ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«Կյանքի խոսքը» կառավարություն չի դիմելու. Հրանտ Մելիք-Շահնազարյանը կեղծ լուրեր է տարածում

19:17, 8 Հլս, 2020

ՍԽԱԼ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հուլիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում «ցնցող լուր» էր հայտնել՝ գրելով, թե իր տեղեկություններով՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը դիմելու է կառավարություն՝ պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիներում ծեսեր անցկացնելու հնարավորություն ստանալու համար։

«Երեկ ցնցող մի լուր իմացա։ Ուշադրություն։ Մոտ օրերս «Կյանքի խոսք» կոչվող աղանդը դիմելու է կառավարությանը` պահանջելով, որ իրենց շաբաթվա մեջ օրեր հատկացվեն, որպեսզի եկեղեցիներում ծեսեր անեն։ Կամ արդեն դիմել են։ Խոսքը պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիների մասին է որքան հասկացա»,- գրել էր նա։

Քաղաքագետի գրառումն անմիջապես տարածել էին մի շարք լրատվամիջոցներ՝ tert.am-ը, yelaket.am-ը, hayeli.am-ը, 168.am-ը, asekose.am-ը, antifake.am-ը և այլն։

«Կյանքի խոսքը» Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը «հիվանդագին մտքի երևակայություն» է որակում

«Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը Fip.am-ի հետ զրույցում գրառումն անհեթեթ որակեց։ «Դա իրականության հետ ոչ մի կապ չունի և երկրում այս բարդ համաճարակային իրավիճակում, երբ որ մարդկանց կյանքի և առողջությանն իրական վտանգ կա, ինչպե՞ս  կարող ենք մտածել բազմամարդ հավաքույթներ անցկացնելու մասին»,- ասաց նա։ 

Լուսյանը նշեց նաև, որ իրենց համար անհասկանալի է, թե պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիներ ասելով ինչ նկատի ուներ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Դիտարկմանը, թե գուցե նկատի ունի Հայ-առաքելական եկեղեցիներու՞մ հավաքներ անցկացնելը, Արմեն Լուսյանը պատասխանեց, որ դա աբսուրդի ժանրից է։ 

«Սա ուղղակի հիվանդագին մտքի երևակայություն է, այսինքն՝ մենք չունե՞նք հավաքույթներ անցկացնելու վայրեր և պետք է կառավարությա՞նը դիմենք այս պայմաններում, որ մեզ թույլտվություն տան առաքելական տաճարներում հավաքներ անցկացնել, սա շատ էժանագին արարք է՝ մարդկանց խառնաշփոթի մեջ գցելու համար, այլ բան չեմ կարող ասել»,- նշեց նա։

Իսկ հարցին, թե, առհասարակ, որևէ հարցով կառավարությանը դիմելու նախաձեռնություն եղե՞լ է՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության մամուլի խոսնակը պատասխանեց, որ ոչ, իրենք որևէ դիմում կառավարություն չեն ներկայացրել։ 

Պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիների պահպանությունը Առաքելական եկեղեցին և Հայաստանի Հանրապետությունն իրականացնում են համատեղ

Տեր Եսայի քահանա Արթենյանը Fip.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց Մելիք-Շահնազարյանի հայտարարության մասով: Քահանան ենթադրեց, որ պետական հաշվեկշռում գտնվող եկեղեցիներ ասելով քաղաքագետը նկատի է ունեցել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող վանքերն ու եկեղեցիները։ «Կան խոնարհված եկեղեցիները, որոնք նաև հուշարձանների պահպանության կոմիտեի հսկողության տակ են, չգիտեմ՝ դրա մասի՞ն է խոսքը, թե՞ ոչ»,- ասաց նա։

Տեր Եսային նաև նշեց, որ եթե նույնիսկ կառավարությունը նման դիմում ստանա, կարծում է, որ թույլտվություն չեն կարող տալ։ «Իհարկե, միանշանակ չեմ կարող ասել, որ չի կարող կառավարությունը որևէ որոշում կայացնել նման եկեղեցիների հարցում, բայց չեմ կարծում, որ դա հնարավոր է, եթե նույնիսկ նման իրավիճակ լինի, կառավարությունը հաշվի կառնի եկեղեցու կարծիքը»,- ասաց նա։ 

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիների և պաշտամունքային այլ շինությունների պահպանությունը Հայաստանի Հանրապետությունն ու Հայ-առաքելական եկեղեցին իրականացնում են համատեղ:

Այսպիսով, Հրանտ Մելիք-Շահնազարյանի «ցնցող լուրը» կատարելապես կեղծ է և իրականությանը չի համապատասխանում։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արմեն ԼուսյանԿառավարությունԿյանքի խոսքՀայ Առաքելական ԵկեղեցիՀրանտ Մելիք-ՇահնազարյանՏեր Եսայի քահանա Արթենյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

Ինչ օգնություն է ստացել Հայ-առաքելական եկեղեցին Հունգարիայի կառավարությունից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ օգնություն է ստացել Հայ-առաքելական եկեղեցին Հունգարիայի կառավարությունից

15:21, 12 Դկտ, 2022

Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, հայտարարել էր...

Հետտոնական հանգստյան օրերը դեռևս աշխատանքային չեն. անհրաժեշտ է ԱԺ-ի հաստատումը
Մանիպուլյատիվ

Հետտոնական հանգստյան օրերը դեռևս աշխատանքային չեն. անհրաժեշտ է ԱԺ-ի հաստատումը

15:39, 18 Սպտ, 2021

Սեպտեմբերի 16-ին կառավարությունը հավանություն տվեց ամանորյա տոներից հետո մինչև հունվարի 7-ը ոչ աշխատանքային համարվող օրերը կրճատելու մասին օրենքի նախագծին։ Կառավարության...

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը
Սխալ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը

19:24, 15 Մրտ, 2021

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է մարտի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens