ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

Գայանե Մարկոսյան Գայանե Մարկոսյան
12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը, և ինչ մասնաբաժին են նրանք կազմել աշակերտների ընդհանուր թվում։

FIP.am-ի հարցմանն ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2018-2019 ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում սովորել է ՌԴ քաղաքացիություն ունեցող 2․091 աշակերտ, իսկ 2025-2026-ին՝ 4․019։ Այսինքն՝ ուսումնասիրված ժամանակահատվածում նրանց թիվն ավելացել է 1․928-ով կամ շուրջ 92%-ով՝ գրեթե կրկնապատկվելով։

Աճը, սակայն, հավասարաչափ չի եղել։ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը նախ նվազել է՝ 2020-2021թթ.-ին հասնելով ուսումնասիրված ժամանակահատվածի նվազագույն ցուցանիշին՝ 1․785-ի, որից հետո տարիներ շարունակ գրանցվել է շարունակական աճ։

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թվի բացարձակ աճին զուգահեռ ավելացել է նաև նրանց տոկոսային մասնաբաժինը՝ Հայաստանի աշակերտների ընդհանուր թվում 2018-2019 ուստարվա  0.55%-ից 2025-2026-ին հասելով 0.95%-ի։

Նշենք, որ խոսքը ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցներում (պետական ու ոչ պետական) աշակերտների մասին է։ 

Ամենամեծ տարեկան աճը՝ 2022-2023 ուսումնական տարում

Տվյալների համադրումը ցույց է տալիս, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թվի տարեկան ամենամեծ աճը գրանցվել է 2022-2023 (ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի տարին-խմբ․) ուսումնական տարում, երբ նրանց թիվը 1․879-ից հասել է 2․735-ի՝ մեկ տարում ավելանալով 856-ով կամ շուրջ 45.6%-ով։

Հաջորդ տարիներին ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը շարունակել է աճել, սակայն ավելի ցածր տեմպերով․ նախորդող ուսումնական տարվա համեմատ 2023-2024-ին աճը կազմել է 20.8%, 2024-2025-ին՝ 8.6%, իսկ 2025-2026-ին՝ 12%։

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը՝ աշակերտների ընդհանուր թվում

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվն աճել է ոչ միայն բացարձակ թվով, այլև աշակերտների ընդհանուր թվում ունեցած տոկոսային մասնաբաժնով։ 

Պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-2019-ից  մինչ 2020-2021 ուսումնական տարին ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը նվազել է՝ 0.55%-ից հասնելով 0.45%-ի։ Դրանից հետո միտումը փոխվել է, և մասնաբաժինը սկսել է աճել։

2025-2026 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող 424․939 աշակերտից 4․019-ը ՌԴ քաղաքացիություն ուներ, ինչը կազմում է ընդհանուրի մոտ 0.95%-ը։

Այսպիսով, 2018-2019-ի համեմատ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների մասնաբաժինը Հայաստանի աշակերտների ընդհանուր թվում աճել է շուրջ 1.7 անգամ՝ 0.55%-ից հասնելով 0.95%-ի։ Այլ կերպ ասած՝ եթե 2018-2019-ին յուրաքանչյուր 1․000 աշակերտից մոտ 5-6-ն ուներ ՌԴ քաղաքացիություն, ապա 2025-2026-ին՝ մոտ 9-10-ը:

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շրջանում տղաներն ավելի շատ են

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շրջանում ուսումնասիրված ամբողջ ժամանակահատվածում տղաների թիվը գերազանցել է աղջիկների թվին։

2025-2026 ուսումնական տարում ՌԴ քաղաքացիություն ունեցող 4․019 աշակերտից 2․204-ը տղա է, 1․815-ը՝ աղջիկ։ Տղաները կազմում են 54.8%-ը, աղջիկները՝ 45.2%-ը։

Համեմատության համար՝ 2018-2019-ին 2․091 աշակերտից 1․124-ը տղա էր, 967-ը՝ աղջիկ, որը կազմում էր համապատասխանաբար 53.8% և 46.2%։

Այսպիսով, 2018-2019 թթ․ ուստարուց մինչև 2025-2026 թթ․ ուստարիները ՌԴ քաղաքացիություն ունեցող տղաների թիվը 1․124-ից հասել է 2․204-ի՝ աճելով 1․080-ով կամ շուրջ 96%-ով։ Միևնույն ժամանակ Հայաստանի դպրոցներում ՌԴ քաղաքացիություն ունեցող տղա աշակերտների տոկոսային մասնաբաժինն աճել է 1 տոկոսային կետով՝ 53.8%-ից հասնելով 54.8%-ի։

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների շուրջ 69%-ը սովորում է Երևանում

2025-2026 ուսումնական տարում Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող ՌԴ քաղաքացիություն ունեցող 4․019 աշակերտից 2․767-ը՝ շուրջ 69%-ը, սովորել է Երևանում։

Մարզերից ամենամեծ թիվը գրանցվել է Շիրակում՝ 317 աշակերտ, որին հաջորդում են Կոտայքը՝ 220, Լոռին՝ 208 և Արմավիրը՝ 154։

Մնացած բոլոր մարզերին միասին բաժին է ընկել մոտ  31.1%-ը՝ 1․252 աշակերտ։  

Այսպիսով, վերջին 8 ուսումնական տարվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2․091-ից հասնելով 4․019-ի։ Միևնույն ժամանակ, տղաների մասնաբաժինն աճել է 1%-ային կետով՝ 53.8%-ից հասնելով 54.8%-ի։ ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների գերակշիռ մասը կենտրոնացած է Երևանում․ 2025-2026թթ․-ին նրանց շուրջ 69%-ը սովորել է Երևանում։

Գայանե Մարկոսյան

2018-ից մինչ այժմ 11,830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դպրոցԿԳՄՍՌԴ քաղաքացիներ

Հարակից հոդվածներ

PISA 2025․ Հայաստանի աշակերտների ցածր արդյունքները և ԱԲ-ի օգտագործման պատկերը
Տվյալների լրագրություն

PISA 2025․ Հայաստանի աշակերտների ցածր արդյունքները և ԱԲ-ի օգտագործման պատկերը

14:04, 9 Սպտ, 2026

Սեպտեմբերի 8-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ/OECD) հրապարակել է PISA 2025 միջազգային գնահատման արդյունքները, որոնցում առաջին անգամ ներառված է...

Ինչո՞ւ է ձգձգվում Աշտարակի թիվ 5  ավագ դպրոցի շինարարությունը․ նոր ժամկետ է սահմանվել
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչո՞ւ է ձգձգվում Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի շինարարությունը․ նոր ժամկետ է սահմանվել

17:30, 27 Փտր, 2026

Աշտարակ համայնքում գտնվող Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ...

Ինչո՞ւ է 4 տարի ձգձգվում Արթիկի թիվ 2 դպրոցի շինարարությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչո՞ւ է 4 տարի ձգձգվում Արթիկի թիվ 2 դպրոցի շինարարությունը

11:43, 20 Հնվ, 2026

Շիրակի մարզի Արթիկ համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի շինարարությունը, որը մեկնարկել էր 2021 թվականից, դեռ շարունակվում է․ դպրոցը պետք է...

«300 դպրոց»-ի խոստումը․ 2025-ը շուտով կավարտվի, սակայն դեռևս իրականացված է ծրագրի 20%-ը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«300 դպրոց»-ի խոստումը․ 2025-ը շուտով կավարտվի, սակայն դեռևս իրականացված է ծրագրի 20%-ը

14:16, 24 Հկտ, 2025

Մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություններ, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով․ սա Հայաստանի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens