ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

Թուրքական մասնակցությամբ 139 կազմակերպություն է գրանցվել ՀՀ-ում անկախությունից ի վեր․ ինֆոգրաֆիկա

18:26, 18 Փտր, 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վերջերս կայացած ճեպազրույցում, լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե թուրքերը Հայաստանում կապիտալ երբևէ չեն ձեռք բերել, հակադարձեց, որ նրանք մշտապես մեր երկրում անշարժ գույք են գնել և տնտեսական գործունեություն են ծավալել: 

«Դուք հիմա պնդում եք անում, ձեր պնդումը սխալ է: Եթե ուզում եք ճիշտ թվեր իմանալ, պետք է դիմեք Կադաստր, որպեսզի իմանաք, թե Թուրքիայի քաղաքացիները ինչ ներդրումներ ունեն Հայաստանում»,- պատասխանել է նախարարը լրագրողին: 

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Հայաստանում գործող, թուրքական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների թիվը՝ ՀՀ չորս ղեկավարների օրոք, ինչպես նաև պարզել է Թուրքիայի քաղաքացիներին ՀՀ-ում սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ծավալները: 

Թուրքիայի քաղաքացիների անշարժ գույքը ՀՀ֊ում

Կադաստրի կոմիտեից FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ Հայաստանում Թուրքիայի քաղաքացիներին (ֆիզիկական անձանց) սեփականության իրավունքով պատկանող 77 միավոր անշարժ գույք կա: Ըստ կոմիտեի՝ այդ թվում առկա են 7176 քմ շինություն և 2.21 հա հողատարածք: 

Թուրքիայի քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի պայմանագրային գների հանրագումարը կազմում է մոտ ֏ 1 մլրդ 833 մլն: 

Թուրքական ընկերությունները Հայաստանում 

Կադաստրի կոմիտեից հայտնում են նաև, որ Թուրքիայում գրանցված իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք ՀՀ-ում առկա չէ: 

Միևնույն ժամանակ, FIP․am-ի հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ պետական միասնական գրանցամատյանի տվյալների համաձայն՝ մեր երկրում գրանցված է 72 ՍՊԸ, որոնց հիմնադիր կամ մասնակից են Թուրքիայի քաղաքացիները: 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների ուսումնասիրությունից պարզ դարձավ նաև, որ Թուրքիայի քաղաքացիները 1991-2022 թթ․ մասնակցություն են ունեցել ՀՀ-ում գործող 139 կազմակերպությունում։ Ընկերությունների մի մասը դադարեցրել է գործունեությունը: Մնացած 91-ը շարունակում են գործել, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանց մի մասից թուրքական կապիտալը հեռացել է, և այժմ ՀՀ-ում թուրքական կապիտալի մասնակցությամբ գործող 72 ընկերություն է մնացել:

Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ ՀՀ-ում ամենաշատ ընկերություններ բացվել են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 54-ը, և նույն տարիներին էլ ամենաշատ թվով դադարել են գործել՝ 30։    

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված են Հայաստանի չորս ղեկավարների կառավարման տարիներին ՀՀ֊ում գործունեություն սկսած, թուրքական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների թվերը՝ ըստ կարգավիճակի: 

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` թուրքական կապիտալ

Հարակից հոդվածներ

Թվերն ընդդեմ «թուրքական տնտեսական էքսպանսիայի» թեզի․ քանի ընկերություն է գրանցվել ՀՀ բոլոր ղեկավարների օրոք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թվերն ընդդեմ «թուրքական տնտեսական էքսպանսիայի» թեզի․ քանի ընկերություն է գրանցվել ՀՀ բոլոր ղեկավարների օրոք

14:38, 22 Հնվ, 2026

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը տեղեկատվական տիրույթում ուղեկցվում է բազմաշերտ քարոզչական թեզերով։  Դրանց թվում առանձնահատուկ տեղ...

Արտոնություններ, նվիրատվություն իշխող կուսակցությանն ու Արցախին․ փաստեր ՀՀ-ում թուրքական կապիտալով ընկերությունների մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արտոնություններ, նվիրատվություն իշխող կուսակցությանն ու Արցախին․ փաստեր ՀՀ-ում թուրքական կապիտալով ընկերությունների մասին

19:20, 23 Փտր, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» նախորդիվ անդրադարձել էր Հայաստանի չորս ղեկավարների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens