ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԶՊՄԿ-ն ֆինանսավորել է Ամուլսարի հանքի դեմ պայքարող ակտիվիստների

13:44, 23 Նյմ, 2022

Այս հոդվածում հրապարակումից հետո տեղի է ունեցել փոփոխություն, որը շարադրված է աստղանիշի (*) ներքո:  Խմբագրվել  է նաև վերնագիրը: 

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ տարիների ընթացքում բնապահպանական շարժում է ձևավորվել։ Հանքի բացման դեմ պայքարը վերսկսվեց 2018-2020 թվականներին։

Հանքավայրի շահագործման դեմ պայքարի արդյունքներից մեկն այն էր, որ կառավարությունը ստիպված եղավ վճարել մոտ 400 հազար դոլար և նոր փորձաքննություն պատվիրել, որպեսզի իրավական հիմք ունենան հանքի շահագործումն արգելելու համար։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ այդ բնապահպանական շարժման մասնակիցների մի մասը միջնորդավորված կերպով եկամուտ է ստացել երկրի խոշորագույն հանքարդյունաբերողից՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։ Նրանց թվում են դերասան Սերգեյ Դանիելյանը, բնապահպան Լևոն Գալստյանը, լրագրող Արման Սուլեյմանյանը, բնապահպան Սիլվա Ադամյանը և այլք: 

Այս հոդվածում ներկայացնում ենք մեր հայտնաբերած փաստերը ԶՊՄԿ-ից ֆինանսավորման մասին, ինչպես նաև՝ հիշյալ անձանցից որոշների մեկնաբանությունները հարցի վերաբերյալ:   

ԶՊՄԿ-ն ֆինանսավորում էր հանքի համասեփականատեր, Սյունիքի երբեմնի մարզպետ, ներկայիս «Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի ղեկավարած «Հանրային դիվանագիտություն» բարեգործական կազմակերպությանը, որն էլ, իր հերթին, ֆինանսավորում էր ներքոհիշյալ մարդկանց։

Բարեգործական կազմակերպությունը ստեղծվել է 2014 թվականին։ Կազմակերպության նախագահն է եղել լրագրող Լիկա (Լիլիթ) Թումանյանը։ 2016 թվականից կազմակերպության նախագահ է դարձել Էլիզաբեթ Պետրոսյանը։

Նույն թվականին «Հանրային դիվանագիտություն» բարեգործական կազմակերպությունը հիմնադրում է լրատվական գործունեություն ծավալող PARA TV լրատվականը և սկսում ֆինանսավորել լրատվականի գործունեությունը։ Փաստացի, ԶՊՄԿ-ն սկսում է ֆինանսավորել PARA TV-ին։

PARA TV-ն Ամուլսարի հանքավայրի դեմ բնապահպանական շարժումը ամենաակտիվ կերպով լուսաբանող լրատվականներից մեկն էր։

Փաստացի, Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվ քաղաքացիների զգալի մասը այս կամ այն կերպ, այդ թվում՝ ֆինանսապես, կապված էր PARA TV-ի հետ։

Դա առավելապես տեսանելի է դառնում, երբ ուսումնասիրում ենք նրանց ֆեյսբուքյան էջերի գրառումները այն ժամանակահատվածում, երբ բողոքի ակցիաները բավական ակտիվ փուլում էին, ու հանրությանը հուզող կարևոր թեմաներից մեկը հենց Ամուլսարն էր։

Օրինակ, Արման Սուլեյմանյանն ու Սերգեյ Դանիելյանն այս լրատվականում վարում էին «Դժվար զրույց» հաղորդաշարը։

PARA TV-ն թողարկեց «Ամուլսար. պետության բնանտարբերությունը» ֆիլմը, որը պատրաստել էր Արման Սուլեյմանյանը։ Իսկ Սերգեյ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում ակտիվորեն պայքարում էր հանքի շահագործման դեմ, ուղիղ եթերներով հաճախ գտնվում էր հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների վրաններում։

PARA TV-ի յութուբյան ալիքում Ամուլսարի խնդրի վերաբերյալ կան մոտ 70 տեսանյութեր, ուղիղ եթերներ, ռեպորտաժներ, ֆիլմեր և այլն։ Սրանց մի մասը պետական պաշտոնյաների և ոլորտի պատասխանատուների հարցազրույցներն են հանքի շահագործման վտանգների վերաբերյալ, իսկ մյուս՝ առավել մեծ մասը հենց Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի, շահագործման բացասական ազդեցության մասին է։

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցի ալիքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ կա միայն մի քանի տեսանյութ, որտեղ կոմբինատի աշխատանքը ներկայացված է բացառապես դրական լույսի ներքո։ Դրանցից են, օրինակ, ԶՊՄԿ-ի պաշտոնական հաղորդագրությունները այս կամ այն թեմայի վերաբերյալ, սոցիալական ոլորտին կատարված տարեկան հաշվետվությունները և այլն։

Այսպիսով, Ամուլսարի դեմ պայքարող ակտիվիստների և հասարակական գործիչների մի մասը կապված էր PARA TV-ի հետ, աշխատավարձ էր ստանում այստեղից, լրատվամիջոցին էլ, իր հերթին, վճարում էր ԶՊՄԿ-ից ֆինանսավորվող բարեգործական կազմակերպությունը։

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ են հայտնվել PARA TV-ի՝ վերջին տարիներին հարկային մարմնին ներկայացված հաշվետվությունները, որտեղ ներկայացված են այն անձանց ցուցակները, որոնք վճարվել են լրատվականի կողմից։

Նրանց թվում են, մասնավորապես, հետևյալ անձինք, որոնց համագործակցության ժամանակահատվածը և ստացած գումարի չափը ներկայացված է ստորև.  

01․2017-07․2020 Էլիզաբեթ Պետրոսյան — ԶՊՄԿ այն ժամանակվա տնօրեն Վահե Հակոբյանի կինը, «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի նախագահ — ամսական 1 միլիոն 372 հազարից՝  ֏1 միլիոն 500 հազար աշխատավարձ,

03․2018-07․2020 Արման Սուլեյմանյան — լրագրող — ամսական ֏270-700,000 

03․2018-03․2019 Սերգեյ Դանիելյան — դերասան, բլոգեր — ամսական ֏130-270,000, 

12․2016 Լևոն Գալստյան — բնապահպան — ֏402,000,

09․2017-05․2018 Անահիտ Բախշյան — «Հանրային դիվանագիտություն» ՀԿ նախագահի կրթության հարցերով խորհրդական — ամսական ֏405,000,

01․2017-06․2018 Սիլվա Ադամյան — էկոակտիվիստ, Ամուլսարի հանքի դեմ պայքարի առաջամարտիկ, PARA TV-ի աշխատակից — ամսական ֏70,000,

08․2018-03․2019 Հայկ Բարսեղյան— էկոակտիվիստ, SOS նախաձեռնության անդամ — ամսական ֏280-300,000,

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց կապվել նշված անձանց հետ՝ նրանցից մեկնաբանություն ստանալու համար։

Բնապահպան ակտիվիստ Լևոն Գալստյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ 2016-ի հունիսից աշխատել է «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ում որպես բնապահպանական հարցերով խորհրդատու, սակայն այդ ժամանակ չի իմացել, որ այն ֆինանսավորվում է Քաջարանի կոմբինատի կողմից։ Սակայն երբ մի քանի ամիս անց իմացել է այդ մասին, դադարեցրել է համագործակցությունը կազմակերպության հետ։

Հասարակական-քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը ներգրավված է եղել կազմակերպության կրթական ծրագրերում, մի քանի նախագծեր է իրականացրել Սյունիքի մարզում և Ամուլսարի հանքի դեմ պայքարը որևէ կերպ կապ չունի իր մասնագիտական գործունեության հետ։ Ինչ վերաբերում է Քաջարանի կոմբինատի կողմից ֆինանսավորվելուն զուգահեռ Ամուլսարի շահագործման դեմ պայքարին, ապա տիկին Բախշյանը դրանում որևէ խնդիր չի տեսնում. «Դա իր քաղաքացիական դիրքորոշումն է»։

Լրագրող Արման Սուլեյմանյանն ասաց, որ որպես անկախ լրագրող իրեն չի հետաքրքրում ստացած գումարի ծագման աղբյուրը։ Վերջինս նշեց նաև, որ նույն «Ամուլսար․ պետության բնանտարբերությունը» ֆիլմում կադրեր կան նաև Արծվանիկի պոչամբարից (Արծվանիկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարն է — խմբ․), հետևաբար՝ վերջինս որևէ կերպ կաշկանդված չէ ԶՊՄԿ-ի կողմից ֆինանսավորվելու փաստով։ Վերջինս հայտարարեց նաև, որ իր ու ԶՊՄԿ-ի միջև կապը որևէ կերպ հիմնավորված չէ և դրանք հերյուրանքներ են։ Ավելին՝ ֆիլմում ոչինչ խեղաթյուրված չէ, հակառակ դեպքում «Լիդիան» ընկերությունը վաղուց դատարան դիմած կլիներ։

Ամենակարևոր նյուանսը, ըստ Սուլեյմանյանի, Ամուլսարի և Քաջարանի հանքավայրերի աշխատանքների սկզբունքային տարբերությունն է։ Ամուլսարի դեպքում հանքաքարը ենթարկվում է ցիանիդային մշակման, իսկ Քաջարանի դեպքում դա արվում է ֆլոտացիայի միջոցով: 

Սիլվա Ադամյանի, Հայկ Բարսեղյանի և Սերգեյ Դանիելյանի հետ մեզ կապվել չհաջողվեց: 

*Հոդվածը հրապարակվելուց հետո մեզ հետ կապվեց Հայկ Բարսեղյանը և որոշ պարզաբանումներ ներկայացրեց: Նրա խոսքով, PARA TV-ի հետ իր համագործակցությունը սահմանափակվել է «Սյունյաց աշխարհ» վերնագրով մի մանկական գրքի տեղանունների համար լուսանկարներ պատրաստելու գործով:

«Դրա դիմաց վճարվել եմ, անկեղծ ասած՝ չեմ հիշում որքան, բայց դրա մեջ ներառված էր բենզինի ծախսը, ուտելիքը, վրանի ձեռքբերումը եւ այլ տեխնիկական ծախսեր: Անգամ տեղյակ չեմ՝ գիրքը հրատարակվել է, թե ոչ: Բացի դրանից, եղել են բազմաթիվ ֆինանսական առաջարկներ (PARA TV-ից-խմբ.), որոնք ես ուղղակիորեն մերժել եմ: Անգամ առաջարկ է եղել «SOS»-ը ֆինանսավորելու մասով, մերժել եմ», — մեզ հեզ զրույցում ասաց Բարսեղյանը:

Նա նշեց, որ «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի՝ ԶՊՄԿ-ի կողմից ֆինանսավորվելու մասին տեղեկացել է 2022-ի կեսերին: «2019-ին ՀԿ-ի տնօրենն ինձ ասել է, որ այդ գրքի ֆինանսավորումը կատարվում է գրանտների շնորհիվ: Ես էլ չեմ խորացել, թե ինչ գրանտներ են: Ինչ վերաբերում է էկոակտիվիզմին, ես լուսանկարիչ եմ, նկարահանումներ եմ անում ու աշխատում է բազմաթիվ կազմակերպությունների, հիմնարկների հետ, իսկ էկոակտիվիզմն իմ անձնական նախաձեռնությունն է, ես դրա համար ոչ մեկից ուղղակի կամ անուղղակի չեմ վարձատրվել», — ասաց Հայկ Բարսեղյանը:

Այսպիսով, մեզ հետ զրուցած անձինք չեն հերքում, որ փաստացի եկամուտ են ստացել ԶՊՄԿ-ից, միևնույն ժամանակ, այս կամ այն կերպ բացատրում են զուգահեռաբար խոշորագույն հանքարդյունաբերողի հետ համագործակցելու և բնապահպանական ակտիվիզմի, մասնավորապես,  մեկ այլ հանքարդյունաբերողի գործունեության դեմ պայքարելու փաստը: 

Ի դեպ, վերջին օրերին կառավարությունը կրկին ակտիվացել է Ամուլսարի հանքի շահագործման թեման։ 

Այս տարվա հոկտեմբերի 6-ին Civilnet.am-ի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Ամուլսարի թեման չի կարելի որակել ոչ ակտուալ. «Մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի գործարկվի, ներդրողների և պրոյեկտի բաժնետերերի հետ հանդիպում ենք, հաջորդ շաբաթ էլ մեծ պատվիրակություն է գալու, և հիմա լուծում ենք ֆինանսավորման հետ կապված խնդիրները և կարծում եմ, մյուս տարվա կեսերից, համենայն դեպս այսպիսին է պլանը, կսկսի աշխատել»։ 

Այնուհետև Civilnet.am-ը տեղեկություն հրապարակեց, որ Կապան համայնքի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ընկերության մայր ձեռնարկությունը բանակցություններ է վարում Ամուլսարի ոսկու հանքավայրը ձեռք բերելու ուղղությամբ։ 

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, թե տեղյակ չէ Ամուլսարի շահագործման որոշումից. «Լիդիանը, ճիշտ եմ չէ՞ անունն ասում, կազմակերպություն է, որը թույլտվություններն ունի և ինքն է որոշում՝ ոնց է շահագործելու, չի շահագործելու…»։

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` PARA TVԱմուլսարԶՊՄԿՎահե Հակոբյան

Հարակից հոդվածներ

4 տարում՝ $3․5 մլն. Քաջարանի կոմբինատի դրամաշնորհը՝ Վահե Հակոբյանի կնոջ կազմակերպությանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

4 տարում՝ $3․5 մլն. Քաջարանի կոմբինատի դրամաշնորհը՝ Վահե Հակոբյանի կնոջ կազմակերպությանը

15:49, 8 Դկտ, 2022

Վերջերս «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր մի հետաքննություն, որով ցույց էր տվել, թե ինչպես են Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող...

Քաջարանը՝ թունավոր փոշու ամպի մեջ․ խոշորագույն հարկատուի աշխատանքային պայմանները (Բացառիկ կադրեր)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քաջարանը՝ թունավոր փոշու ամպի մեջ․ խոշորագույն հարկատուի աշխատանքային պայմանները (Բացառիկ կադրեր)

14:53, 1 Հնս, 2022

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Հոդվածում՝ «Կառավարությունը որպես բաժնետեր․ նոր պղնձաձուլարանին սպասելիս» ենթավերնագրի տակ, 06․06․2022թ․ թարմացում է արվել։ Թարմացված հատվածը սկսվում է աստղանիշով (*) և ավարտվում է...

Սյունիքում 15 հազար զինվորական չի քվեարկել. Վահե Հակոբյանը սխալվում է
Սխալ

Սյունիքում 15 հազար զինվորական չի քվեարկել. Վահե Հակոբյանը սխալվում է

19:46, 25 Հնս, 2021

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հունիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սյունիքում «Քաղաքացիական...

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատողները՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատողները՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում

14:59, 9 Հնս, 2021

Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ փոխկապակցված տարբեր անձինք ակտիվորեն ներգրաված են ընտրական պրոցեսում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ...

Հարակից հոդվածներ

4 տարում՝ $3․5 մլն. Քաջարանի կոմբինատի դրամաշնորհը՝ Վահե Հակոբյանի կնոջ կազմակերպությանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

4 տարում՝ $3․5 մլն. Քաջարանի կոմբինատի դրամաշնորհը՝ Վահե Հակոբյանի կնոջ կազմակերպությանը

15:49, 8 Դկտ, 2022

Վերջերս «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր մի հետաքննություն, որով ցույց էր տվել, թե ինչպես են Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող...

Քաջարանը՝ թունավոր փոշու ամպի մեջ․ խոշորագույն հարկատուի աշխատանքային պայմանները (Բացառիկ կադրեր)
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քաջարանը՝ թունավոր փոշու ամպի մեջ․ խոշորագույն հարկատուի աշխատանքային պայմանները (Բացառիկ կադրեր)

14:53, 1 Հնս, 2022

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Հոդվածում՝ «Կառավարությունը որպես բաժնետեր․ նոր պղնձաձուլարանին սպասելիս» ենթավերնագրի տակ, 06․06․2022թ․ թարմացում է արվել։ Թարմացված հատվածը սկսվում է աստղանիշով (*) և ավարտվում է...

Սյունիքում 15 հազար զինվորական չի քվեարկել. Վահե Հակոբյանը սխալվում է
Սխալ

Սյունիքում 15 հազար զինվորական չի քվեարկել. Վահե Հակոբյանը սխալվում է

19:46, 25 Հնս, 2021

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հունիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Սյունիքում «Քաղաքացիական...

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատողները՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատողները՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում

14:59, 9 Հնս, 2021

Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը հանդիսացող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ փոխկապակցված տարբեր անձինք ակտիվորեն ներգրաված են ընտրական պրոցեսում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens