ կատարեց նաև առևտրային բանկերի միջոցով արտերկրից դեպի Հայաստան փոխանցվող գումարներին՝ տրանսֆերտներին։

«Մեր երկրի տրանսֆերտային կախվածությունը վերջին տարիներին էականորեն նվազել է, և 2019-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 3․7 տոկոսը։ Համեմատության համար՝ 2014-ին նույն ցուցանիշը եղել է 10․5 տոկոս, իսկ 2013-ին՝ 13 տոկոս»,- հայտարարեց Փաշինյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ցույց տալ վերջին տարիներին արտերկրից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղարկվող դրամական միջոցների շարժը և հասկանալ, թե որքանով է այն կապված տնտեսության հետ։

Այսպես, ըստ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող հաշվետվության՝ 2013 թվականին դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ փոխանցված դրամական միջոցների տարբերությունը՝ զուտ ներհոսքը, կազմել է 1450 մլն դոլար, որից հետո այն սկսել է հաստատուն կերպով նվազել։ Բացառություն է եղել 2017 թվականը, երբ 2016 թվականի 715 մլն դոլարի փոխարեն այդ տարի զուտ ներհոսքը կազմել էր 766 մլն դոլար՝ աճելով մոտ 50 մլն դոլարով։

Ընդհանրապես, դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղարկված դրամական միջոցների ամենամեծ տարբերությունն արձանագրվել է 2013 թվականին՝ 1450 մլն դոլար։ Այդ թվականին Հայաստան ուղարկված տրանսֆերտները կազմել էին 2302 մլն դոլար, իսկ Հայաստանից արտերկիր փոխանցվել էր ընդամենը 852 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2019-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 504 մլն դոլար։

Առևտրային բանկերի միջոցով Հայաստան ուղարկված մասնավոր դրամական փոխանցումների, Հայաստանից դեպի արտերկիր ուղարկված դրամական միջոցների և դրանց տարբերության պատկերը ներկայացված է գրաֆիկում։

Տրանսֆերտներ
Infogram

Ինչպես տեսնում ենք, Հայաստան ուղարկված դրամական միջոցները չունեն հստակ արտահայտված նվազման կամ աճի միտում, մինչդեռ Հայաստանից արտերկիր փոխանցվող գումարները տարեցտարի աճել են, իսկ վերջին 2 տարիներին հատել են 1 մլրդ դոլարի սահմանը։ Սա հիմնականում պայմանավորված է այդ ժամանակահատվածում արտերկրից մեծ քանակությամբ ավտոմեքենաների ներմուծմամբ։

Բնականաբար, սա հանգեցրել է տրանսֆերտների զուտ ներհոսքի նվազման։ Եվ եթե հաշվի առնենք ՀՆԱ-ի շարունակական աճը, ապա տրամաբանական է, որ զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը տարեցտարի նվազել է, ինչի մասին և հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես տեսնում ենք գրաֆիկում, զուտ ներհոսքի մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում  վերջին տարիներին ակնհայտ նվազման միտում ունի, և ինչպես նշեցինք վերևում, այս ցուցանիշի նվազումը միանգամայն օրինաչափ է։

Սակայն կարևոր է նշել, որ զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը տնտեսության բնութագրիչ չի համարվում։ Լա՞վ է այս ցուցանիշը, թե՞ վատ՝ միանշանակ դժվար է ասել, քանի որ դրա նվազումը մի կողմից խոսում է երկրից կապիտալի արտահոսքի աճի մասին, իսկ մյուս կողմից սա երկրի տնտեսության՝ արտերկրից փոխանցվող դրամական միջոցներից կախվածության թուլացման վկայություն է։

Ամփոփելով՝ փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված՝ զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը, իսկապես, նախորդ տարի կազմել է 3․ տոկոս, սակայն տարօրինակ է համեմատությունը 2013 և 2014 թվականների ցուցանիշի նկատմամբ։

Ուսումնասիրելով վերջին տարիների ցուցանիշները՝ պարզ է դառնում նաև, որ սկսած 2013 թվականից՝ այն նվազում է, սակայն նվազման տեմպը դանդաղել է հենց վերջին տարում։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens