ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

5 տարում ավելի քան 80 հազար ՀՀ քաղաքացու մուտք է արգելվել ՌԴ․ նոր ռիսկեր՝ հայ միգրանտների համար

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
13:57, 31 Հկտ, 2025

2025 թվականին Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում տեղ են գտել մի շարք փոփոխություններ, որի արդյունքում խստացվել են օտարերկրացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների ՌԴ-ում մնալու ժամկետներն ու պայմանները։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վերջին տարիների միգրացիոն խստացումներն ու դրանց հնարավոր հետևանքները՝ Հայաստանի քաղաքացիների համար։

Միգրացիոն խստացումներ․ տարեկան 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից, նվազեցվել է առանց վիզայի հիմքով ՌԴ ժամանած օտարերկրյա, այդ թվում ՀՀ քաղաքացիների Ռուսաստանի տարածքում մնալու ժամկետը, այն դարձնելով առավելագույնը 90 օր (3 ամիս) յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում` նախկին մինչև 180 օրվա (6 ամիս) փոխարեն։ Սա վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր ՌԴ-ում աշխատանքային պայմանագիր կամ կեցության կարգավիճակ չունեն:
  • 2025 թվականի փետրվարի 5-ից ուժի մեջ մտած արտաքսման ռեժիմի («режим высылки») համաձայն՝ ՌԴ-ում ձևավորվել է «Վերահսկվող անձանց ռեգեստրը», որում ներառվել են ՌԴ միգրացիոն օրենսդրությունը խախտած օտարերկրյա քաղաքացիները: ՀՀ քաղաքացիները համակարգ մուտք գործելու և ՌԴ-ում կեցության խնդրահարույց լինելը բազայում ստուգելու հնարավորություն ունեն:
  • ՌԴ նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի հրամանագրով  փաստաթղթերի հետ կապված տարաբնույթ խնդիրներ ունեցող օտարերկրացիներին մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը հնարավորություն էր տրվել օրինականացնել կեցության կարգավիճակը՝ ՌԴ-ից արտաքսման ենթակա անձանց ցանկում չհայտնվելու համար։
  • Ավելի ուշ՝ ապրիլի 28-ին ստորագրված հրամանագրով վերոնշյալ (ապրիլի 30) վերջնաժամկետը փոփոխվել է և երկարաձգվել մինչ սույն թվականի սեպտեմբերի 10-ը:
  • Այն օտարերկրացիները, ովքեր մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը չեն դիմել ՆԳՆ՝ իրենց գտնվելու օրինական հիմքը հաստատելու համար, կանգնած են Ռուսաստանից վտարվելու և հետագայում այդ երկիր մուտքի արգելք ստանալու խնդրի առաջ։

ՌԴ մուտքը՝ RuID բջջային հավելվածով

Ոչ վիզային ռեժիմի երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների մուտքի համար, 2025 թվականի հունիսի 30-ից մինչև 2026 թվականի հունիսի 30-ը փորձարկման փուլում է RuID բջջային հավելվածը:

Քաղաքացին կարող է (խորհուրդ է տրվում)՝ անկախ Ռուսաստան մեկնելու նպատակից, մեկնելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ այդ հավելվածի միջոցով լրացնել մուտքի մասին էլեկտրոնային հայտը։

Հայտը ներկայացնելուց հետո ՌԴ համակարգերը ստուգում են քաղաքացու տվյալները (ներառյալ մուտքի արգելքի առկայությունը), և եթե մուտքը թույլատրվում է, տրամադրվում է համապատասխան QR-կոդ։

RuID-ով գրանցումն այս փուլում կամավոր է։  

5 տարում 88․375 ՀՀ քաղաքացու մուտք է արգելվել ՌԴ 

ՌԴ ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն՝  վերջին հինգ տարում ՌԴ իշխանությունների կողմից արտաքսվել է 478 ՀՀ քաղաքացի․ 2020 թվական՝ 20, 2021 թվական՝ 217, 2022 թվական՝ 47, 2023 թվական՝ 100, 2024 թվական՝ 92 քաղաքացի:

5 տարիների ընթացքում ՌԴ մուտքի արգելք է ստացել 88․375 ՀՀ քաղաքացի․ 2020 թվական՝ 18.078, 2021 թվական՝ 19.637, 2022 թվական՝ 18.370, 2023 թվական՝ 15.936, 2024 թվական՝ 16.354  քաղաքացի:

Առայժմ պաշտոնապես հրապարակված տվյալներ չկան այն մասին, թե այս տարվա միգրացիոն օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՌԴ-ից քանի ՀՀ քաղաքացի է արտաքսվել։ 

Բեռնատարների վարորդները՝ մուտքի արգելքի ու արտաքսման վտանգի տակ

Մուտքի արգելքի և արտաքսման վտանգի առաջ են կանգնել ոչ միայն ՌԴ-ում ժամանակավոր կեցության կամ աշխատելու նպատակով մեկնող ՀՀ քաղաքացիները, այլ նաև բեռնափոխադրումներ իրականացնող հայ վարորդները։ Վերջիններս հոկտեմբերի սկզբից բարձրաձայնում են խնդիրը՝ նախ լրատվամիջոցների միջոցով, ապա՝ բողոքի ակցիաներով։

Խնդրի բարձրաձայնումից մինչ օրս, սակայն, այն վերջնական լուծում չի ստացել։ Ամենաթարմ տեղեկատվություն հոկտեմբերի 24-ին հայտնել էր ՀՀ կառավարությունը․ 

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Նիստի ընթացքում քննարկվեց նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։ Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրեց, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ»։

Այսպիսով, ՌԴ միգրացիոն օրենսդրության 2025 թվականի փոփոխություններն էապես սահմանափակել են ՀՀ քաղաքացիների օրինական կեցության ժամկետները և ներդրել խիստ վերահսկողության մեխանիզմներ՝ առաջացնելով մուտքի արգելքի, արտաքսման և ֆինանսական սահմանափակումների անմիջական ռիսկեր ՀՀ քաղաքացիների համար։

Գայանե Մարկոսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens