ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը

19:24, 15 Մրտ, 2021

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները, որոնք տեղ չեն գտել մեր առանձին հոդվածներում:

«Փաստ» օրաթերթի և Մելիք-Շահնազարյանի տեղեկություններով Փաշինյանը խոստացել է մարտի 9-ին կամ 10-ին հրաժարական տալ

Մարտի 9-ին «Փաստ» օրաթերթը, իր աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ Փաշինյանը խոստացել է մարտի 9-ին կամ 10-ին հրաժարական ներկայացնել, որից հետո պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրություններ։ 

«Փաստ» օրաթերթի այս հրապարկումը, որպես մամուլի տեսություն, տարածվել էր մի շարք կայքերով՝ tert.am, news.am, lragir.am, 24news.am, pastinfo.am, aysor.am, yerevantoday.am և այլն։ Նման տեղեկություն ուներ նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որը մարտի 9-ին գրել էր. «Իմ տեղեկություններով Նիկոլը խոստացել է այսօր հրաժարական տալ»։ 

Ինչպես հայտնի է, սակայն, Նիկոլ Փաշինյանը դեռևս երկրի վարչապետն է։ 

Նախագահի աշխատավայրից մեկ օրում երկու անգամ հերքում տարածվեց

Մարտի 9-ին «Իրավունք» օրաթերթը, հղում անելով ՌԴ աշխարհաքաղաքական ակա­դեմիայի ակադեմիկոս ոմն Արայիկ Սարգսյանի, գրել էր, թե նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 17-ին մեկնել էր Բաքու։ Թերթի հոդվածը տարածվել էր նաև որոշ կայքերում։ 

Նույն օրը նախագահի մասին ևս մեկ ապատեղեկատվական հրապարակում եղավ, ըստ որի՝ նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու, որ նա հրաժարական տա։ 

Նախագահի աշխատակազմից, նախ, հերքում տարածեցին, որ Արմեն Սարգսյանը որևէ օր Բաքվում չի եղել, և ապա օրվա երկրորդ կեսին Օնիկ Գասպարյանի մոտ միջնորդ ուղարկելու լուրը որակեցին ակնհայտ կեղծիք՝ նշելով, որ նախագահն ու Օնիկ Գասպարյանը, ըստ անհրաժեշտության, հանդիպում են․ միջնորդի կարիք չկա։ 

Պատերազմի օրերին իրանահայությունը 563,000 դոլար է փոխանցել ՀՅԴ-ին, ինչը չի փոխանցվել հիմնադրամին

Մարտի 7-ին որոշ ֆեյսբուքյան օգտատերեր և ապա սունկ կայքեր տեղեկություններ տարածեցին, թե պատերազմի օրերին իրանահայությունը 563,000 դոլար է փոխանցել ՀՅԴ-ին, ինչը, սակայն, չի փոխանցվել հիմնադրամին։ Իրանահայերի մարդասիրական օգնության մասին տարածված լուրերը հերքեց Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհուրդը՝ որակելով այն անհիմն և կեղծ:

Բագրատյանը սխալ տեղեկություններ է հայտնում

Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարեց, թե Գերմանիայում այս պահին ծնվող երեխաների 50 տոկոսը մահմեդական են։ 

Ըստ 2005-2017 թթ․-ի վիճակագրական տվյալների, սակայն, Գերմանիայում ապրում է ընդամենը շուրջ 4․5 մլն մահմեդական, իսկ Գերմանիայի բնակչությունը շուրջ 80 մլն է։

ԱՄՆ հետազոտական ​​ինստիտուտի հաշվարկների համաձայն՝ եթե ​​դեպի Գերմանիա ներգաղթը 2014-ից 2016 թվականներին պահպանվի նույն մակարդակի վրա, ապա 2050 թվականին մահմեդականների տեսակարար կշիռը Գերմանիայում կկազմի 20 տոկոս:

Հրանտ Բագրատյանը նաև մարտի 7-ին էր տեղեկություն տարածել, որ ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում։ Տեղեկությունը հերքեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը նշեց, թե «հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը»։

Նշենք, որ հետագայում պարզ դարձավ, որ թեև ադրբեջանցի զինվորները Տավուշի մարզում չեն եղել, փոխարենը տեղի բնակիչները Տավուշում ռուս զինվորականների են տեսել գնումներ կատարելիս։ 

Ներկայացված առանձնատներն Արցախում են

«Արթուր Օսիպյան» անունով ֆեյսբուքյան օգտատերը մարտի 10-ին Ստեփանակերտի առանձնատների դրոնային տեսանյութ էր տարածել ու խոսել այն մասին, որ այդ տների մեծ մասն ազատ է։ Տեսանյութը վերցրել էր անհայտ ծագման մի կայք, սակայն որպես նյութի գլխավոր նկար զետեղել էր ինտերնետից ներբեռնված մի առանձնատան պատկեր, որը Արցախում չէ, ու տարածել։ 

Կայքի նյութը տարածել էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որի գրառմանն արձագանքել էր տելեգրամյան Mediaport ալիքը՝ Սաֆարյանի տարածածը որակելով կեղծ տեղեկություն։ Ալիքը, մասնավորապես, գրել էր․ «Իշխանությունը շարունակում է կեղծ լուրերով խաբել ժողովրդին։ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը իր էջում արցախցիներին վարկաբեկող կեղծիք է տարածել՝ պնդելով, թե իր հրապարակած տունը իբր պատկանում է «արցախցի թալանչիներին»: Տելեգրամյան ալիքը պարզել էր, որ հրապարակման գլխավոր նկարի տունը Լոս Անջելեսում է։

Infocom-ը, սակայն, իր հերթին, ուսումնասիրել էր տեսանյութը՝ պարզելու, թե որտեղ է այն իրականում նկարահանվել, և համոզվել, որ ներկայացված առանձնատներից մի քանիսը հաստատապես Արցախում են։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` MediaportԱրմեն ՍարգսյանԱրցախՀՅԴՀրանտ ԲագրատյանՀրանտ Մելիք-Շահնազարյան

Հարակից հոդվածներ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին
Սխալ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին

18:15, 6 Փտր, 2023

Փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ  խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը պնդել է, թե «ի տարբերություն Վրաստանի...

Կեղծիք «բաց միջանցքի» և «Ադրբեջանում ապրող 30,000 հայի» մասին․ Փաշազադեն կրկնում է Բաքվի քարոզչական թեզերը
Սխալ

Կեղծիք «բաց միջանցքի» և «Ադրբեջանում ապրող 30,000 հայի» մասին․ Փաշազադեն կրկնում է Բաքվի քարոզչական թեզերը

13:33, 26 Դկտ, 2022

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշյուքուր Փաշազադեն, ի պատասխան Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հռոմի պապի կոչին, պնդել է, թե ադրբեջանական կողմը...

Անհիմն պնդում՝ Հանրայինի եթերում․ արդյոք խաղաղապահներն ադրբեջանցիներին միջանցքը բացելու վերջնաժամկետ էին տվել
Առանց վճռի

Անհիմն պնդում՝ Հանրայինի եթերում․ արդյոք խաղաղապահներն ադրբեջանցիներին միջանցքը բացելու վերջնաժամկետ էին տվել

17:38, 14 Դկտ, 2022

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» դեկտեմբերի 12-ի թողարկման ընթացքում հարցազրուցավարը պնդել էր, թե Ռուսաստանը «ժամանակ է տվել» Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցք...

«Ալիևների անվան» էկոակտիվիստները. ովքեր են փակել Արցախ տանող Լաչինի միջանցքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ալիևների անվան» էկոակտիվիստները. ովքեր են փակել Արցախ տանող Լաչինի միջանցքը

14:43, 14 Դկտ, 2022

Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով, բնապահպան ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Մի քանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens