ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Ապատեղեկատվությունն ամանորյա լրահոսում։ Հակիրճ՝ ամենակարևորի մասին

17:17, 8 Հնվ, 2019

Ամանորյա արձակուրդներն արդեն անցյալում են, ու թեև տոնական օրերին իրադարձությունները հիմնականում սովորականից քիչ են լինում, այնուամենայնիվ, հայկական մեդիադաշտում տեղ գտան կեղծ լուրերի տարածման մի քանի ուշագրավ դեպքեր։

Հունվարի 4-ին, մասնավորապես, շրջանառության մեջ դրվեց մի լուր, թե իբր հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսվելու են ոչ թե նախատեսվածի պես հունվարի 8-ին, այլ հունվարի 25-ին՝ սուր շնչառական հիվանդությունների պատճառով։ Լուրի սկզբնաղբյուրը քլիքաբեր imhayastan.pro կայքն էր։ Այս տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հերքեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Թեմային անդրադարձավ նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը ևս հերքեց այդ լուրը և հավելեց, որ սուր շնչառական վարակների ու գրիպի առումով իրավիճակը վերահսկելի է։

Հունվարի 6-ին սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե իբր Արցախում ծեծի են ենթարկել մի ֆրանսահայ գեյ երիտասարդի։ Դրա մասին գրեց «Հայկական ժամանակը», սակայն քիչ անց էլ հեռացեց նյութն իր կայքից։ Իսկ hraparak.am-ը, որը ևս հանդես էր եկել նման հրապարակմամբ, խմբագրեց այն՝ ներառելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հերքումը։ Վերջինս, մասնավորապես, նշել էր, որ լուրերը տարածվել էին ֆեյսբուքյան կեղծ էջերով՝ առանց որևէ աղբյուր նշելու։ Իսկ «ֆրանսահայ երիտասարդի» նկարը իրականում վերցված է եղել բրիտանական PinkNews կայքի 2016թ․ հրապարակված հոդվածից։

Ապատեղեկատվության ալիք էր առաջացրել նաև Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ Ամանորի գիշերը կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 23-ամյա երիտասարդ էր սպանվել։ Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էին երկու հայեր, ինչից հետո ռուսական ВКонтакте սոցիալական ցանցում բազմաթիվ ադրբեջանական ֆեյքեր էին գործի դրվել ազգամիջյան ատելություն սերմանելու նպատակով: Մի օգտատիրոջ նկատմամբ Կարագանդայի մարզային դատախազությունը նույնիսկ քրեական գործ էր հարուցել։

Ադրբեջանական լրատվական կայքերը ևս աշխատել են այդ ուղղությամբ։ Vzglyad.az կայքը, մասնավորապես, հունվարի 4-ին հայտարարում էր «հայերի վայրագությունների» մասին։ 1news.az կայքը, իր հերթին, հայտնել էր, թե իբր Կարագանդայում տեղի ունեցած ցույցը եղել է «հայերի սանձարձակության» դեմ, այնինչ ցույցի մասնակիցներն իրականում պահանջում էին գործի մասին տեղեկություններ տրամադրել։ Novosti.az-ն էլ անհեթեթ հայտարարություն էր արել, թե իբր Ղազախստանում հայերը «անջատողական օջախ» են ստեղծել։

  • Total: 103
  • 103
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens