ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Պուտինը սխալ է ներկայացրել Բեսլանի ահաբեկչության ժամանակ զոհված երեխաների թիվը և խոսել թշնամիներից

13:34, 26 Օգս, 2024

ՍԽԱԼ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 20-ին Հյուսիսային Օսիայում էր՝ Բեսլանում: Այնտեղ նա, նախ, այցելել էր «Հրեշտակների քաղաք» հուշարձան-գերեզմանոց, որտեղ գտնվում են Բեսլանի ահաբեկչության 334 զոհերից 266-ի գերեզմանները: 

«Հրեշտակների քաղաք» հուշարձան այցելության ժամանակ Պուտինը ծնկաչոք հարգել էր զոհերի հիշատակը, ինչը պետական «Ռոսսիա» հեռուստաընկերության լրագրողը Տելեգրամի իր ալիքում որակել էր որպես «ցնցող կադրեր»։

Պուտինը Բեսլանի թիվ 1 դպրոցն այցելելուց հետո հանդիպել էր «Բեսլանի մայրեր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներից ընդամենը 3-ի հետ։ «Բեսլանի ձայն» կազմակերպության ներկայացուցիչ Էմմա Տագաևան «Դոժձ» լրատվականին հայտնել էր, որ Պուտինի հետ շատերն էին ուզում հանդիպել, բայց «ցավոք սրտի չէր թույլատրվում, չէր կարելի նույնիսկ նախագահին մոտ գալ»: 

Այցը տեղի էր ունեցել Բեսլանի ահաբեկչական հարձակման 20-րդ տարելիցից 12 օր առաջ։ 

ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը հաղորդագրություն էր հրապարակել այցի մասին։ Հանդիպումից հրապարակվել էր նաև մոտ 5 րոպեանոց տեսանյութ, որում խոսում է միայն ՌԴ նախագահը։ 

Այս հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սխալ է ասում Բեսլանի ահաբեկչության ժամանակ զոհված երեխաների թիվը, ինչը չի վրիպել մի շարք առաջատար լրատվականների դիտակետից (1, 2, 3, 4, 5)։

ՌԴ նախագահն ասել է․ «Մենք հանդիպում ենք միմյանց մեր երկրի, զոհվածների ընտանիքների համար մեծ ողբերգության, Բեսլանի ահաբեկչական գործողության տարելիցի նախաշեմին, որը խլել է 334 մարդու կյանք, որոնցից 136-ը երեխաներ էին»։ 

Ըստ պաշտոնական տվյալների, Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասնում է 334-ի, որոնցից 186-ը՝ մինչև 17 տարեկան երեխաներ։ 

Հրապարակված տեսանյութում, սակայն, ՌԴ նախագահը ավելի շատ խոսում է Ուկրաինայի դեմ պատերազմի մասին՝ ասելով․ 

«Մեր հակառակորդները, թշնամիները շարունակում են իրենց գործը, նրանք փորձում են թուլացնել մեր երկիրը, դա ակնհայտ է: Մենք պայքարում էինք ահաբեկիչների դեմ, այսօր էլ ստիպված ենք պայքարել նրանց դեմ, որոնք կատարում են հանցագործություններ Կուրսկի շրջանում, Դոնբասում: Բայց ինչպես ահաբեկչության դեմ պայքարում ենք մենք հասել մեր նպատակին, այնպես էլ նեոնացիզմի դեմ պայքարում ենք հասնելու մեր նպատակներին: Եվ անպայման հաղթելու ենք հակառակորդին, դրանում չի կարող լինել ոչ մի կասկած»:  

«Դոժձի» մեկնաբան Միխայիլ Ֆիշմանը Տելեգրամի իր ալիքում նկատել է, որ Պուտինը Բեսլան էր այցելել ոչ թե երեխաներին հիշելու, այլ Բեսլանի ահաբեկչության և Ուկրաինայի դեմ պատերազմի միջև կապն ընդգծելու համար:

«Պուտինի նպատակը ամենևին էլ Բեսլանի երեխաներին հիշելը չէր։ Եվ իզուր չէ, որ նա զոհված երեխաների հստակ թիվը չգիտի։ Նա իր այցով ընդգծել է Բեսլանի և Ուկրաինայի դեմ իր մղած պատերազմի միջև կապը․ «թշնամիները շարունակում են թուլացնել մեր երկիրը»։ Բեսլանում տեղի ունեցածի կապակցությամբ 2004-ի սեպտեմբերի 4-ին իր ելույթում Պուտինն ասաց՝ «ոմանք ցանկանում են մեզանից պոկել յուղոտ կտոր, իսկ որոշներն էլ օգնում են նրանց»։ Հենց այս հայտարարությունից էլ սկսվեց նրա անթաքույց պայքարը Արևմուտքի դեմ»,- կարծիք է հայտնել Ֆիշմանը։

Բեսլանի ահաբեկչությունից 20 տարի անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ էր այցելում Բեսլանի դպրոց, իսկ Բեսլան քաղաք՝ երկրորդ անգամ: Նախկին այցը տեղի էր ունեցել 2008 թվականին: «Բեսլանի մայրեր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ 20 տարիների ընթացքում նա հանդիպում էր երկրորդ անգամ: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2005 թվականին՝ ահաբեկչությունից մեկ տարի անց, ոչ թե Բեսլանում, այլ Մոսկվայում: Ահաբեկչության հետևանքով իրենց երեխաներին կորցրած մայրերը հրավիրվել էին Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման: 

Ողբերգությունից 4 տարի անց՝ 2008 թվականին, «Բեսլանի ձայն» կազմակերպության ակտիվիստները դիմել էին ՌԴ գլխավոր դատախազություն՝ պահանջով գործ հարուցել Վլադիմիր Պուտինի դեմ հանցավոր անգործության համար: Վլադիմիր Պուտինն այդ ժամանակ զբաղեցնում էր ՌԴ վարչապետի պաշտոնը: Բեսլանի ողբերգության հետևանքով տուժածները և զոհերի հարազատները պնդում են, որ Վլադիմիր Պուտինը պատասխանատվություն է կրում 2․5 օրվա ընթացքում ահաբեկիչների հետ բանակցություններից հրաժարվելու, ինչպես նաև պատանդներին ազատագրելու նպատակով հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչ ընտրողական բնույթի զենք կիրառելու համար: 

Վլադիմիր Պուտինը պատասխանատվության չենթարկվեց: Ահաբեկչությունը հետաքննելու համար 2004 թ․ սեպտեմբերի 1-ին հարուցված քրեական գործը մինչ օրս չի ավարտվել: Պաշտոնական բացատրությունն այն է, որ ահաբեկիչների մի մասի անձը դեռ հաստատված չէ: 

Բեսլանում 2004 թ․ սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները պատանդ էին վերցրել 1180 անձի: Ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվն անցնում էր 800-ը, որոնցից 72 երեխա և 69 մեծահասակ ստացել էին հաշմանդամության տարբեր աստիճան, վիրավորում էր ստացել նաև ուժային կառույցների 62 աշխատակից: 

Օգոստոսի 20-ին Վլադիմիր Պուտինը եղել էր նաև Չեչնիայում և հանդիպել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ։ 

Ալյոնա Հայրապետյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ահաբեկչությունԲեսլանդպրոցՎլադիմիր Պուտին

Հարակից հոդվածներ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին

16:41, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկի կողմից հերքվել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու,...

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները
Մանիպուլյատիվ

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները

15:43, 20 Օգս, 2024

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,...

Նաիրա Զոհրաբյանը կեղծում է՝ ՀՀ-ն դատապարտել է «Կրոկուսի» ահաբեկությունը
Սխալ

Նաիրա Զոհրաբյանը կեղծում է՝ ՀՀ-ն դատապարտել է «Կրոկուսի» ահաբեկությունը

13:35, 3 Ապր, 2024

168 TV-ի տաղավարում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պնդել է, թե իբր Հայաստանը չի դատապարտել մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս...

«ՌԴ-ն ազատում է Ռուբեն Վարդանյանին», հայերին մեղադրող ադրբեջանցին՝ «Դոժդի» եթերում․ շաբաթվա ադրբեջանական fake news-ը
Սխալ

«ՌԴ-ն ազատում է Ռուբեն Վարդանյանին», հայերին մեղադրող ադրբեջանցին՝ «Դոժդի» եթերում․ շաբաթվա ադրբեջանական fake news-ը

15:42, 29 Մրտ, 2024

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է անցնող շաբաթ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հայկական թեմաների վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունն ու ամփոփել մի շարք կեղծ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens