ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները

15:43, 20 Օգս, 2024

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով ռուսական «Առաջին ալիքի» լրագրողի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հարցին, հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով անցնող հաղորդակցությունների շուրջ պայմանավորվածությունները:

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող հաղորդակցություններին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնությունը, որի տակ կա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Դժվար է հասկանալ նման դիրքորոշման իմաստը»,— ասել է Սերգեյ Լավրովը։ 

Լավրովը նաև նշել է, թե այսօր գլխավորը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված մի շարք եռակողմ պայմանավորվածությունների ոգուն և տառին հետևելն է․ «Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքն ամբողջովին պահպանում է իր արդիականությունը»։ 

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փաստացի, ճիշտ չի վերարտադրում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ այդպիսով միտումնավոր կամ գուցե առանց որևէ միտումի մանիպուլացնելով ու սխալ ներկայացնելով եռակողմ հայտարարության բովանդակությունը։

2020-ի 44-օրյա պատերազմի ավարտին ՀՀ-ԱՀ-ՌԴ միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ Սյունիքի մարզով կամ Հայաստանի Հանրապետության այլ հատվածով անցնող հաղորդակցությունների ապաշրջափակման մասին որևէ հիշատակում չկա։ Հայտարարության 9-րդ կետում ասվում է․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»:

2021 թվականին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես նշել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան: «Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք և մեկնաբանել ենք, թե ինչ պիտի տեղի ունենա՝ պիտի տեղի ունենա տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում»,- ասել էր Փաշինյանը։

Սյունիքի մարզով կամ Հայաստանի Հանրապետության այլ հատվածով անցնող հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հիշատակում չկա նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ձեռք բերված եռակողմ այլ պայմանավորվածությունների մեջ (1,2,3)։

«Փաստերի ստուգման հարթակը» նաև հիշեցնում է, որ Սերգեյ Լավրովը դեռևս այս տարվա հունվարին կայացած մամուլի ասուլիսում միանգամայն հակառակ հայտարարությունն էր արել՝ ասելով, որ եռակողմ պայմանավորվածություններում երբևէ խոսք չի եղել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ «2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված և պատերազմը կանգնեցրած հայտարարության մեջ ասվում է, որ «ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղություններով»»,— նշել էր Լավրովը՝ մեջբերում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությունից։

Ի դեպ, Լավրովի՝ օգոստոսի 19-ին արված հայտարարությունից մի քանի օր առաջ՝ օգոստոսի 7-ին, սկզբում ադրբեջանական կողմը, այնուհետև Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էին, որ Երևանի և Բաքվի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Եվ դա արվել է Ադրբեջանի հետ փոխադարձ համաձայնությամբ։      

«Նշելով, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը՝ պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս»,- հայտարարել էր ՀՀ ԱԳՆ-ն։ Այսպես, Հայաստանն արձագանքել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովի հայտարարությանը, թե Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրից հանել այսպես կոչված «Զանգեզուրի  միջանցքի» մասին պարբերությունը և դրան վերադառնալ հետագա փուլում։

Այսպիսով, Լավրովի պնդումը, թե Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով անցնող հաղորդակցությունների շուրջ պայմանավորվածությունները, սխալ է ու մանիպուլացնող, քանի որ եռակողմ պայմանավորվածությունների մեջ Սյունիքի մարզով կամ Հայաստանի Հանրապետության այլ հատվածով անցնող հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հիշատակում չկա։

Սյուզաննա Համբարձումյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ադրբեջանեռակողմ հայտարարությունՀայաստանմիջանցքՍերգեյ ԼավրովՎլադիմիր Պուտին

Հարակից հոդվածներ

Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին
Տվյալների լրագրություն

Ռեկորդային աճ․ ադրբեջանական թռիչքներն ու վճարած գումարները 2020-2025 թվականներին

10:17, 27 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակը» վերլուծել է 2020-2025 թվականներին ադրբեջանական ավիաընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացված թռիչքների քանակը, ինչպես նաև օդային...

ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը
Սխալ

ՌԴ նախագահը առաջինն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս․ Պուտինը աղավաղել է փաստերը

21:42, 1 Ապր, 2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ ապրիլի 1-ին, Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը չէր կարող...

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից
Սխալ

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից

10:47, 23 Հնվ, 2026

Այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ նախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,...

Վարդան Ղուկասյանի մեղադրանքը կոռուպցիոն գործի մասին է․ Լավրովը ասուլիսում սուտ է խոսել
Սխալ

Վարդան Ղուկասյանի մեղադրանքը կոռուպցիոն գործի մասին է․ Լավրովը ասուլիսում սուտ է խոսել

17:57, 20 Հնվ, 2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 20-ին իր ասուլիսում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին և...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens