ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Նվազագույն աշխատավարձն ու պաշտոնյայի աշխատավարձի չափը․ Քերոբյանի մանիպուլյացիան

17:08, 7 Ապր, 2022

ՍԽԱԼ

  • Ապրիլի 6-ին Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե ինչու՞ մերժվեց ընդդիմության առաջարկած՝ նվազագույն աշխատավարձը ֏100 հազար դարձնելու նախագիծը, հայտարարեց, որ դա բերելու էր նաև պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման։

«Բազմաթիվ մարդկանց աշխատավարձեր, այդ թվում՝ նաև բարձրագույն պետական պաշտոնյաների աշխատավարձերը փոխկապակցված են նվազագույն աշխատավարձի հետ, և նվազագույն աշխատավարձի բարձրացումից բարձրաստիճան պաշտոնյաները ևս աշխատավարձի էական ավելացում կունենային»,- ասաց Քերոբյանը Պետրոս Ղազարյանի հետ զրույցում։

Սակայն ի հակառակ Քերոբյանի պնդման, Հայաստանում պետական պաշտոնյաների աշխատավարձերը որևէ կերպ կախված չեն նվազագույն աշխատավարձի չափից։ Դրանք սահմանված են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։

Ըստ այդմ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձի աշխատավարձը որոշվում է բազային աշխատավարձի և տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված գործակցի արտադրյալով։

Բազային աշխատավարձն ու նվազագույն աշխատավարձը նույնը չեն։ 

* Բազային աշխատավարձ` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող միավոր։

* գործակից՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծություն։

Ընդ որում՝ Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը:

Այսինքն` եթե նվազագույն աշխատավարձը սահմանված լինի 100 հազար դրամ, ապա բազային աշխատավարձը պետք է կազմեր նվազագույնը 80 հազար դրամ և առավելագույնը 120 հազար դրամ։

Բազային աշխատավարձը սահմանվում է յուրաքանչյուր տարեվերջին ընդունվող «Պետական բյուջեի մասին» օրենքով և սկսած ներդրման պահից՝ 2014 թվականի հուլիսի 1-ից, անփոփոխ է՝ 66,140 դրամ։

Սրա հիմքի վրա, ըստ պաշտոնի դրույքաչափի գործակցի, հաշվարկվում են պաշտոնյաների աշխատավարձերը։

Որպես օրինակ՝ վարչապետի պաշտոնային դրույքաչափը սահմանված է 19։ Այսինքն՝ վարչապետի աշխատավարձը կազմում է 19*66,140 = ֏1,256,660՝ ներառյալ հարկերը։ Սակայն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք շատ հաճախ ստանում են նաև պարգևավճարներ, հավելավճարներ և պարգևատրումներ։

Նվազագույն աշխատավարձի և բազային աշխատավարձի ոդիսականը

Հայաստանում նվազագույն աշխատավարձը (֏68 հազար դրամ) սահմանվում է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքով, մինչդեռ, ինչպես նշեցինք, բազային աշխատավարձը սահմանվում է «Պետական բյուջեի մասին» օրենքով և 2014 թվականի հուլիսի 1-ից մինչ օրս անփոփոխ է՝ 66,140 դրամ։

Նույն 2014-ի հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը սահմանվեց 50 հազար դրամ։ Այսինքն բազային աշխատավարձը այդ պահին կազմում էր նվազագույն աշխատավարձի 132.3 տոկոսը։ 

Հաջորդ՝ 2015 թվականի հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կրկին բարձրացվեց՝ դառնալով 55 հազար դրամ։ Այս դեպքում արդեն բազային աշխատավարձը կազմեց նվազագույն աշխատավարձի 120.2 տոկոսը։ Այսինքն նվազագույն աշխատավարձի համար ընտրվեց այնպիսի շեմ, որի դեպքում բազային աշխատավարձը հնարավորինս «մոտեցվեց» օրենքի պահանջին։

Մինչև 2019 թվականը նվազագույն աշխատավարձի և բազային աշխատավարձի մեջ որևէ փոփոխություն չմտցվեց, մինչև հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով փաստացի կրկնապատկվել են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը, ինչից հետո նվազագույն աշխատավարձը երկրում սահմանվեց 68 հազար դրամ։

Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձը 100 հազար դարձնելու դեպքում պաշտոնյաների աշխատավարձերի ավելացմանը, ապա թեև օրենքը պահանջում է, որ բազային աշխատավարձն այդ դեպքում պետք է կազմի նվազագույնը 80 հազար դրամ, սակայն այս պահին արդեն իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաները, շնորհիվ գաղտնի հրամանով աշխատավարձերի ավելացման, ստանում են փաստացի շատ ավելին, քան կստանային բազային աշխատավարձի՝ 80 հազար սահմանված լինելու դեպքում։

Հետևաբար՝ Քերոբյանի պնդումը, թե նվազագույն աշխատավարձերի բարձրացումը կբերեր պաշտոնյաների աշխատավարձերի աճի, մանիպուլյատիվ է, քանի որ վերջիններիս աշխատավարձերն արդեն իսկ ավելացվել են։

Մյուս կողմից՝ եթե դա էր նվազագույն աշխատավարձերը չավելացնելու միակ հակափաստարկը, ապա դրանք կարելի էր ավելացնել այնքան, որ չխախտվեր նվազագույն աշխատավարձ/բազային աշխատավարձ հարաբերակցությունը: Օրինակ՝ եթե նվազագույն աշխատավարձը սահմանվեր 82 հազար դրամ, ապա բազային աշխատավարձը կկազմեր նվազագույն աշխատավարձի 82 տոկոսը, ինչը կլիներ օրենքով թույլատրելի միջակայքում։

Այսպիսով, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պնդումը, թե նվազագույն աշխատավարձի ավելացումը կբերեր պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերի ավելացման, մանիպուլյատիվ է, քանի որ պետական պաշտոն զբաղեցնող անձինք արդեն իսկ ավելի շատ են վարձատրվում, քան իրենց պաշտոնային դրույքաչափով է նախատեսված:

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Առաջին ալիքԷկոնոմիկայի նախարարություննվազագույն աշխատավարձՎահան Քերոբյան

Հարակից հոդվածներ

Հեյդարի ժառանգ Իլհամի տիկնիկները․ «Ազատագրված Շուշա» այցելած ադրբեջանամետ լոբբիստը՝ ընդդեմ ՀՀ-ի թոք-շոուի բանախոս
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հեյդարի ժառանգ Իլհամի տիկնիկները․ «Ազատագրված Շուշա» այցելած ադրբեջանամետ լոբբիստը՝ ընդդեմ ՀՀ-ի թոք-շոուի բանախոս

16:12, 24 Հկտ, 2023

Ռուսական «Առաջին ալիքի» «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման հոկտեմբերի 23-ի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական գործունեությանն անդրադարձող թողարկմանը տասնյակ...

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով

11:43, 4 Մյս, 2023

2023-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ...

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է
Մանիպուլյատիվ

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է

14:23, 27 Դկտ, 2022

Դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են...

Ոչ թե մոտ 74 հազար, այլ 50 հազար 676․ Քերոբյանի սխալ պնդումը նոր աշխատատեղերի թվի մասին
Սխալ

Ոչ թե մոտ 74 հազար, այլ 50 հազար 676․ Քերոբյանի սխալ պնդումը նոր աշխատատեղերի թվի մասին

16:03, 30 Նյմ, 2022

Նոյեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում պնդել է, որ երկրում «ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր»։  «2...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens