ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Երևանի քաղաքապետը Հանրայինի եթերում սխալ է ներկայացրել առաջարկվող փաթեթի էությունը

11:41, 30 Հնվ, 2025

ՍԽԱԼ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հունվարի 29-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ներկայացնելով ուղետոմսերի փաթեթներում կատարված նոր փոփոխությունը, սխալ է ներկայացրել դրանց էությունը, արդյունքում սխալ են ստացվել նրա եզրահանգումները։ 

Երևանի քաղաքապետը, մասնավորապես, ասել է․ «Բացի մեկ ուղղության համար ուղետոմսը 150 դրամ դարձնելուց, ավելի կարևոր փոփոխություն ենք անում՝ գալիք արտահերթ նիստով քննարկելու ենք միասնական տոմսային անսահմանափակ փաթեթներին հավելյալ մեկ ամսվա ժամկետ տրամադրելը։ Այսինքն՝ մասնավորապես, եթե մարդը մեկ ամսվա փաթեթ է գնում անսահմանափակ երթևեկությունների հավելյալ ևս մեկ ամիս․․․ այդ փաթեթը գնելով մարդը ստանում է ևս մեկ ամիս հավելյալ ժամկետ, այսինքն՝ ընդհանուր առմամբ ստանում է երկու ամիս»։ 

Այս հայտարարությունից հետո Ավինյանը սկսում է հաշվարկ անել, թե որքան օգտակար է 9000 («Թելսելից» գնելու դեպքում՝ 8800 դրամ) դրամով երկամսյա (60 օր) փաթեթ գնելը․ «Եթե դա վերածեմ էն թվերին, որին մենք սովոր ենք․ եթե միջինում, նու միջին չասեմ, նվազագույնը եթե մարդը գնում է աշխատանքի ու վերադառնում է տուն, շաբաթ կիրակի տնից դուրս չի գալիս առհասարակ, 44 ուղևորափոխադրություն է կատարում 2 ամսվա ընթացքում, այս տարբերակով մոտավորապես 100 դրամին համարժեք է լինելու մի ուղևորափոխադրումը։ Իսկ միջինացված, որը 52 ուղևորափոխադրումն է մեկ մարդու համար, ստացվում է, որ 100 դրամից էլ նվազ թիվ է լինելու»։

Այս հաշվարկից հարցազրույցը վարող Պետրոս Ղազարյանի մոտ դրական տպավորություն է ստեղծվում, և նա էլ իր հաշվարկն է անում՝ ասելով, որ մեկ ամսվա փաթեթի դեպքում ուղետոմսի վարձը ստացվում է գրեթե 100 դրամ։ 

Այս դեպքում Ավինյանը արձագանքում է․ «Դա ակցիայի դեպքում, Պետրոս։ Ես նկարագրում էի մեր ակցիայի գները, որի դեպքում, վստահաբար, շատ են լինելու դեպքեր, երբ 100 դրամից էլ պակաս է լինելու»։  Այնուհետև, նա չի թաքցնում, ասում է՝ այդ ակցիայով փորձարկում են, որ մարդիկ օգտվեն փաթեթներից, քանի որ դրանք օգտակար են և ֆինանսական առումով և ժամանակային։ 

Բանն այն է, որ քաղաքային ամենաբարձր պաշտոնյայի ներկայացրած այս փաթեթը ժամանակավոր է, գործելու է միայն հունվար-փետրվար ամիսների համար, հետևաբար մարտ ամսից այն այլևս ուժի մեջ չի լինելու։ Ավելին, այդ մասին որոշում Երևանի ավագանին դեռ չի ընդունել, իսկ արտահերթ նիստը նախատեսված է հունվարի 31-ին։ 

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված ավագանու նիստի որոշման նախագծի համաձայն, 2025 թ․ հունվարի 1-ից 2025 թվականի փետրվարի 28-ը 30 օրյա ֆիզիկական քարտ-տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 60 օրվա ընթացքում։

Այսպիսով, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում դիմում է մանիպուլյացիայի, հարցազրույցը սկսում է՝ ներկայացնելով ուղետոմսերի ժամանակավոր փաթեթը, այդ ընթացքում որևէ պահ չի ասում՝ դրա ժամանակավոր լինելու մասին, ներկայացնում ակցիան որպես հիմնական տոմսային համակարգի հիմնավորում։ Արդյունքում, հեռուստադիտողի մոտ (դրա վկայությունն է նաև Պետրոս Ղազարյանի արձագանքը-հեղ․) տպավորություն է ստեղծվում, թե առաջարկվող փաթեթը լավագույնն է, մի բան էլ՝ «100 դրամից պակաս»։ 

Հասմիկ Համբարձումյան

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:
  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens