ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Ապատեղեկատվություններ «5-րդ ալիքի» եթերում

Բլոգեր Տիգրան Քոչարյանը «5-րդ ալիքի» եթերում անհիմն պնդումներ է արել մի շարք հարցերի շուրջ։

16:19, 7 Մրտ, 2019

Երեկ՝ մարտի 5-ին, «5-րդ ալիքը» հյուրընկալել էր բլոգեր Տիգրան Քոչարյանին, որը հայտնի է «Փիղ» մականունով: Նա, ինչպես նաև հարցազրուցավար Ագնեսա Խամոյանը, հարցազրույցի ընթացքում հանդես են եկել մի շարք անհիմն պնդումներով։ Ստորև անդրադառնանք դրանց։

Մարտի մեկի երթի մասին

Քոչարյանը հարցազրույցի ժամանակ պնդել է, որ ոստիկանության տվյալներով, այս տարվա Մարտի մեկի երթին մասնակցել է 12 հազար մարդ։ Այդպիսի տեղեկություն, սակայն, չկա ո՛չ ոստիկանության կայքում, ո՛չ էլ նրանց ֆեյսբուքյան էջում։ Մեզ հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ երթի մասնակիցների մասին որևէ տեղեկություն ոստիկանությունը չի հրապարակել։

Ավելին, «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկով, որն իրականացվել է դրոնով արված լուսանկարներն ուսումնասիրելով, երթին մասնակցել է 25-ից 30 հազար մարդ, երթի երկարությունը եղել է շուրջ 2 կիլոմետր, և երբ դրա առաջին մասնակիցները հասել են Մյասնիկյանի արձանի մոտ, երթի հետևի շարքերը դեռևս Ազատության հրապարակում էին:

Փաշինյանի ֆեյսբուքյան էջի մասին

Ըստ Քոչարյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների like-երը և share-երը պակասել են, քանի որ այն «տռոլերի ֆաբրիկան», որը զբաղվում էր դրանով, հիմա «չի հասցնում»։

Նշենք, որ այդ արտահայտությունը (troll factor, фабрика троллей) գործածվում է հատկապես ռուսական պետական քարոզչություն տարածող՝ Համացանցի հետազոտությունների գործակալության համար։ Ենթադրվում է, որ այդ կազմակերպությունն ակտիվ դերակատարություն է ունեցել 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ և ազդել դրանց արդյունքների վրա։

Կիրառելով այդ արտահայտությունը՝ Քոչարյանն ակնարկում է, որ Փաշինյանը կամ նրա թիմը «տռոլերի ֆաբրիկա» են ունեցել, որը հավանել և տարածել է նրա հրապարակումները։ Հարց է ծագում, սակայն, թե ինչու պետք է Փաշինյանը կամ նրա թիմը պահեր «տռոլերի ֆաբրիկա», եթե նրա վարկանիշը 2018 թվականի ամռանը և աշնանը իրականացրած հարցումներով 80 տոկոսից բարձր էր։

Ամեն դեպքում նշենք, որ մինչ այս «տռոլերի ֆաբրիկայի» մասին տեղեկություններ չեն հրապարակվել որևէ մեկի կողմից, այդ թվում՝ Քոչարյանի։

Կրճատումների մասին

Քոչարյանը պնդում է, որ Սփյուռքի նախարարության և Մշակույթի նախարարության որոշ աշխատակիցների «ամսի մեկից հաջողություն» են ասել:

Սա չի կարող համապատասխանել իրականությանը, քանի որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծը դեռևս ընդունված չէ (և անգամ ընդգրկված չէ ԱԺ օրակարգում), և հայտնի չէ, թե երբ է ընդունվելու: Որևէ մեկը չի կարող այդ նախարարությունների աշխատակիցներին աշխատանքից ազատել, քանի դեռ խորհրդարանը չի հաստատել այդ նախարարությունների վերակազմակերպումը (օպտիմալացումը):

Թոշակների ուշացման մասին

Հարցազրուցավար Ագնեսա Խամոյանը, խոսելով թոշակների վճարման մասին, պնդում է, որ այս՝ մարտ ամսին, դրանք ուշացումով են վճարվել՝ ամսի 5-ից։ Այս մասին հայտարարություն էր տարածել Սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ նշելով, որ գործող օրենսդրության համաձայն, կենսաթոշակը վճարվում է ամսվա երրորդ աշխատանքային օրվանից։ Իսկ մարտ ամսվա 3-րդ աշխատանքային օրը մարտի 5-ն էր:

City of Smiles հիմնադրամի մասին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի City of Smiles հիմնադրամի մասին խոսելով՝ Քոչարյանը փորձել է կապ գտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից հիմնադրամին փոխանցած գումարի և Գարեգին Բ կաթողիկոսի դեմ շարժման մարման մեջ։

Այսպես, ըստ Քոչարյանի, հուլիսի 14-ին Գնդեվանքում հարձակվում են կաթողիկոսի վրա, իսկ հուլիսի 31-ին Մայր Աթոռի կողմից հիմնադրամին 43 միլիոն դրամ գումար փոխանցելուց հետո հարձակումները դադարում են։

Նախ նշենք, որ վերոնշյալ գումարը հիմնադրամին թեև փոխանցվել է Մայր Աթոռի անվան տակ, բայց իրականում փոխանցողը Տեր Մամփրե Կուզույանն է։ Վերջինս ԱՄՆ Բոստոն քաղաքի մոտ գտնվող Քեմբրիջի հայկական առաքելական եկեղեցու քահանան է եղել և նշված գումարն առաջացել էր իր տարեդարձի միջոցառման ժամանակ իրականացված դրամահավաքի շնորհիվ։

Ըստ այդմ, վերոնշյալ 43 միլիորնը փոխանցել է ոչ թե Մայր Աթոռը, այլ Կուզույանը։

Ինչ վերաբերում է Քոչարյանը ակնարկներին, թե ինչ-որ կապ կա կաթողիկոսի դեմ պայքարողների և Փաշինյանի միջև, ապա դա մնում է զուտ ենթադրությունների մակարդակում։

Հարկ է նաև նշել, որ ի հեճուկս բլոգեր Քոչարյանի հայտարարության, թե կաթողիկոսի դեմ ցույցերը մարել էին հուլիսի 31-ին, նմանատիպ բողոքի ակցիաներ տեղի են ունեցել նաև հոկտեմբերին և դեկտեմբերին։

Սորոսի մասին

Խոսելով միլիարդատեր Ջորջ Սորոսի և վերջինիս «Բաց հասարակության հիմնադրամների» մասին՝ Քոչարյանը կրկնում է ռուսական դավադրական տեսությունները, թե Սորոսը քանդում է երկրներ՝ բիզնես անելու համար։

Հարցազրուցավար Ագնեսա Խամոյանը, իր հերթին, պնդում է, թե Սորոսն այս կապակցությամբ հայտարարել է, թե «վատ բան չի անում, իր բինզեսնի մասին է մտածում»։  Սորոսի կողմից նման բովանդակությամբ հայտարարության վերաբերյալ հրապարակումներ որևէ անգլիալեզու աղբյուրում չկան, սակայն հարկ է նշել, որ Սորոսին դեմոնիզացնող, նրան տարատեսակ հայտարարություններ վերագրող բազմաթիվ հրապարակումներ կան համացանցի ռուսալեզու տիրույթում։

Հ.Գ. «Սիվիլնեթի» մեր գործընկերների հետաքննության համաձայն, «5-րդ ալիքը» պատկանում է Մարտի մեկի գործով կալանավորված, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից Արմեն Թավադյանին:

  • Total: 425
  • 425
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens