ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից

21:53, 26 Հնվ, 2023

ՍԽԱԼ

Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականին, հունվարի 23-ին ֆեյսբուքյան էջում գրել է, թե Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում ՄԻՊ-ին որևէ դիմում չի հասցեագրել:

«Ինչ մեղքս թաքցնեմ՝ արդեն շուրջ մեկ տարի է՝ ես լրիվ մոռացել էի, որ Հայաստանի Հանրապետությունում ենթադրաբար գոյություն ունի ՄԻՊ հաստատություն։ Հրաժարական ներկայացրած ՄԻՊ-ին որևէ դիմում չեմ հասցեագրել, քանի որ նա անկախ չի եղել և ոչ էլ կարող էր անկախ լինել իր քաղաքական թիմից՝ ՔՊ-ից»,- նշել է նա։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք Մելիքյանը իր նշած ժամանակահատվածում որևէ դիմում չի ներկայացրել ՄԻՊ գրասենյակին: 

Քրիստինե Գրիգորյանը պաշտոնն ստանձնել է 2022 թ․ փետրվարի 24-ից։ 2023 թ. հունվարի 23-ին Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՄԻՊ աշխատակազմից տրամադրեցին տեղեկություններ, որոնք փաստում են, որ Ռուբեն Մելիքյանն այդ ընթացքում մի քանի անգամ առնչվել է կառույցին: 

Այսպես, Ռուբեն Մելիքյանը 2022 թ. ապրիլի 22-ին զանգել է ՄԻՊ աշխատակազմում շուրջօրյա գործող «Թեժ գիծ» ծառայությանը և տեղեկացրել, որ մի շարք քաղաքացիներ ոստիկանության կողմից բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, և խնդրել է կատարել արագ արձագանքման այց: ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Պաշտպանի արագ արձագանքման խմբերն այցելել են ոստիկանության այդ բաժին, որտեղ գտնվել է նաև ինքը՝ Մելիքյանը, և բերման ենթարկված քաղաքացիներին ցուցաբերել են իրավաբանական աջակցություն:

«Բացի այդ, ափյուռքահայ Մասիս Աբրահամյանի՝ ՀՀ մուտքն արգելելու վերաբերյալ գործով, թեև ի սկզբանե Ռուբեն Մելիքյանը չի զանգահարել կամ ներկայացրել դիմում և հայցել ՄԻՊ աջակցությունը, սակայն ՄԻՊ աշխատակազմի կողմից տվյալ դեպքին արձագանքելուց և Մասիս Աբրահամյանի մոտ փաստաբանի մուտքն ապահովելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, Մելիքյանը կապվել է ՄԻՊ համապատասխան աշխատակիցների հետ և ստացել վերջիններիս աջակցությունը»,- հայտնում են ՄԻՊ-ից:

Ըստ ՄԻՊ գրասենյակի՝ 2022 թվականի ընթացքում տեղի ունեցած ընդդիմադիր հավաքների ընթացքում ոստիկանության բաժիններում բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանի ներկայացուցիչների արձանագրած՝ անձանց իրավունքների ոտնահարմանն առնչվող մի շարք հարցեր արձանագրվել են Ռուբեն Մելիքյանի ներկայացրած պնդումների համատեքստում:

«Մի շարք դեպքերում պաշտպանի հաստատությունը արձագանքել է նաև Մելիքյանի հրապարակային հայտարարություններին կոնկրետ անձանց իրավունքներին առնչվող հարցերով․ դրանց վերաբերյալ Պաշտպանի ներկայացուցիչները ճշգրտումներ են կատարել հենց Մելիքյանի հետ՝ հեռախոսազրույցի միջոցով, և դրանց տրվել է համապատասխան ընթացք: Հրապարակային ներկայացված խնդիրների շրջանակում արձանագրվել է նաև դեպք, երբ Մելիքյանի կողմից հրապարակային բարձրաձայնված հարցը ստացել է դրական լուծում, մասնավորապես, փոխվել է իր վստահորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցը»,- հավելել են ՄԻՊ-ից: 

Այսպիսով, Ռուբեն Մելիքյանի պնդումը, թե նա հրաժարական ներկայացրած Քրիստինե Գրիգորյանի պաշտոնավարման մեկ տարում ՄԻՊ-ին որևէ դիմում չի հասցեագրել, կեղծ է․ Մելիքյանը  մի քանի անգամ առնչվել է ՄԻՊ գրասենյակի հետ և ստացել աջակցություն առանձին դեպքերում:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՄԻՊՌուբեն ՄելիքյանՔրիստինե Գրիգորյան

Հարակից հոդվածներ

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հունիսի 3-ի բախման քրոնիկոնը․ Ինչպես սկսվեց և ինչ արձագանք ստացավ բռնությունը (տեսանյութեր)

17:47, 14 Հնս, 2022

Գլխավոր լուսանկարը՝ Photolure  «Դիմադրություն» շարժումն արդեն ավելի քան 40 օր փողոցային պայքարի միջոցով փորձում է հասնել գործող վարչապետի հրաժարականին։ Շարժման մասնակիցները...

Ընտրողական մոտեցում  և շահերի բախում․ ՄԻՊ գրությանը ՀՀԽ արձագանքի հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտրողական մոտեցում և շահերի բախում․ ՄԻՊ գրությանը ՀՀԽ արձագանքի հետքերով

17:28, 4 Փտր, 2022

Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ) օրերս հայտարարություն էր տարածել, որով պատասխանել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն այն մասին, որ Հանրային հեռուստաընկերության...

Գեղարքունիքում ադրբեջանական դիրքերի մասին ՄԻՊ-ի պնդումները հիմնավոր են․ ՊՆ-ն կեղծում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գեղարքունիքում ադրբեջանական դիրքերի մասին ՄԻՊ-ի պնդումները հիմնավոր են․ ՊՆ-ն կեղծում է

15:07, 26 Հկտ, 2021

Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ մայիս ամսից Գեղարքունիքի մարզում դիրքավորված ադրբեջանական ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens