ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները

12:34, 5 Հնս, 2025
Տվյալների լրագրություն

Տվյալների լրագրություն

Վերջին օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտից հատկապես հնչում են հայտարարություններ, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել են իրենց վարկանիշը, ինչի հետևանքով իշխող ուժի ներսում անհանգստություններ են։ 

Մասնավորապես, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր հայտարարել, թե Փաշինյանի վարկանիշը պատմական մինիմումի է հասել։ Նույնական հայտարարություն էր արել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է հարցումներ իրականացրած երկու կազմակերպությունների հետազոտությունները և  համադրել դրանց արդյունքները՝ ըստ տարիների։

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան»

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը» (Caucasus Barometer) հետազոտություններ իրականացում է 2004 թվականից։ Դրանց միջոցով ներկայացվում է հասարակական կարծիքը քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային հարցերի վերաբերյալ՝  հարավկովկասյան երկրներում։

Այսպես, 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո այս կենտրոնը 2019 թ․-ին անցկացրել էր հասարակական կարծիքի ուսումնասիրություն՝ 1491 մասնակցի շրջանում։ Այս ուսումնասիրության արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես իրեն ամենամոտ կուսակցություն, նշել էր հարցվածների 35 տոկոսը։

Արտապատկերումը՝ 2019 թվականի հետազոտությունից:

Նկատենք՝ 2019 թ․-ին, երբ քաղաքական դաշտում խաղացողներն այլ ուժեր էին, քան այժմ է, հարցվածների 42 տոկոսը ասել էր, որ իրեն հոգեհարազատ կուսակցություն չկա։ 

Իսկ ահա 2021 թվականին հարցման մասնակիցների թիվը կազմել էր 1648, ՔՊ-ի ցուցանիշը՝ 22 տոկոս, այսինքն՝ ՔՊ-ն վարկանիշային ցուցանիշի 13 տոկոսով նվազում էր ունեցել։ 

Արտապատկերումը՝ 2021 թվականի հետազոտությունից:

2021 թ․-ին հարցվածների 43 տոկոսը նշել է, որ չկա այդպիսի կուսակցություն, որին իրեն մոտ է համարում։  

Վերջերս հրապարակվեցին «Կովկասյան բարոմետրի» 2024 թ․ արդյունքները։ Հարցումն անց էր կացվել 2024 թ․ հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ ընդգրկելով 1561 մասնակցի։

Ըստ հարցման արդյունքների, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահում է հարցվածների 15 տոկոսը։ Հատկանշական է, որ հարցվածների 55 տոկոսը նշել է, որ չկա մի կուսակցություն, որն իրեն ամենամոտն է։

Արտապատկերումը՝ 2024 թվականի հետազոտությունից:

Փաստացի, «Կովկասյան բարոմետրի» երեք տարիների հարցման արդյունքները ցույց են տալիս, որ 2019 թվականից ՔՊ-ի վարկանիշը որոշակի տոկոսով նվազում է, փոխարենը զգալի աճում է Հայաստանի քաղաքական դաշտում ընդունելի քաղաքական ուժ չունեցող քաղաքացիների թիվը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) տվյալները

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) 2022 թ․-ի հետազոտության տվյալներով, Նիկոլ Փաշինյանին վստահություն էր հայտնել 1499 հարցվածների 17 տոկոսը։

Արտապատկերումը՝ 2022 թվականի հետազոտությունից:

Հարցին, թե ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կընտրեին, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, հարցվածների 25 տոկոսը նշել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Արտապատկերումը՝ 2022 թվականի հետազոտությունից:

Նույն աղբյուրի 2023 թ․-ի հետազոտության տվյալներով, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահություն է հայտնել 1508 հարցվածների 17 տոկոսը։ 

Ընդ որում, հարցվածների 3 տոկոսը պարզապես նշել է Փաշինյանի անունը, իսկ 3 տոկոսն էլ «Իմ քայլը» դաշինքը (ՔՊ և այլ կուսակցությունների դաշինքը 2018 թ․ Երևանի ավագանու և Ազգային ժողովի կուսակցություններում), արդյունքում Փաշինյանի ցուցանիշը, այս հարցմամբ, ստացվում է 23 տոկոս։ Այսինքն, 2022 թ․-ի համեմատ 2023 թ․-ին 5 տոկոսով է նվազել ՔՊ-ին ու դրա առաջնորդին վստահողների թիվը։

Արտապատկերումը՝ 2023 թվականի հետազոտությունից:

Հայաստանում IRI-ի վերջին հետազոտությունը հրապարակվել էր 2024 թ․ հոկտեմբերին։ Տվյալները հավաքվել էին 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով, ընտրանքը կազմված էր 18 տարին լրացած 1503 ՀՀ քաղաքացիներից։

Ըստ հետազոտության արդյունքների, վարչապետ Փաշինյանը մնում է ամենավստահելի քաղաքական գործիչը՝ հարցվածների 16%-ը նշել է նրա անունը։ Նկատենք նաև, որ հարցվածների մեծամասնությունը՝ 61%-ը, նշել է, որ չի վստահում որևէ քաղաքական գործչի։

Արտապատկերումը՝ 2024 թվականի հետազոտությունից:

Փաշինյանի ՔՊ-ն 2024-ին ևս մնում է առաջատարը։ Հարցմանը, թե որ կուսակցությանը կամ դաշինքին կընտրեին, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, հարցվածների 20%-ը նշել է իշխող կուսակցությունը, իսկ ևս 2%-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, որը լուծարվել էր 2021 թ․-ին։

Արտապատկերումը՝ 2024 թվականի հետազոտությունից:

Ի դեպ, նույն 2024 թ․-ի տվյալներով, Երևանում և այլ քաղաքային բնակավայրերում Փաշինյանի նկատմամբ վստահությունը կազմում է համապատասխանաբար 13 տոկոս և 14 տոկոս, բայց գյուղական բնակավայրերում այն ​​հասնում է 20 տոկոսի։

Այսպիսով, չնայած Փաշինյանի ու նրա ղեկավարած ուժի վարկանիշը վերջին տարիների ընթացքում նվազել է, այդուհանդերձ, նրանք շարունակում են մնալ սոցհարցումների առաջնային դիրքերում։ 

Սյուզաննա Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Մարտունիում թեկնածուն ահազանգում է իր նախընտրական պաստառը «օրենքի խախտմամբ» հանելու մասին․ ի՞նչ է նախատեսում օրենքը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մարտունիում թեկնածուն ահազանգում է իր նախընտրական պաստառը «օրենքի խախտմամբ» հանելու մասին․ ի՞նչ է նախատեսում օրենքը

10:20, 22 Հկտ, 2026

2026 թվականի հոկտեմբերի 25-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում նախընտրական քարոզչության հետ կապված միջադեպի...

ՔՊ-ն նախկինում քննադատում էր, այժմ՝ հրաժարվում բանավեճից
Տեսանյութեր

ՔՊ-ն նախկինում քննադատում էր, այժմ՝ հրաժարվում բանավեճից

11:10, 21 Հկտ, 2026

Նախկինում բանավեճերից հրաժարվող քաղաքական մրցակիցներին քննադատող «Քաղաքացիական պայմանագիրն» այժմ ինքն է մերժում նախընտրական հեռուստաբանավեճին մասնակցելու հրավերը։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին...

ԻՊՀԿ անունից՝ առանց պաշտոնական աղբյուրի․ Ադրբեջանի «նախապատրաստած ռազմական սադրանքի» լուրը
Մանիպուլյատիվ

ԻՊՀԿ անունից՝ առանց պաշտոնական աղբյուրի․ Ադրբեջանի «նախապատրաստած ռազմական սադրանքի» լուրը

16:29, 20 Հկտ, 2026

Հոկտեմբերի 20-ին հայաստանյան «Փաստինֆո» լրատվականը հրապարակել է «Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական սադրանք է պատրաստում՝ հիջաբի թեման «ցրելու» համար» գլխագրով նյութ՝...

ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունների մասին
Տեսանյութեր

ՀՀ-ում ՏԻՄ ընտրությունների մասին

16:20, 20 Հկտ, 2026

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ, որոնցից 19-ում՝ համամասնական, իսկ 2-ում՝ մեծամասնական ընտրակարգով։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens