ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ալիևի հայտարարությունների և միջազգային փաստաթղթերի անհամապատասխանությունը

12:13, 3 Ապր, 2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտոնական Բաքուն մշտապես քարոզում են քաղաքական թեզեր, որոնք քիչ կապ ունեն միջազգայնորեն ընդունված փաստաթղթերի և սկզբունքների հետ։ Դրանք հիմնականում ուղղված են Արցախյան հակամարտությանը՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում։

Օրինակ, երեկ՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, որ «հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, քանի որ մեր տարածքները Հայաստանն է գրավել և այդ պատճառով բանակցությունները պետք է տարվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Այնինչ, կան մի քանի կարևոր փաստաթղթեր, որոնք Արցախյան հակամարտության կողմ են ընդունում Արցախի հայությանը և կառավարությանը։ Մասնավորապես, 1994թ. մայիսի սկզբին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում զինադադարի շուրջ բանակցությունները վարվում էին Արցախի խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանի մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ բիշքեկյան հայտնի արձանագրությունը ստորագրել է նաև Բաբուրյանը։

Հետո արդեն զինադադարի մասին փաստաթուղթ են ստորագրում երեք կողմերի պաշտպանության նախարարները՝ Սերժ Սարգսյանը (ՀՀ), Սամվել Բաբայանը (ԼՂՀ) և Մամեդրաֆի Մամեդովը (Ադրբեջան)։ Այսինքն, Ադրբեջանը փաստացի ճանաչել է ԼՂՀ կառավարությանը որպես հակամարտող կողմ՝ առանց որի անհնար էր հասնել հրադադարին։

Երկրորդ թեզը, որի մասին անընդհատ խոսում է Ադրբեջանի ղեկավարությունը, Հայաստանի զինված ուժերի՝ Ադրբեջանի «գրավյալ տարածքներից» դուրս գալու մասին հայտարարություններն են։  

1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերից ոչ մեկում չի խոսում Հայաստանի կողմից «գրավված տարածքների» մասին։ Ավելին, 822 բանաձևը հղում է կատարում Ղարաբաղի «տեղական հայկական ուժերին» (local Armenian forces), որոնք էլ իրենց վերահսկողության տակ են առել Քարվաճառի (Քելբաջար) շրջանը։ Այս երկու բանաձևերն էլ՝ 853 և 884, կոչ են անում Հայաստանին «օգտագործել իր ազդեցությունը» Ղարաբաղի իշխանությունների վրա՝ նախորդ բանաձևերին հետևելու համար։

Հետևաբար, Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությամբ կրկին խեղաթյուրվել են միջազգային փաստաթղթերում ներկայացված իրողությունները։ Ընդգծենք ևս մեկ անգամ, որ Հայաստանը որևէ երկրի տարածք չի գրավել և միջազգային փաստաթղթերով «մեղադրյալ» կողմ չէ, ինչպես փորձում է ներկայացնել պաշտոնական Բաքուն։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 222
  • 222
  • 0

Հարակից հոդվածներ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատգամավորների ճիշտ ու սխալ հայտարարությունները արտաքին պարտքի մասին

14:20, 21 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի արտաքին պարտքի թեման դարձել է քաղաքական ակտիվ քննարկումների առարկա։ Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի...

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում
Սխալ

ՀՀ պետական զինանշանից Արարատ լեռը չի հեռացվել․ Սոլովյովը կեղծիք է տարածում

17:45, 19 Հնս, 2025

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Полный контакт с Владимир Соловьевым հաղորդմանը, խոսելով Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին, հայտարարել է, թե Հայաստանի զինանշանից...

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում
Սխալ

«ՀԷՑ-ը Կարապետյանից վերցնում են, որ թուրքերին տան»․ Կրեմլի քարոզիչը կեղծ պնդում է անում

11:42, 19 Հնս, 2025

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը՝ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա...

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը՝ Կրեմլի «Մատրյոշկայի» թիրախում․ ցանցը հայտնի է հետխորհրդային տարածքում ապատեղեկատվական հարձակումներով

15:10, 18 Հնս, 2025

Հետխորհրդային երկրներում ապատեղեկատվական արշավներ իրականացնող «Մատրյոշկա» անունով կրեմլյան ցանցը առաջին անգամ թիրախավորել է Հայաստանը: Մասնավորապես, հունիսի 12-ից սկսած, ցանցի բոտերը*...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens