ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Երևանը, Ստոկհոլմն ու Օսլոն հերքում են Արամ Զ. Սարգսյանին. սկանդինավյան խաղաղապահների առաջարկ չի եղել

15:40, 3 Փտր, 2023

ՍԽԱԼ

Հունվարի 31-ին Հանրային հեռուստաընկերության եթերում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պնդել է, թե ԼՂ-ում տեղակայվելու համար սկանդինավյան երկրներից խաղաղապահների զորակազմ բերելու առաջարկ է եղել, որը Հայաստանը մերժել է։

«էն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում են, ասելով ռուս-թուրքական ուղեծրում են, էդ մարդիկ մոռանում են հիշել, որ առաջարկվել է Սկանդինավների տարբերակը (սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախումբ բերելու- խմբ․)։ Եվ էդ տարբերակը մենք ենք մերժել։ Ադրբեջանը ոչինչ չի ասել Սկանդինավների մասով», — հայտարարել է Սարգսյանը։

Իրականում, սակայն, Սարգսյանի ասածը իրականությանը չի համապատասխանում։

Սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախումբ բերելու մասին հայտարարությունն արվել է 2020-ի հոկտեմբերի 30-ին, երբ նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն առաջարկում է սկանդինավյան երկրներից խաղաղապահ առաքելություն ուղարկել հակամարտության գոտի։

«Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարը պահպանելու համար», — հայտարարել էր Օ’Բրայանը։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի պաշտոնյայի այս հայտարարությունից հետո սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախմբի տեղակայման հնարավորության մասին ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ այլ երկրի պաշտոնական օղակներից  հայտարարություններ չեն եղել։ 

Այս հայտարարությունից օրեր անց PanARMENIAN.Net-ը կապվել էր Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի արտգործնախարարությունների հետ՝ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Շվեդիան և Նորվեգիան հայտնել էին, որ իրենց չեն դիմել խաղաղապահ ուժերի համար կոնտինգենտ ներկայացնելու հարցով։ Ֆինլանդիան հրաժարվել էր մեկնաբանել հարցը, իսկ Դանիան չէր արձագանքել հարցմանը։

Ի պատասխան «Փաստերի ստուգման հարթակի»՝ օրերս ներկայացրած հարցմանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ նման առաջարկ չի եղել։

Այսպիսով, Արամ Սարգսյանի պնդումը հերքվում է․ Հայաստանը երբևէ Ղարաբաղյան հակամարտության գոտի սկանդինավյան երկրներից խաղաղապահ զորախումբ տեղակայելու առաջարկ չի ստացել։ Դրա վերաբերյալ ընդամենը մեկ անգամ խոսվել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացում՝ հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արամ ՍարգսյանԼեռնային ՂարաբաղՍկանդինավյան երկրներ

Հարակից հոդվածներ

«Փաստերի ստուգում»՝ ըստ ադրբեջանական քարոզչական ռեսուրսի․ ԼՂ-ում հումանիտար աղետի վտանգ կա՛
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Փաստերի ստուգում»՝ ըստ ադրբեջանական քարոզչական ռեսուրսի․ ԼՂ-ում հումանիտար աղետի վտանգ կա՛

19:20, 19 Հնվ, 2023

Ադրբեջանական faktyoxla.az կայքը հունվարի 11-ին «Ինչպես են «սովահար» և «չքավոր» ստեփանակերտցիներն ապրում «շրջափակման» պայմաններում» վերտառությամբ հոդվածում, անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող...

Կեղծիք ու մանիպուլյացիա՝ РБК-ի եթերում․ պնդումներ «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցիների «օրինական պահանջների» մասին
Սխալ

Կեղծիք ու մանիպուլյացիա՝ РБК-ի եթերում․ պնդումներ «Զանգեզուրի միջանցքի», ադրբեջանցիների «օրինական պահանջների» մասին

21:24, 13 Դկտ, 2022

Ռուսաստանյան РБК լրատվական գործակալության եթերում Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը, անդրադառնալով դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստների կողմից...

Պուտինը կեղծում է․ գոնե ՀՀ նախկին իշխանությունները համաձայն են եղել վերադարձնել ԼՂ հարակից շրջանները
Սխալ

Պուտինը կեղծում է․ գոնե ՀՀ նախկին իշխանությունները համաձայն են եղել վերադարձնել ԼՂ հարակից շրջանները

13:13, 28 Հկտ, 2022

Հոկտեմբերի 27-ին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի տարեկան հանդիպման ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով  հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին,...

Արտերկրի մեդիան շփոթում է հայ-ադրբեջանական բախումների վայրը
Սխալ

Արտերկրի մեդիան շփոթում է հայ-ադրբեջանական բախումների վայրը

00:31, 14 Սպտ, 2022

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի՝ Հայաստանի սահմանների վրա սկսած հարձակումից հետո միջազգային մի շարք հեղինակավոր լրատվականներ սկսեցին լուսաբանել բախումները,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens