ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Ադրբեջանամետ հայտարարությունը եղել է, բայց այն կապ չունի Կոնջորյանի հետ

Իրանի Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետը իրոք սատարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա չի եղել ի պատասխան Հայկ Կոնջորյանի ելույթի:

22:01, 16 Հնվ, 2019

Հունվարի 16-ին տեղեկատվություն տարածվեց Իրանի ԶՈՒ շտաբի պետի կողմից Բաքվում կատարված ադրբեջանանպաստ հայտարարության մասին: Որոշ լրատվականներ և փորձագետներ կապեցին դա Հայկ Կոնջորյանի՝ ԱԺ-ում կատարված հայտարարության հետ, իսկ որոշները պնդեցին, որ իրանցի զինվորականը նման հայտարարություն չի արել: Սակայն հայտարարությունը եղել է, և դա կապ չունի Կոնջորյանի հետ:

Իրողությունը

Հունվարի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ի թիվս այլի, հայտարարեց, որ «մենք (Հայաստանը,- խմբ.) շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով. միայն մեր հարևաններից Վրաստանի Հանրապետությունն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում»: Կոնջորյանի այս հայտարարությանը հաջորդեց բուռն քննադատություն, որի կիզակետում Հայաստան-Իրան հարաբերությունների վերաբերյալ մտահոգությունն էր:

Նույն օրը Բաքվում գտնվող Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամեդ Խուսեին Բաղերին, ըստ Ադրբեջանի նախագահականի պաշտոնական կայքի, հայտարարել է, որ «Իրանը ադրբեջանական տարածք է համարում Լեռնային Ղարաբաղը, սատարում ու սատարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և այս հարցում միշտ գտնվում է Ադրբեջանի կողքին»:

Կապ չունի Կոնջորյանի հետ

Հայկական որոշ լրատվական կայքեր ու բլոգերներ կարծիք հայտնեցին, որ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը Թեհրանի պատասխանն էր Կոնջորյանի հայտարարությանը:

Այսպիսով, Կոնջորյանի ելույթը Հայաստանի Ազգային ժողովում եղել է ժամը 11:20-ին: Ադրբեջանի նախագահի կայքում մամուլի հաղորդագրությունը հայտնվել է մեկ ժամից՝ 12:20-ին: Իրանական պետական լրատվամիջոցը հանդիպման մասին գրել է ժամը 12:31-ին: Եթե հաշվի առնենք, որ մամուլի հաղորդագրության պատրաստումը (թե՛ Բաքվում և թե՛ Թեհրանում) առնվազն մեկ ժամ է պահանջում, ապա կստացվի, որ Ալիև-Բաղերի հանդիպումը ավարտվել է ոչ ուշ, քան 11:30-ին և սկսվել ոչ ուշ, քան 11:00-ին:

Եթե դրան գումարենք Կոնջորյանի ելույթի (թեկուզ ամենաօպերատիվ) թարգմանությունը, դրա արձագանքի հետ կապված որոշման ընդունումը, ապա կստացվեր, որ այն պետք է տեղի ունեցած լիներ ոչ ուշ, քան առավոտյան ժամը 10-ը, որպեսզի այդ մասին զեկուցվեր գեներալ Բաղերիին նախքան Ալիևի հետ հանդիպումը: Իսկ Կոնջորյանի ելույթը, ինչպես նշեցինք, եղել է ժամը 11:20-ին:

Հայտարարությունը իրոք եղել է

Որոշ լրատվական կայքեր, հղում անելով Ադրբեջանի նախագահի կայքի ռուսալեզու տարբերակի վրա, պնդեցին, որ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարության մասին հրապարակումները սուտ են, քանի որ կայքում դրանց մասին խոսք չկա:

Սակայն Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջն ամբողջությամբ չի թարգմանվում ռուսերեն: Կայքի ադրբեջաներեն տարբերակում գեներալ Մուհամեդ Խուսեին Բաղերիի խոսքերի մեջբերում իրոք կա: Ավելին, Իրանական պետական կայքերը ևս հայտնել են, որ գեներալը հայտնել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը Իրանի աջակցության մասին»:

Ու թեև իրանական լրատվամիջոցներում հրապարակված հաղորդագրության մեջ «սահմանների բռնի փոփոխության» մասին խոսք չկա, սակայն դա չի նշանակում, որ նման հայտարարություն չի արվել:  Բաքվի և Թեհրանի մամուլի հաղորդագրություններում շոշափված (մեջբերված) են Ալիև-Բաղերի հանդիպման ժամանակ քննարկված տարբեր հարցեր: Ամեն կողմը հանրությանը ներկայացրել է քննարկման իր համար առավել ձեռնտու հատվածը:

Այդպես, օրինակ, հունվարի 15-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման մասին Երևանի և Թբիլիսիի մամուլի հաղորդագրությունները տարբերվում են. հայկական հաղորդագրության մեջ կան Վրաստանի վարչապետին վերագրվող բառեր, որոնք չկան վրացական հաղորդագրությունում: Բայց քանի որ այդ տեղեկությունը հերքված չէ, որևէ հիմք չկա կասկածելու, որ Վրաստանի վարչապետն իրոք ասել է դա:

Հավելենք, որ ադրբեջանանպաստ հայտարարության հեղինակ, Իրանի Զինված ուժերի շտաբի պետը ծնունդով իրանական Ադրբեջանից է:

  • Total: 288
  • 288
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens