ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Երևանը, Ստոկհոլմն ու Օսլոն հերքում են Արամ Զ. Սարգսյանին. սկանդինավյան խաղաղապահների առաջարկ չի եղել

15:40, 3 Փտր, 2023
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Հունվարի 31-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պնդել է, թե ԼՂ-ում տեղակայվելու համար սկանդինավյան երկրներից խաղաղապահների զորակազմ բերելու առաջարկ է եղել, որը Հայաստանը մերժել է։

«էն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում են, ասելով ռուս-թուրքական ուղեծրում են, էդ մարդիկ մոռանում են հիշել, որ առաջարկվել է Սկանդինավների տարբերակը (սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախումբ բերելու- խմբ․)։ Եվ էդ տարբերակը մենք ենք մերժել։ Ադրբեջանը ոչինչ չի ասել Սկանդինավների մասով», — հայտարարել է Սարգսյանը։

Իրականում, սակայն, Սարգսյանի ասածը իրականությանը չի համապատասխանում։

Սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախումբ բերելու մասին հայտարարությունն արվել է 2020-ի հոկտեմբերի 30-ին, երբ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն առաջարկում է սկանդինավյան երկրներից խաղաղապահ առաքելություն ուղարկել հակամարտության գոտի։

«Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար», — հայտարարել էր Օ’Բրայանը։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պաշտոնյայի այս հայտարարությունից հետո սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախմբի տեղակայման հնարավորության մասին ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ այլ երկրի պաշտոնական օղակներից  հայտարարություններ չեն եղել։ 

Այս հայտարարությունից օրեր անց PanARMENIAN.Net-ը կապվել էր Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի արտգործնախարարությունների հետ՝ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Շվեդիան և Նորվեգիան հայտնել էին, որ իրենց չեն դիմել խաղաղապահ ուժերի համար կոնտինգենտ ներկայացնելու հարցով։ Ֆինլանդիան հրաժարվել էր մեկնաբանել հարցը, իսկ Դանիան չէր արձագանքել հարցմանը։

Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի»՝ օրերս ներկայացրած հարցմանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ նման առաջարկ չի եղել։

Այսպիսով, Արամ Սարգսյանի պնդումը հերքվում է․ Հայաստանը երբևէ Ղարաբաղյան հակամարտության գոտի սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախումբ տեղակայելու առաջարկ չի ստացել։ Դրա վերաբերյալ ընդամենը մեկ անգամ խոսվել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացում՝ հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արամ ՍարգսյանԼեռնային ՂարաբաղՍկանդինավյան երկրներ

Հարակից հոդվածներ

ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը
Սխալ

ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը

21:42, 1 Ապր, 2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ ապրիլի 1-ին, Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը չէր կարող...

Տարոն Չախոյանն ու Արամ Սարգսյանը սխալվում են․ ԱՄՆ-ն ոչ թե 9, այլ 4 միլիարդի ներդրում է անելու ՀՀ-ում
Սխալ

Տարոն Չախոյանն ու Արամ Սարգսյանը սխալվում են․ ԱՄՆ-ն ոչ թե 9, այլ 4 միլիարդի ներդրում է անելու ՀՀ-ում

16:37, 10 Փտր, 2026

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան պաշտոնական այցին, պնդել է,...

Բռնի տեղահանումից մեկ տարի անց․ որ բնակավայրերում են հաստատվել արցախցիները, ինչ օժանդակություն են ստանում նրանք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բռնի տեղահանումից մեկ տարի անց․ որ բնակավայրերում են հաստատվել արցախցիները, ինչ օժանդակություն են ստանում նրանք

13:43, 19 Սպտ, 2024

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որի բնակչությունը...

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ է «Արբատ» ստորաբաժանումը և ինչպես է ստացել Եզրաս արքեպիսկոպոսի օրհնությունը

14:24, 18 Սպտ, 2024

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փորձ:  Սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens