ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ոչ թե մոտ 74 հազար, այլ 50 հազար 676․ Քերոբյանի սխալ պնդումը նոր աշխատատեղերի թվի մասին

16:03, 30 Նյմ, 2022

ՍԽԱԼ

Նոյեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում պնդել է, որ երկրում «ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր»։ 

«2 տարվա մեջ, ես նայեցի թվերն այստեղ գալուց առաջ, մոտավորապես 74,000 նոր աշխատատեղ է ստեղծվել»,- մասնավորապես, ասել է Քերոբյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց վերջին երկու տարում աշխատատեղերի տվյալներն ու պարզեց, որ էկոնոմիկայի նախարարը սխալվում է։

Այսպես, Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ աշխատաշուկայի վերաբերյալ վերջին հրապարակման մեջ ամփոփված է ընթացիկ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածը։ 

Ըստ այդ նախնական տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում եղել է 699,319 գրանցված աշխատող։ 

FIP.am-ն այս ցուցանիշը համեմատել է 2020 թվականի նույն ժամանակահատվածի՝ սեպտեմբեր ամսվա տվյալների հետ ու պարզել, որ այդ ժամանակ Հայաստանում եղել է 648,673 գրանցված աշխատող։

Փաստացի, 2020 թվականի սեպտեմբերի համեմատ 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածում գրանցված աշխատողների թիվն ավելացել է 50,676-ով, այլ ոչ թե 74,000-ով, ինչպես պնդում է Քերոբյանը։ 

Հարկ է նշել նաև, որ գրանցված աշխատողների թվաքանակի նման աճը դեռևս չի նշանակում, որ Հայաստանում այս երկու տարում նշված թվով նոր աշխատատեղ է ստեղծվել, քանի որ այս տվյալների մի մասը ստվերից հարկային դաշտ բերված աշխատատեղերն են։ Այս հարցին բազմիցս անդրադարձել են պաշտոնյաներն ու փորձագետները․ մոտ մեկ ամիս առաջ խնդրի մասին հերթական անգամ խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 108,000 նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել։ Մենք, ցավոք, էլի եմ ասում՝ մեթոդաբանությունը չունենք հստակ զատորոշելու՝ որն ա նոր ստեղծվել, որն ա ստվերից դուրս եկել, և էդպես շարունակ»,- նշել է վարչապետը։

Այսպիսով, Քերոբյանի պնդումը, թե երկու տարվա ընթացում 74,000 նոր աշխատատեղ է ստեղծվել, սխալ է․ գրանցված աշխատողների թիվը 2022-ին 2020-ի համեմատ աճել է ոչ թե 74,000-ով, այլ մոտ 51,000-ով։ Էկոնոմիկայի նախարարի վերոհիշյալ պնդումը նաև խնդրահարույց է, քանի որ կառավարությունը չի պարզել, թե նշված աշխատատեղերից քանիսն է նոր ստեղծվել և քանիսը՝ ստվերից դուրս բերվել։ 

Վերջին 4 տարիների վիճակագրությունը

Թեև Քերոբյանի ներկայացրած տվյալները տարբերվում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, սակայն դրական դինամիկա, այնուամենայնիվ, կա։ Համեմատության համար կարող ենք վերցնել 2018-2022 թվականների գրանցված աշխատատեղերի թվաքանակը յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի դրությամբ։

Այսպես՝ 2018 թվականի նշված ժամանակահատվածում Հայաստանում եղել է 578,593 գրանցված աշխատատեղ, 2019-ին՝ 614,459, 2020-ին՝ 648,673, 2021-ին՝ 666,775, իսկ 2022-ին՝ 699,319 գրանցված աշխատատեղ։

Made with Flourish

Այսպիսով, 2018-ի համեմատությամբ 2022-ի սեպտեմբերին գրանցված աշխատողների թիվն ավելացել է 120,726-ով։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Էկոնոմիկայի նախարարություննոր աշխատատեղՎահան Քերոբյան

Հարակից հոդվածներ

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Shell-ը դեռ չի բացվել․ Քերոբյանի հետաձգվող խոստման հետքերով

11:43, 4 Մյս, 2023

2023-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ...

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է
Մանիպուլյատիվ

5 տարում Հայաստանում կյանքը լավացել է 0․2 տոկոսով․ Քերոբյանը սխալվում է

14:23, 27 Դկտ, 2022

Դեկտեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, թե հինգ տարում ՀՀ-ում քաղաքացիների եկամուտներն ավելացել են...

Հազարավոր ԱՁ-ներ ու ՍՊԸ-ներ, տրանսֆերտների ռեկորդային ներհոսք․ տնտեսական ինչ էֆեկտ են բերել ՀՀ տեղափոխված 42,176 ռուսաստանցիները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հազարավոր ԱՁ-ներ ու ՍՊԸ-ներ, տրանսֆերտների ռեկորդային ներհոսք․ տնտեսական ինչ էֆեկտ են բերել ՀՀ տեղափոխված 42,176 ռուսաստանցիները

13:30, 27 Հկտ, 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 6-ին CivilNet-ի հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ-ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների քանակի շեշտակի աճին, հայտարարել էր, որ...

Տնտեսական ազատության ինդեքսը՝ շարունակական մանիպուլյացիայի առարկա
Մանիպուլյատիվ

Տնտեսական ազատության ինդեքսը՝ շարունակական մանիպուլյացիայի առարկա

19:58, 15 Սպտ, 2022

Նախօրեին Ազգային ժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փորձելով բացատրել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դրդապատճառները, ի թիվս այլնի մատնանշեց նաև Հայաստանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens