ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

««Ազգային» բառը կա և լինելու է»․ տարածվող լուրերը սխալ են

21:04, 24 Հնվ, 2025

ՍԽԱԼ

Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներով (1, 2, 3, 4) լուրեր են տարածվել, թե Հայաստանում գործող մշակութային կազմակերպությունների անուններից հանվելու է «ազգային» բառը: Որպես օրինակ բերվում էին Հայաստանի Օպերայի և բալետի ազգային թատրոնը, Ազգային պատկերասրահը, Ազգային գրադարանը և այլ մշակութային կառույցներ:

Լրատվամիջոցների հրապարակումներին հետևեցին ֆեյսբուքյան օգտատերերի մտահոգությունները: 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել օրերս Ազգային ժողովում քննարկված և ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ 

Բանն այն է, որ օրենքով առաջարկվում է սահմանել մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը․

  1. Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, կինոարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Համապետական» կարգավիճակ:
  2. «Տարածքային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են մարզի շրջանակում՝ բավարարելով մարզային բնակչության մշակութային պահանջմունքները:
  3. «Տեղային» նշանակության կարգավիճակ շնորհվում է այն մշակութային կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համայնքի շրջանակում՝ բավարարելով համայնքային բնակչության մշակութային պահանջմունքները:
  4. Գործող և նոր ստեղծվող մշակութային կազմակերպություններին «Համապետական, տարածքային և տեղային» կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգը, նախապայմանները և չափանիշները հաստատում, ինչպես նաև համապատասխան կարգավիճակը շնորհում է Հայաստանի Հանրապետությունը՝ լիազոր մարմնի առաջարկությամբ»:

Փաստաթղթի անցումային և եզրափակիչ դրույթների մեջ նշված է, որ մինչև այս օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված և գործող «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանում են իրենց կարգավիճակը: Այսինքն՝ արդեն իսկ գործող, օրինակ, Օպերայի և բալետի ազգային թատրոն անվանման միջից «ազգային» բառը չի հանվի։  

Կառավարության հեղինակած ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխու­թյուններ կատարելու մասին» օրենքի նախագիծը գործադիրը հաստատել էր դեռևս 2024 թ. մայիսին: Համաձայն օրենսդրական նախաձեռնության՝ «պետություն», «պետական» և «պետականություն» բառերի առավել արժևորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել «պետական» բառի օգտագործումը։ «Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ «պետական» անվանումը կրող կազմակերպությունները ներկայում ունեն և՛ համապետական, և՛ մարզային, և՛ համայնքային նշանակություն, մինչդեռ «պետական» անվանումը պետք է շնորհվի համապետական նշանակության կազմակերպություններին։ Հետևաբար, պետք է կիրառվի տարբերակված մոտեցում։ Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ։ Առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունենք համապետական նշանակություն, «մարզային» անվանումը՝ մարզային նշանակություն և գործառույթներ իրականացնող կազմակերպություններին, և «համայնքային» անվանումը՝ համայնքային գործունություն ծավալող և նշանակություն ունեցող կազմակերպություններին»,- նշված էր օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ։

Օրենքի նախագծի շուրջ մեկնաբանություններ էր արել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որն ավելի ուշ իշխանական պատգամավորները հերքել էին (1, 2)։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ճեպազրույցում ցույց տալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հուշամեդալը, որի տուփի վրա գրված է «Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն», հայտարարել է՝ ««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե տարբեր տեսակի անհասկանալի տեղեկատվություն մեկնաբանելով»։

Այսպիսով, տարածվող լուրերը, թե մշակութային կազմակերպությունների անուններից հանվելու է «ազգային» բառը, սխալ են: Օրենքով  կարգավորվում են մշակութային կազմակերպությունների կարգավիճակները, այլ ոչ թե անունները։ Այսուհետ մշակութային կազմակերպությունները կունենան «համապետական», «մարզային» և «տեղային» կարգավիճակներ:

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens