Ընդդիմությունը իշխանափոխության նպատակով՝ ժամկետներով ու սիմվոլներով 2018-ի Թավշյա հեղափոխությունը հիշեցնող ակցիաներ է սկսում։ Դրանք առաջնորդողներից Արթուր Վանեցյանի մասին մի շարք կեղծ լուրեր են տարածվել։ Այդ ընթացքում «Փաստաչափն» ամփոփել է Արցախի հարցի մասին նախկին ու ներկա պաշտոնյաների մանիպուլյատիվ ու փոփոխվող պնդումները։
Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. դրա հետևում Պրիգոժինի «Վագներն» է
London Times կայքում վերջերս հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը», նշվում է, թե եվրոպական դեղագործական ընկերությունները...