ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Արդյո՞ք օմբուդսմենը կարող է պաշտպանել պաշտոնատար անձանց. ԱԺ թեժ քննարկումների հետքերով

19:32, 14 Մյս, 2020

ՃԻՇՏ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով արգելում է պետական կառավարման մարմիններին դիմել պաշտպանին․ Թաթոյան

Ազգային ժողովի մայիսի 12-ի նիստին Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թ. զեկույցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն օմբուդսմեն Արման Թաթոյանին մեղադրեց իր գործունեության մեջ երկակի ստանդարտներ կիրառելու համար։ Ըստ պատգամավորի՝ պաշտպանն առանց խորքային գնահատական տալու, «կայծակնային արագությամբ» վերաբերմունք է արտահայտում՝ պաշտպանելով  ընդդիմադիր գործընկերներին։

«Ես փորձեցի վերընթերցել ձեր կանոնադրությունը և էնտեղ չգտա մի կետ, որն ասում է՝ երբ բռնություն է գործադրվում քաղաքական մեծամասնության ներկայացուցչի նկատմամբ, դուք պետք է լռեք, էդպիսի կետ չկա ձեր կանոնադրության մեջ. ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»,- ասաց Հակոբյանը՝ նկատի ունենալով «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուքին հաջորդած ՄԻՊ-ի արձագանքը, որում պաշտպանը ներկայացրել էր կանոններ՝ ուղղված «բարձր վստահության մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի»։

Ավելի վաղ օմբուդսմենն արձագանքել էր նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի բանավեճին՝ նշելով, որ կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը բացարձակ մերժելի երևույթ է, առավել ևս, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու այն էլ կին պատգամավորի նկատմամբ։

«Իմ քայլի» պատգամավորները զեկույցի քննարկմանը վրդովվել էին՝ նշելով, որ երբ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հասցեին սեռի հիմքով պայմանավորված վիրավորական արտահայտություն էր հնչել, պաշտպանը չէր արձագանքել։ Արման Թաթոյանն էլ հակադարձել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը նրա համար է, որ ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ քաղաքացուն, ինչ-որ դեպքերում՝ ընդդիմությանը։ Ըստ Թաթոյանի՝ միջազգային կանոն կա, որը ամրագրված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, որը արգելում է պետական կառավարման մարմիններին դիմել պաշտպանին:

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց ստուգել, թե ի՞նչ գործառույթներ ու լիազորություններ ունի ՄԻՊ-ը, ի՞նչ կանոնադրության մասին է խոսքը, և ովքե՞ր կարող են դիմել մարդու իրավունքների պաշտպանին, իսկ ովքեր՝ ոչ։

Որո՞նք են ՄԻՊ գործառույթները և լիազորությունները

Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները սահմանված են ինչպես Սահմանադրության 191-րդ հոդվածով, այնպես էլ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» առանձին սահմանադրական օրենքով։  

Սահմանադրության 191 հոդվածի առաջին կետով սահմանվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Նույնը սահմանված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում: 

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխում ավելի մանրամասն ներկայացվում են պաշտպանի քննարկմանը ենթակա բողոքները, ըստ որի առաջին կետի՝ պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները։ 

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում է պաշտպանին դիմելու իրավունքը, ըստ որի՝ պաշտպանին կարող է դիմել ցանկացած անձ։ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանվում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինների, չեն կարող Պաշտպանին բողոքներ ներկայացնել: 

Նախկինում օրենքում նաև նշված էր, որ պաշտոնատար անձինք իրավունք ունեն պաշտպանին դիմել միայն իրենց` որպես ֆիզիկական անձանց խախտված իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության նպատակով, սակայն այս նորմը հանվել է օրենքից, ինչը ենթադրում է, որ, օրինակ, ԱԺ պատգամավորները չեն կարող դիմել օմբուդսմենին:

Օմբուդսմենի գործառույթները՝ ըստ միջազգային կանոնների

Ըստ «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) Օմբուդսմենի ինստիտուտի պաշտպանության և  աջակցության սկզբունքների (Վենետիկի սկզբունքներ)՝ օմբուդսմենի ինստիտուտը անկախ է, գործում է վատ կառավարման և մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և հիմնարար ազատությունների դեմ, որոնք ազդում են ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա։ 

Անդամ երկրների օմբուդսմենի ինստիտուտի վերաբերյալ նախարարների կոմիտեի հանձնարականի համաձայն՝ ՄԻՊ-ի գործառույթներից է նաև  վարչական մարմինների կողմից ենթադրյալ սխալների կամ այլ թերությունների վերաբերյալ անհատական բողոքների քննարկումը՝ այդ մարմինների հետ գործարքում անհատի պաշտպանությունն ուժեղացնելու համար: 

Իսկ միջազգային օմբուդսմանի ինստիտուտի կանոնակարգի 6-րդ հոդվածի «բ» կետով (Անդամակցություն) սահմանվում է, որ օմբուդսմենը ստանում և ուսումնասիրում է ֆիզիկական անձանց բողոքները պետական ինստիտուտների վարչական պրակտիկայի դեմ: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանը ճիշտ է, երբ պնդում է, որ սահմանադրական օրենքով պետական կառավարման մարմիններին արգելվում է դիմել պաշտպանին, քանի որ ենթադրելի է, որ իշխանությունն ունի ամբողջական հնարավորություններ՝ իր հանդեպ բռնության դեպքում իրավական գործընթաց սկսելու համար:

Այլ կերպ ասած՝ օմբուդսմենի լիազորությունների մեջ չի մտնում ֆիզիկական անձանց գործողություններից տուժածների (կամ այդ գործողությունների արդյունքում խախտված իրավունքների) պաշտպանությունը: Միաժամանակ, Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որպես ցանկացած այլ պաշտոնատար անձ, Մարդու իրավունքների պաշտպանն իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով: Արդ, Արման Թաթոյանն իրավունք չունի պաշտպանելու պաշտոնատար անձանց, իրավունք չունի պաշտպանելու ֆիզիկական անձանցից տուժած անձանց և, առավել ևս, իրավունք չունի պաշտպանելու ֆիզիկական անձանցից տուժած պաշտոնյաներին:

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens