ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1 աշխատող, 2 ամսվա պատմություն․ Ալեքսանյանի դստեր ընկերությունը կառավարությունից արտոնություն ստացավ

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
18:52, 21 Օգս, 2025

Այսօր Կառավարության նիստում որոշվեց մաքսատուրքից ազատել «Ռոսե Գարդեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)։ Այս ընկերությունը, որպես ներդրում, պատրաստվում է տեխնոլոգիական սարքավորումներ ներմուծել Հայաստան։ 

Հատկանշական է, որ Կառավարության կողմից 57 մլն դրամի արտոնություն ստացած կազմակերպությունը նոր է ստեղծվել՝  այս տարվա հունիսի 4-ին։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է առաջարկվող ներդրումային ծրագիրը, կազմակերպության հիմնադիրների ու նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալները։

Վարդերի ջերմոցային բիզնես՝ արտահանման համար

Ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ներկրել ջերմոցների կառուցման համար անհրաժեշտ 1․1 մլրդ դրամ արժողությամբ սարքավորումներ ու դրանց բաղկացուցիչ մասեր։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվել է 57 մլն դրամ։

Ըստ որոշման նախագծի՝ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Գեղարքունիքի մարզում կառուցել ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։ Վարդերի գերակշիռ մասը նախատեսվում է արտահանել ՌԴ և այլ երկրներ։

Կազմակերպության ներդրումային ծրագրի իրականացման համար սահմանված է 3 տարի՝ 2025 թվականի հուլիսի 8-ից մինչև 2028 թվականի հուլիսի 7-ը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 190 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման, 2․1 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման, 60 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ընկերության հարկային պատմությունը

Որոշման նախագծի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ Պետական եկամուտների կոմիտեն նախ մատնանշել է, որ ներկրման համար ներկայացված ցանկում նշված ապրանքների վերաբերյալ տեղեկությունները «բավարար չեն ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգման ճշգրտության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար»։ Այնուհետև հայտնել է, որ ընկերությունը, ըստ ներկայացրած վերջին՝ 2025 թվականի հունիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկի, ունի 1 հարկման բազա ունեցող վարձու աշխատող։

ՊԵԿ-ից միևնույն ժամանակ նշել են, որ հուլիսի 21-ի դրությամբ ընկերությունն ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություն։

Այսինքն՝ ընկերությունը գործում է ընդամենը 2․5 ամիս, ունի 1 աշխատող և ժամկետանց հարկային պարտավորություն։

Ո՞ւմ է պատկանում «Ռոսե Գարդենը»

Ըստ Պետական ռեգիստրում ներկայացված տվյալների՝ ընկերության համասեփականատեր են Լուսինե Սամվելի Ալեքսանյանը և Արմեն Արթուրի Աղաբաբյանը։ Ընդ որում, Արմեն Աղաբաբյանը ընկերության վկայականի քաղվածքում գրանցված է որպես գործադիր մարմնի ղեկավար՝ 0․0007 տոկոս և 5000 դրամ բաժնեմասով։

Վերջինը Լուսինե Ալեքսանյանի ամուսինն է։ 

Լուսինե Ալեքսանյանը ընկերության 99․9 տոկոսի բաժնետեր է՝ 687,5 մլն դրամ կանոնադրական կապիտալով։ Ըստ ռեգիստրի՝ նա գրանցված է Երևանում։

Ո՞ւմ հետ են փոխկապակցված այս հասցեում բնակվող անձինք

ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն, նույն հասցեում Լուսինե Ալեքսանյանից բացի, գրանցված է ևս 13 քաղաքացի։

Արտապատկերումը՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից։ Բնակության հասցեն փակ է։

Ընդ որում, հաշվառված որոշ անձանց տվյալներն ուղղակիորեն փոխկապակցված են գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։ Մասնավորապես, այդ նույն հասցեում է հաշվառված նաև Սոֆիա Լիմինդրի Ալեքսանյանը, որը Սամվել Ալեքսանյանի քույրն է։

Նույն հասցեում հաշվառված հարազատների ու մի քանի այլ անձանց մասով տարիներ առաջ անդրադարձ էր կատարել նաև Հետքը։ 

Ալեքսանյանների նախկինում ստացած արտոնությունների մասին

Առաջին անգամ չէ, որ Ալեքսանյանների բիզնեսը արտոնություն է ստանում կառավարության կողմից։ Մասնավորապես, 2021 թվականին դարձյալ նույն կերպ՝ չզեկուցված հարցերի փաթեթով որոշվել էր 106 մլն դրամի չափով մաքսատուրքից ազատել Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը։

Այսպիսով, Ալեքսանյանների հետ փոխկապակցված բիզնեսներին տրվող արտոնությունների շարքը շարունակվում է․ կառավարության հերթական որոշմամբ գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր 2․5 ամսական, 1 աշխատողով  ընկերությունը կստանա մաքսատուրքից ազատման արտոնություն՝ 57 մլն դրամի չափով։ Այս արտոնությունը կտրամադրվի վարդերի ջերմոցային բիզնեսի ստեղծման համար․ ոլորտ, որտեղ այսօր բազմաթիվ դժվարություններ կան՝ ՌԴ արտահանման մասով։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում
Տեսանյութեր

Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում

16:45, 10 Օգս, 2026

Վերջին օրերին լայնորեն տարածվում է պնդումը, թե Եվրոպայից միգրանտներ են տեղափոխելու Հայաստան։ Իրականում Հայաստանը միայն հիշատակվել էր հնարավոր «վերադարձի կենտրոնների»...

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը

15:22, 7 Օգս, 2026

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու...

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից
Տվյալների լրագրություն

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

12:14, 6 Օգս, 2026

2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել...

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Տեսանյութեր

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

20:16, 4 Օգս, 2026

Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens