ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

319%-ով տուրիզմը չի աճել․ Քերոբյանի հերթական չիրականացված խոստումը

18:17, 8 Փտր, 2022

ՍԽԱԼ

2020-ին Հայաստան է եկել մոտավորապես 375,800 չգիտեմ քանի տուրիստ: …Էս տարվա (2021-ի) մեր պլանը 1,200,000 տուրիստ ա, և եթե բաժանում եք 1,200,000-ը՝ 375,000-ի, ստացվում է 319% աճ․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021 թվականի մարտի 26-ի ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով տուրիստների՝ Հայաստան ժամանելու հարցին, ասել էր, որ 2021 թվականին 2020-ի նկատմամբ կանխատեսվում է տուրիզմի 319% աճ։ 

«Անցած տարի շռնդալից անկում ենք ունեցել, բայց այս տարի․․․ մարտ ամսին արդեն ունենք պարսիկների մեծ՝ բավական մեծ խումբ։ Հիմա Նովրուզ է, և շատ մարդ կա։ Եվ մենք ապրիլին գիտենք, որ ավելի շատ ամրագրումներ կան, մայիսից արդեն պլանավորում ենք մտնել լրիվ նորմալ, ոչ իհարկե ոնց որ 2019-ին, բայց արդեն ընդունելի և նորմալ տեմպի մեջ։ Այս տարվա մեր տուրիզմի աճը նախորդ տարվա նկատմամբ կանխատեսված է 319%-ով, այսինքն՝ 2019-ի նկատմամբ -20-25% է, բայց 2020-ի նկատմամբ +319% է»,- ասել էր նա։

Քերոբյանի այս հայտարարությունը քննարկումների առիթ էր դարձել հայաստանյան մեդիայում։

Շատերը հնարավոր չէին համարում տուրիզմի ոլորտում նախարարի հնչեցրած 319% աճը: Այնուհանդերձ, Քերոբյանն ապրիլին բացատրեց, թե ինչպես են ստացել հայտարարված թիվը։ 

«2020 թվականին Հայաստան է եկել մոտավորապես 375 հազար 800* չգիտեմ քանի տուրիստ, հունվար-փետրվար ամիսներին ա եղել հիմնականում, մինչև մարտ ա եղել, և իհարկե տարվա ընթացքում կամաց-կամաց փոքր-փոքր թվերով եկել են ավիահաղորդակցության վերականգնմանը զուգընթաց։ Էս տարվա մեր պլանը 1 մլն 200 հազար տուրիստ ա, և եթե բաժանում եք 1 մլն 200 հազարը՝ 375 հազարի, ստացվում է կոնկրետ էն թիվը, որը ես հնչեցրել եմ»։

Արդեն հուլիսին Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում նշված թեմայի վերաբերյալ հրապարակում կատարեց՝ վերահաստատելով, որ «տուրիզմի 319% աճն էլ կլինի, ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2021 թվականի զբոսաշրջության վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակումը և պարզել, որ Քերոբյանի հնչեցրած կանխատեսումները չեն իրականացել։

Այսպես, ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ 2020 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը եղել է 360,338**, իսկ 2021 թվականին՝ 870,308։ Սա 2․4 անգամ ավելի է 2020 թվականի ցուցանիշից։ 2021 թվականին զբոսաշրջությունը 2020 թվականի նկատմամբ աճել է 241․5%-ով, որը նույնպես տպավորիչ է հետ համավարակային պայմաններում, բայց հեռու է էկոնոմիկայի նախարարի հնչեցրած 319%-ից։ 

Քերոբյանը նաև նշել էր, որ կանխատեսվող ցուցանիշը 2019 թվականի համեմատ -20-25%-ով ցածր կլինի։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019 թվականին Հայաստան է ժամանել 1,894,377 զբոսաշրջիկ։ 2021 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2019-ին ժամանածների թվից պակաս է 54․05%-ով։ Այսինքն՝ Քերոբյանի մյուս կանխատեսումը, թե 2021-ի ցուցանիշը 2019-ի ցուցանիշից պակաս կլինի 20-25%-ով, դարձյալ չի իրականացել։

Նարեկ Մարտիրոսյան

*Վահան Քերոբյանի հայտարարած ցուցանիշը վերցված է զբոսաշրջության վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների նախնական տվյալներից։
**Տվյալը վերցված է զբոսաշրջության վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների հրապարակումից, որտեղ 2020 թվականի տվյալն արդեն ճշգրտված է։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Էկոնոմիկայի նախարարությունՎահան Քերոբյանտուրիզմ

Հարակից հոդվածներ

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով

11:43, 4 Մյս, 2023

2023-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ...

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է
Մանիպուլյատիվ

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է

14:23, 27 Դկտ, 2022

Դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են...

Ոչ թե մոտ 74 հազար, այլ 50 հազար 676․ Քերոբյանի սխալ պնդումը նոր աշխատատեղերի թվի մասին
Սխալ

Ոչ թե մոտ 74 հազար, այլ 50 հազար 676․ Քերոբյանի սխալ պնդումը նոր աշխատատեղերի թվի մասին

16:03, 30 Նյմ, 2022

Նոյեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում պնդել է, որ երկրում «ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր»։  «2...

Հազարավոր ԱՁ-ներ ու ՍՊԸ-ներ, տրանսֆերտների ռեկորդային ներհոսք․ տնտեսական ինչ էֆեկտ են բերել ՀՀ տեղափոխված 42,176 ռուսաստանցիները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հազարավոր ԱՁ-ներ ու ՍՊԸ-ներ, տրանսֆերտների ռեկորդային ներհոսք․ տնտեսական ինչ էֆեկտ են բերել ՀՀ տեղափոխված 42,176 ռուսաստանցիները

13:30, 27 Հկտ, 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին CivilNet-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների քանակի շեշտակի աճին, հայտարարել էր, որ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens