ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝ չնայած դրա վերաբերյալ հնչեցված ընդհանուր դժգոհությանն ու քննադատություններին։ Բռնի տեղահանված քաղաքացիները դժգոհում էին ծրագրով նախատեսված սահմանափակումներից ու քիչ ֆինանսավորումից։

«Փաստերի ստուգման հարթակը» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվել է՝ արդյո՞ք արցախահայերի շրջանում հետաքրքրություն կա։  Նախարարությունից տեղեկացրել են, որ ԼՂ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մեկնարկից հետո մեկ ամսվա ընթացքում ստացվել է 285 դիմում։ Նախարարությունից ընդգծել են՝ ստացված դիմումներից 29-ը հաստատվել են, և քաղաքացիները ստացել են հավաստագրեր, մնացածը մշակման փուլում են։

Հաստատված 29 հավաստագրերից դեռևս ոչ մեկը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանի փոխանցմամբ, չի իրացվել։ Այսինքն՝ ոչ մեկ բնակարան դեռ չի գնել։

Դրանց իրացումից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ընդհանուր պատկեր՝ ո՛ր մարզում, ո՛ր համայնքում են արցախցիները բնակարան կարողանում կամ ցանկանում գնել։ «Հավաստագրում չկա որևէ սահմանափակում, և դիմումատուները իրենք են որոշում, թե որտեղ ձեռք բերել բնակարան»,- Fip.am-ին ասել է Մանուչարյանը։

Կառավարությունը, հիշեցնենք, հունիսի 14-ին կայացած նիստում հաստատել էր  2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակապահովման ծրագրի իրականացման կարգը։ 

Արդյունքում՝ ծրագրվում էր ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 25,000 ընտանիքների համար բնակարանային հասանելիություն: Ծրագրից օգտվելու համար նախապայման է հանդիսանում ընտանիքի բոլոր անդամների ՀՀ քաղաքացի լինելը։ Հունիսի 15-ից շահառուները արդեն հնարավորություն ունեն ներկայացնել առցանց դիմումներ։ 

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`

  • 5 մլն դրամ, եթե ձեռք բերվելիք կամ կառուցելիք տունը/բնակարանը թվով 242 քաղաքային և գյուղական սահմանամերձ բնակավայրերից որևէ մեկում է (ցանկը՝  (Հավելված 1)
  • 4 մլն դրամ, եթե մարդիկ որոշեն ձեռք բերել կամ կառուցել տունը/բնակարանը  թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկը՝   Հավելված 2)
  • 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու
  • 2 մլն դրամ, եթե արդեն ունեն հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը դժվարացել է գնահատել՝ արդյոք բավարար է ծրագրի նկատմամբ արցախցիների հետաքրքրությունը։ Նա նշել է, որ իրավիճակի վերաբերյալ ընդհանուր գնահատական կարող են տալ միայն դիմումատուների ցուցակը վերանայելուց և իրական շահառուներին բացահայտելուց հետո։ 

Մեզ ուղարկած գրավոր պատասխանում նախարարությունից հայտնել են, որ մերժված դիմումներ ևս կան։ Նախարարի խոսնակին ուղղված մեր լրացուցիչ հարցմանը, թե ի՞նչ հիմքով են եղել այդ մերժումները, Մանուչարյանն ասել է, որ մերժվել են հիմնականում ՀՀ քաղաքացիություն չունեցող քաղաքացիների դիմումները։ Մերժման մեկ այլ պատճառ է հանդիսացել նաև 2022 թ․ փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ ընդունված աջակցության ծրագրի շահառու լինելը։  Հիշեցնենք՝ այս ծրագիրը վերաբերում էր 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիներին։

ԼՂ առանձին շրջաններից 2020-ի պատերազմից հետո Հայաստան տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմել և հավաստագիր են ստացել 3946 ընտանիքներ, որոնցից 3025-ն արդեն իսկ իրացրել են իրենց հավաստագրերը, այսինքն՝ գնել են բնակարաններ։  Այդ ծրագրով ստացած հավաստագրի իրացման վերջնաժամկետը 2025 թ. հուլիսի 1-ն է:

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` աջակցության ծրագիրԱրցախբռնի տեղահանվածներԼՂ

Հարակից հոդվածներ

Ռուս խաղաղապահները չեն զոհվել ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան մանիպուլացնում է
Մանիպուլյատիվ

Ռուս խաղաղապահները չեն զոհվել ԼՂ բնակչությանը պաշտպանելու համար․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան մանիպուլացնում է

17:30, 31 Հլս, 2024

Հուլիսի 31-ին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ,...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens