ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը

Նանե Մանասյան Նանե Մանասյան
21:42, 1 Ապր, 2026
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ ապրիլի 1-ին, Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարության կողմից այն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո: 

«…ՀԱՊԿ-ի համար անտեղի կլիներ միջամտել այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ»,- ասել է Պուտինը։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՌԴ նախագահի խոսքերը իրականությանը չեն համապատասխանում: 

Պուտինը ԼՂ-ի՝ միջազգայնորեն Ադրբեջանի մաս լինելու մասին հայտարարել է անմիջապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո. նա այդ մասին, մասնավորապես, ասել էր նոյեմբերի 17-ին հրապարակված «Ռոսիա 24»-ի հետ հարցազրույցում: 

«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դա նշանակում է, որ թե՛ ԼՂ-ն, և թե՛ հարակից 7 շրջանները հանդիսացել, հանդիսանում են Ադրբեջանի տարածքի անքակտելի մաս»,- ասել էր ՌԴ նախագահը։

Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում է ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս

ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ճանաչելու մասին հայտարարել է պատերազմից միայն 2 տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։

Հիշեցնենք, որ ՀՀ-ն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 2022-ի թվականի Բաքվի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա սեպտեմբերյան հարձակումից հետո։ Այդ ժամանակ, ՀՀ-ն դիմել էր ու այդպես էլ օգնություն, անգամ ագրեսիան դատապարտող հայտարարություն չէր կարողացել ստանալ ՀԱՊԿ-ից:

Ոչ թե ՀԱՊԿ-ը, այլ խաղաղապահներն անելիք ունեին 

Պուտինը, նաև պնդելով, թե ՀԱՊԿ-ը Պրահայի հայտարարությունից հետո չէր կարող ներգրավվել ԼՂ-ում դեպքերի զարգացմանը, աղավաղում է փաստերը: 

Այսպես, ԼՂ-ում ՀԱՊԿ-ի լիազորությունները չէին տարածվում, կառույցը ո՛չ Պրահայի հայտարարությունից առաջ և ո՛չ էլ դրանից հետո ԼՂ-ում գործառույթներ չուներ։ 

Միևնույն ժամանակ, Պուտինը շրջանցում է ԼՂ-ում պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղակայված խաղաղապահ առաքելություն ունեցած ռուսական զորախմբի հանգամանքը։ 

Այսպիսով, Պուտինը մեկ նախադասության մեջ երկու մանիպուլյացիա է անում։ 

Նախ, նա անձամբ է մինչև Պրահայի հայտարարությունը ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչել, հետևաբար ԼՂ-ում «ՀԱՊԿ-ի ներգրավման անհնարինության» պատճառը հայկական կողմի՝ երկու տարի անց արտահայտած նույն դիրքորոշմանը վերագրելը մանիպուլյատիվ է։  

Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ին վերագրելով ԼՂ-ում գործունեության մանդատ, որը կառույցը չի ունեցել, Պուտինը շրջանցում է ռուս խաղաղապահների պատասխանատվության հարցը, որի ներկայությամբ հենց 2023-ին տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտումը։ 

Նանե Մանասյան

Նախագիծը ֆինանսավորվում է Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության հիմնադրամի կողմից:
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Լեռնային ՂարաբաղՆիկոլ ՓաշինյանՎլադիմիր Պուտին

Հարակից հոդվածներ

Հաջիևի՝ Գանձասարը «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնող պնդումը կեղծ է
Սխալ

Հաջիևի՝ Գանձասարը «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնող պնդումը կեղծ է

17:08, 14 Սպտ, 2026

Ադրբեջանում հավատարմագրված տասնյակ երկրների դիվանագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ սեպտեմբերի 12-ին երկօրյա այցով մեկնել են Լեռնային Ղարաբաղ։  Այցի ընթացքում Ադրբեջանի...

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո
Տվյալների լրագրություն

Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

15:00, 10 Սպտ, 2026

2018 թվականի գարնանը Թաշյա հեղափոխությունի հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները հայտարարվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը ստնաձնած Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթություն:  Ըստ էության,...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens